Երևան
36 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մասնավոր այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Հանս Յոահիմ Գաուկին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը ջերմորեն ողջունել է պարոն Գաուկի այցը մեր երկիր և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: «Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր հայտարարությունը դարձավ մեկնակետը, որի արդյունքում Գերմանիայի Բունդեսթագը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց»,- ասել է վարչապետը և կարևորել պարոն Գաուկի գործունեությունը նաև իրավապաշտպանության ուղղությամբ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ: «Հիմա շատերն են հարցնում, թե ինչպես հեղափոխությունը տեղի ունեցավ առանց զոհերի: Դրա պատասխանը պարզ է. մեր հեղափոխությունը հիմնված էր քրիստոնեական արժեքների վրա, որոնք թույլ են տվել առանց ցնցումների իրականացնել փոփոխությունները»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ դրանք զարգանում են դինամիկ կերպով, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ: Որպես արդյունք` վարչապետը շեշտել է Գերմանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը. այդ առումով գերմանացի զբոսաշրջիկների այցերի աճը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: «Ինձ համար կարևոր է մարդկային այն հոգատարությունը, որը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ տածում է Գերմանիայի կանցլերը, ինչը կարևոր մարդկային գործոն է ավելացնում հայ-գերմանական հարաբերություններին: Համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունների մթնոլորտն էլ ավելի կլավանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հանս Յոահիմ Գաուկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Դուք Ձեր խոսքում հիմնավորեցիք իմ այցի կարևորությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ գերմանական հանրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը խորապես ընկալվի: Կարևորն անցյալում տեղի ունեցած իրադարձություններն արձանագրելն է: Մենք հիանում ենք այն հանգամանքով, որ Հայաստանում տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ` ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իրավական պետություն կառուցելու ուղղությամբ»,- նշել է Գերմանիայի նախկին նախագահը` ավելացնելով, որ Հայաստանի պատմական առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում իրական ժողովրդավարություն կառուցելը: Հանս Յոահիմ Գաուկն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը և Եվրոպական միությունը ամենայն ուշադրությամբ են հետևում Հայաստանի փոփոխություններին: Գերմանիայի նախկին նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանի իրավական համակարգի զարգացմանն ու երկրում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար:
Իր հերթին վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ իր գլխավորած կառավարության ամենամեծ առաքելությունն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի փոփոխությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տավուշում կշարունակվի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
Ռոման Բաղդասարյանի հայտարարություները իրականությանը չեն համապատասխանել. ԱՀ ԱԱԾ
Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)
«Սուրմալու»-ին հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ. անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել
Ամերիաբանկն արժանացել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին
Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ
«Շեմից այն կողմ» ֆիլմը կմասնակցի «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները կառգրավվեն
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ներկա են եղել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը (տեսանյութ)
Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն մեղավորներին. Սուքասիանների ընտանիքը հայտարարություն է տարածել
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը
«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ ԱԻ նախարարի այցը Ռուսաստան չեղարկվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, հատկանիշներով (տեսանյութ)
ՀՌՀ-ն պարզաբանում է հանրային մուլտիպլեքսում գործող հինգ ծրագրի եթերազրկման պատճառները
Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը (լուսանկարներ)
Արդարադատության փոխնախարարն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ
Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին
Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական հարաբերություններում. Փաշինյան
Քննարկվում է «Սուրմալուի» պայթյունից զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին աջակցության տրամադրելու հարցը
Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Տրակտորավարն ընկել է տրակտորի տակ ու մահացել
Քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացը
Օգոստոսի 1-12-ը իրականացված ԲԸՏՄ ստուգումների արդյունքում արձանագրվել է 32 դեպք
Վրաստանում 3,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել
Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից. Ժաննա Անդրեասյան
Գնել Սանոսյանը ծանոթացել է Տաթև-Լծեն և Լծեն-Շամբ ճանապարհահատվածների շինարարության ընթացքին
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով
Այսուհետ IDBank-ի միջոցով վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի ավտոմատ
Հայաստանի ու Վրաստանի վարչապետները այսօր կհանդիպեն հայ-վրացական սահմանին
«Երևանի օրեր՝ Գյումրիում» միջոցառումը տեղափոխվում է սեպտեմբերի 2-ին և 3-ին
Ազատ ոճային ըմբիշները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում
Բարդ է անհետ կորածի մարմինը հայտնաբերելը, նա պատահարի էպիկենտրոնում է եղել. ՓԾ տնօրեն
Տիգրան Մեծ փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են. անհետ կորած է համարվում երկու քաղաքացի
ՌԴ ԱԻ նախարարը ցավակցություն է հայտնել Երևանին «Սումալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլն է սկսվել
© 2022 Հայկական ժամանակ