2017-ի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի եւ այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթները: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին։ Կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։ Հիմնական մուտքերը մենք ստանում ենք Հայաստանում եւ Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու՝ ամսական վճարած 1000 դրամից։ Այս ընթացքում մենք կարողացել ենք հավաքել ավելի քան 18 միլիարդ դրամ»,- ասաց նա։

Ավետիքյանի խոսքով՝ հիմնադրամն ունի հատուցումների երկու հիմնական խումբ՝ զոհվածների ընտանիքներ եւ մարտական ծառայության ժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ։

«Երբ օրենքն ընդունվեց, նշվեց, որ հիմնադրամը պետք է հատուցի 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Բայց ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ հավաքած գումարներով հնարավորություն ունենք փոխհատուցելու 2015 եւ 2016 թվականներին գրանցված դեպքերի համար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նման որոշում կայացրեց։ Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը եւս մեկ կարեւոր որոշում ընդունեց՝ հատուցումներ կատարել նաեւ 2008-2014 թվականներին գրանցված դեպքերի մասով»,- ասաց Ավետիքյանը՝ հավելելով, որ իրենց վերջնական նպատակն է չունենալ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող, որը հատուցում ստացած չի լինի։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ հատուցումները կատարվում են 52-82 միլիոն դրամի սահմաններում. «Սա, իհարկե, առաջին կարգի հաշմանդամության եւ զոհված զինծառայողների դեպքում։ 52 միլիոն դրամով հատուցվում են շարքայինները, 72 միլիոնով՝ ենթասպաները, եւ 82 միլիոնով՝ սպայական կազմը։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում գումարը կիսվում է՝ կազմելով 26-52 միլիոն դրամ՝ կրկին ըստ զինվորական աստիճանի։ Գումարը միանվագ չենք տալիս։ 10 միլիոն միանվագ վճարում ենք առաջին կարգի հաշմանդամներին եւ զոհվածների ընտանիքներին, դրանից հետո՝ ամսական 200-300 հազար՝ 20 տարի շարունակ։ Իսկ 2-րդ կարգի հաշմանդամներին՝ միանվագ 5 միլիոն դրամ եւ ամսական՝ 100-200 հազար դրամ՝ 20 տարի շարունակ»,- ասաց Ավետիքյանը: 

Ավետիքյանը նշեց, որ որ մինչեւ 2019 թվականի հունիս ամիսը ՊԵԿ-ից ստացված գումարներն ամսական միջինում 20 հազար դրամով ավելի են եղել՝ գուցե ի հաշիվ զբաղվածություն ունեցող անձանց աճով։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի շատ հստակ քաղաքականություն, այն է՝ հնարավորությունների մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ, որ հայրենիքի համար զոհված եւ հաշմված բոլոր զինծառայողների հնարավորությունները հավասարվեն. «Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ հնարավոր չէ լուծել հիմնադրամի միջոցներով եւ օրենքի սահմաններում։ Եթե մենք մոտենալու ենք ներքին շեմին, (իսկ մեզ համար շատ սկզբունքային է, որ հասնենք 1992 թվական), հասկանալի է, որ այդ դեպքում ունենալու ենք բավական մեծ թիվ։ Դրա համար բնականաբար համապատասխան գումար պետք է լինի։ Պետք է փորձենք խելամիտ առաջ շարժվել»,- ասաց ՊՆ խոսնակը։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը հիմնադրամի գործունեության մասով նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Այն թույլ կտա հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում, այլ նաեւ ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին. «Մոտ մեկ տասնյակ շահառու ունենք, որոնք օրենքի ընդունումնից հետո կհայտնվեն ցուցակներում»,- նշեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ ՊՆ-ում ստեղծվելու է հատուկ նոր մարմին, որը կզբաղվի ոչ միայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի, այլև վետերանների, ազատամարտիկների, պահեստազորի սոցիալական, ֆինանսական եւ առողջապահական խնդիրներով։ Միավորված մարմինը կոչվելու է Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն:

Անդրադառնալով հակառակորդի հրադադարի խախտման դեպքերին՝ Հովհաննիսյանն ասաց՝ վերջին շրջանում, բարեբախտաբար, չունենք խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ. «Օրական մեկ-երկու տասնյակ դեպքերը, ցավոք, մեզ համար դարձել են առօրյա երեւույթ»:

Տպել
2128 դիտում

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ