Երևան
22 °C
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) Հայաստանում բժշկական հետազոտություն է անցնելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը: Մարզիկը Հայաստան է վերադառնալու վաղը՝ սեպտեմբերի 18-ին: Հետազոտվելուց հետո որոշվելու է՝ ինչպես եւ որտեղ է բուժելու վնասվածքը:
Ալեքսանյանը կողի կոտրվածք էր ստացել Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի 2019թ. առաջնության ընթացքում՝ սեպտեմբերի 15-ին կայացած գոտեմարտերից մեկի ժամանակ: Ինչպես Ռաֆայել Ալեքսանյանը նշեց, հիմա եղբայրը դժվարությամբ է շնչում:
Արթուր Ալեքսանյանը դուրս էր եկել Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ, որը պետք է կայանար երեկ, բայց չկարողացավ մասնակցել այդ վնասվածքի պատճառով: Հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը նշում էր՝ անհանգստանալու կարիք չկա, Արթուրը պատրաստ է գորգ դուրս գալ, սակայն մյուս կողմից էլ ընդգծում էր, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո իրենք նոր որոշում կկայացնեն:
Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է Ալեքսանյանը նախավարժանք անում, սակայն ամեն դեպքում նա բավարարվեց արծաթով: Իսկ ոսկին բաժին հասավ նրա մրցակցին՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւին: Ավելի ուշ Ռաֆայել Ալեքսանյանը սոցցանցերում գրել էր, որ եղբայրը նույնիսկ այդպես ցանկացել է մրցել, սակայն մարզիչները վերջնական որոշում են կայացրել, քանի որ բժիշկներն ասել են, որ վտանգ կա. կոտրված կողը կարող է վնասել թոքերը:
Ալեքսանյանը, ինչպես Կարապետ Չալյանը (77կգ), աշխարհի առաջնությունում Տոկիո 2020-ի ուղեգիր է նվաճել: Այս մրցաշարից հետո նա բավական ժամանակ կունենա վերականգնվելու համար, քանի որ, թեեւ 2020թ. Եվրոպայի առաջնություն դեռեւս կա, սակայն հաջորդ խոշոր մրցումը միեւնույն է օլիմպիական խաղերն են:
ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի 2019թ. առաջնություն էր գնացել 9 ըմբիշով: Վերադառնում է 2 մեդալով: Բացի Արթուրի արծաթից՝ կա նաեւ բրոնզե մեդալ: Այն նվաճել է Սլավիկ Գալստյանը (63կգ): Սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնեն ազատոճայինները:
Հնարավոր է՝ ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով խնդիրը լուծել․ Ավինյան
Վայոց ձորում թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված կնոջ դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղքով
Արզումանյան փողոցի 4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են, իսկ բնակիչները դեմ են դուրս գալուն. Ավինյան
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Թեոդոսիայի ամենամեծ նավթային տերմինալին. հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Մետրոյում այս ամսվա վերջում ժետոնը լրիվ կվերանա, կլինի միայն միասնական վճարման համակարգը
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
WCIT-ի բացման համերգի հրավառության դեպքով արձանագրություն կկազմվի․ Ավինյան
Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. Տիգրան Ավինյան
Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին հատվածի ձախակողմյան մասը կառուցվել և կահավորվել է
Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ՍԴ-ում և ԱԺ-ում վավերացվի, կստանա ցանկացած ներքին օրենքից մեծ իրավական ուժ. ԱԳՆ
Գուրգեն Դաբաղյանը երկրորդ անգամ հայր է դարձել
Բախվել են մարդատար մեքենան ու մոտոցիկլետը. մոտոցիկլետավարը հոսպիտալացվել է
Պուտինը դառնում է 72 տարեկան. նա ծննդյան օրը կնշի աշխատավայրում
Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք բացել նոր հորիզոններ. Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին
«Օգտագործում» են որպես «գործիք». ահազանգ՝ հանրահավաքի ժամանակ երեխայի մանիպուլացնելու դեպքի մասին (տեսանյութ)
Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա
«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ
Իրանը հայտնել է երկրի տարածքում որոշ չվերթների դադարեցման մասին
Գալստանյանի հանրահավաքի մասնակիցները հեռանում են հրապարակից (տեսանյութ)
Բագրատ Գալստանյանի հանրահավաքը՝ 19:10-ի դրությամբ (լուսանկար)
Գալստանյանն արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին աղմկահարույց հայտարարություններին
Վարում են նստակյաց կյանք, անառողջ ապրելակերպ. սրտանոթային հիվանդությունները մեծ տոկոս են կազմում դեռահասների շրջանում
Հուժկու հանրահավաքը` 18:35-ի դրությամբ. Տարոն Չախոյանը լուսանկար է հրապարակել
Բագրատ Գալստանյանի հանրահավաքը՝ 18:20-ի դրությամբ (լուսանկար)
Լիբանանում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է
Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի
«Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպանին ցմահ որակազրկում է սպառնում. ինչի համար է մեղադրվում Լուկաս Պակետան
Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
«Արհեստանոց». Արենիում ձեռագործության կենտրոն է հիմնվել
Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար
Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
Իրանական համարանիշերով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Նրան կվիրահատեն. Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Կարվախալի վնասվածքի վերաբերյալ
Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին. խաղաղ բնակչության համար երկու քարտեզ է հրապարակվել
Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է աշխատանքային շաբաթը
Բաժնային սեփականությամբ բնակարան, փոխառություններ և աշխատավարձ. ինչ է հայտարարագրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
Վերջին 11 օրում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. անձրև հիմնականում չի տեղա
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը մինչև նոյեմբերի 12-ը կշարունակի փակ մնալ
Չունի քաղաքական անցյալ. ինչ սկզբունքով է վարչապետի իր թեկնածուին ընտրել Սալոմե Զուրաբիշվիլին
© 2024 Հայկական ժամանակ