Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Ավինյան

Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստում:

Ինչպես գիտեք, կառավարությունն իր ծրագրով հանձնառություն է ստանձնել ապահովելու ժողովրդագրական իրավիճակի կայունությունը և ծնելիության աճի խթանումը: 

Միաժամանակ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը կառավարության համար ինքնանպատակ չէ: Դրանով է պայմանավորվում պետության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական անվտանգությունը: Հետևաբար այս խնդիրը մեր գործունեության առաջնահերթություններից է: Մյուս կողմից էլ նախորդ ժամանակաշրջանում ժողովրդագրական ոլորտում արձանագրված բացասական միտումները շատ մտահոգիչ են: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական, որովհետև նման բազմաշերտ ու խոր արմատներ ունեցող խնդիրը միայն նորարար ու հիմնարար լուծումներով է հնարավոր հաղթահարել:

Ներկայացնեմ, թե ինչ քայլեր են կատարվել մինչ օրս: Հասկանալի է, որ հիմնահարցը հնարավոր չէ հասցեագրել առանց խորքային վերլուծության, այդ պատճառով Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նախորդ նիստերի ընթացքում  անդրադարձել ենք ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին, ռազմավարական հիմնադրույթներին ու միջազգային լավագույն փորձին: Վեր են հանվել մեր երկրի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրները: Այսօր արդեն ունենք անհրաժեշտ փաստերն ու վերլուծությունները, որպեսզի անցում կատարենք նախապատրաստական փուլից դեպի գործնական քայլերի իրագործում:

Մեզ համար նաև ակնհայտ է, որ թեմայի հրատապության պատճառով իրականացվող բարեփոխումների արդյունքներին երկար չենք կարող սպասել։ Հետևաբար ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները պետք է իրագործվեն արդեն հաջորդ տարվա՝ 2020 թվականի առաջին կիսամյակից։

Հարգելի՛ ներկաներ,

Անցնենք արդեն իսկ նախանշվող ծրագրերի քննարկմանը: Կատարված վերլուծությունների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաև գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։

Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էի մշակել և շահագրգիռ մարմինների դատին ներկայացնել ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով.

  • դրամական նպաստների համակարգի, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի չափի վերանայման հնարավոր տարբերակներ,
  • նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովում,
  • երեխա ունեցող և դեռևս երեխա չունեցող երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության լրացուցիչ աջակցություն:

Հենց այս ծրագրային առաջարկներին և դրանց հնարավոր իրագործման խնդրին էլ անդրադառնալու ենք այսօր»:

Նիստի ընթացքում քննարկվեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի համակարգի բարելավման, երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնման և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆիզիկական   հասանելիության  վերաբերյալ ծրագրային առաջարկները։ Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդ և երեխա ունեցող, ինչպես նաև երիտասարդ և երեխա չունեցող ընտանիքների բնակարանային ապահովության մատչելիության ընդլայնմանն ուղղված ծրագրային առաջարկին։

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարականներ տվեց՝ լրամշակել վերոնշյալ ծրագրային առաջարկները, ինչպես նաև քննարկման արդյունքներից բխող նոր առաջարկներ և փաթեթներ ներկայացնել:

Տպել
1355 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին