«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման ու զորակցման ծրագրի առաջին փուլն ավարտված է

17/09/2019 schedule11:00

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող UPSHIFT դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի առաջին փուլը, որն իրականացվել է Գյումրիում, ավարտվել է հստակ արդյունքով:  Հայաստանում այս ծրագիրը կյանքի է կոչել Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն: UPSHIFT-ն այս տարվա մայիսին կայացած «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված 5 խմբերի 12-ից 18 տարեկան դեռահասներին գաղափարները գործի վերածելու իրական  հնարավորություն է տվել:  UPSHIFT-ի շրջանակներում 150.000 դրամ որպես դրամաշնորհ ստացած  «Smart map», «Ծառատունկ, թռչունների համար բներ եւ կերակրի ամաններ», «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ», «Gyumririver», «Համայնքը մեր ձեռքերով» թիմերի աշխատանքից ծրագրի ղեկավարները գոհ են մնացել:ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց. առաջին մեծ ու կարեւոր ձեռքբերումը երիտասարդների մոտ ինքնավստահության ձեւավորումն է: «Մարդիկ, որոնք ծրագրի առաջին քայլերի ժամանակ ամաչում էին եւ անգամ իրենց անուն-ազգանունն էին շշուկով ասում, այսօր անկաշկանդ եւ հավասարակշիռ ելույթներ կարող են ունենալ հանրային հարթակներում, դարձել են նախաձեռնող, ավելի ուշադիր ե՛ւ իրենց անձի, ե՛ւ համայնքային խնդիրների նկատմամբ: Այսինքն՝ այն կարեւոր նպատակը, որն ուներ ծրագիրը՝ երիտասարդի մոտ ձեւավորել համայնքային պատկանելիության եւ նախաձեռնողականության զարգացում, իրականացվել է: Այսօր արդեն նրանք հանդես են գալիս նորարական գաղափարներով, համագործակցում են տարբեր կառույցների եւ կազմակերպությունների հետ, բարձրաձայնում են խնդիրներն ու գտնում դրանց լուծման եւ ֆինանսական հնարավորությունները եւ մարդկային ռեսուրսը: Սա մեզ համար կարեւոր հաջողություն է»,-ասաց Արթուր Նաջարյանը:Արդեն ձեւավորված խմբերը ծրագրի առաջին փուլի ավարտից հետո շարունակելու են իրենց աշխատանքը: Արթուր Նաջարյանն ասաց՝ նրանց հաջողվել է կայուն կապեր հաստատել տարբեր կազմակերպությունների հետ, որոնք դեռահասներին ընդունում են որպես գործընկերներ եւ խոստացել են աջակցել նրանց:Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընը եթե ծրագրի սկզբում մի փոքր մտավախություն ուներ իրականացման ընթացքի եւ վերջնարդյունքի առումով, այսօր ուրախությամբ է փաստում. Ձեռնարկը հաջողված էր: Աշխարհի տարբեր երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող UPSHIFT դեռահասների զարգացման և զորակցման ծրագիրը հաջող ընթացք է ունեցել նաեւ  Հայաստանում՝ շնոհիվ գործընկերների՝ ԵՆԿ-ի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի:«Մենք շատ բան սովորեցինք այս ծրագրի ընթացքում: Սա փորձնական ծրագիր էր եւ որոշեցինք Հայաստանում 12-ից 18 տարեկան տղաների եւ աղջիկների հետ աշխատել, որոնք կարողանալու էին օգնել համայնքային որոշակի խնդիրների կարգավորման առումով: Մոտ 600 երիտասարդ ընդգրկվեց տարբեր դպրոցներից եւ կազմակերպություններից, որոնցից 50-ն ընտրվեցին ու մասնակցեցին «BootCamp»-ին: Արդյուքնում շատ նոր գաղափարներ ծնվեցին: Կարծում եմ՝ կշարունակենք ծրագիրը»,-ասաց Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընը:UPSHIFT-ի հաջորդ փուլերում նպատակ կա ծրագրերում ներգարվել նաեւ հաշմանդամություն ունեոցղ դեռահասներին եւս: Եթե մարդն ունի հենաշարժողական խնդիրներ, անվասայլակով է տեղաշարժվում կամ թույլ տեսողություն ունի, նույնիսկ եթե ընդհանրապես չի տեսնում, պետք է այս ծրագրին մասնակցի: Դա UPSHIFT-ի ապագայի նպատակներից է: Նոր ծրագիրն իրականացվելու է ՀՀ-ի տարբեր մարզերում: Աշխատանքը կրկին լինելու է դեռահասների հետ:  «Մենք հավատում ենք, որ Հայաստանի երիտասարդներն ունեն պայծառ գաղափարներ, եւ մի փոքր օգնությամբ նրանք կկարողանան դրանք կյանքի կոչել: Շատ ենք ուզում հատկապես աղջիկների համար շատ հնարավորություններ ստեղծել: Տղաները եւս մեր ուշադրության կենտրոնում են»,-ասաց ծրագրի պատասխանատուն:

UPSHIFT-ի հաջորդ փուլերը թե Հայաստանի որ մարզերում են իրականացնելու, դեռ հստակ չէ: Ըստ Լիվի՝ համայնքների հետ խորհրդակցելու են, որ պարզ պատկերացումներ ունենան, թե ովքեր են համագործակցության պատրաստ: Հաջորդ տարվա սկզբում կկարողանան առավել առարկայական խոսել նոր անելիքների մասին: Դրանից զատ՝ պատրաստվում են ստեղծել մի այնպիսի հարթակ, որտեղ UPSHIFT-ին մասնակցածները կարողանան գաղափարներ տարածել, դրանց իրականացման համար աջակցություններ ստանալ տարբեր կազմակերպություններից, ՏԻՄ-երից: Դա լուրջ օժանդակություն կլինի նրանց համար: Նաեւ պետք է կարողանան անել այնպես, որ ծրագրի շրջանավարտները կարողանան վերապատրաստել իրենց այն հասակակիցներին, որոնք նոր կընդգրկվեն UPSHIFT-ում:

Տպել
1359 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)