Քոչարյանը Մարտի 1-ի երեկոյան ելույթ ունեցավ, ասաց՝ մեր կողմից էլ զոհեր կան․ իմ որդին այդ ժամանակ դեռ ողջ էր

«Իմ որդին 18 տարեկան էր, ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում։ Իր ջոկատը գտնվել է Լեո փողոցի վրա, որտեղ ոչ մի ցուցարար չի եղել»։ Այս մասին այսօր Մարտի 1-ի գործով նիստի ժամանակ հայտարարեց մարտիմեկյան դեպքերի ժամանակ դիպուկահարի կրակոցից սպանված Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը։

«Ոչ մեկը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու իրավունք չունի, երկու կողմերի ելույթներից հասկացա, որ ՍԴ-ն ոչինչ էլ չի որոշել։ Մեղադրյալ Քոչարյանը Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21։30 հեռուստացույցով ելույթ ունեցավ, ասաց՝ մեր կողմից էլ զոհեր կան։ Իմ որդին դեռ կենդանի էր, կանգնած էր Լեո փողոցի վրա։ Ինչո՞ւ սպանվեց իմ որդին, որպեսզի ասեն՝ երկու կողմից էլ զոհե՞ր կան։ Իմ որդին զինվոր էր, 18 տարեկան։ Ո՞վ սպանեց իմ զինվորին։ Պարոն Քլոյանը ճիշտ է ասում՝ Սամվել Նիկոյանը տարիուկես մեզ համոզում էր, որ դա պատահական գնդակ էր։ Սնայպերը ո՞նց կարա պատահական կրակի։ Հետո ասում են՝ պարոն Քոչարյանը չի իմացել ոչ մի բան։ Մի ընտանիքում եթե խժդժություններ են լինում, մեղավորն ընտանիքի մեծն է։ Էդ ժամանակ դուք էինք հանրապետության նախագահը»,- ասաց Աբգարյանի մայրը`դիմելով ամբաստանյալ Քոչարյանին։

Նա պատմեց, որ իր որդին 40 օր անգիտակից պառկած էր հիվանդանոցում, բայց այդ ընթացքում նախագահի, կամ դատախազի կողմնակիցներից որեւէ մեկը չգնաց տեսության․

«11 տարի ա՝ չեմ կարողանում պարզել՝ ով խփեց իմ որդուն։ Նա հիվանդանոցում պառկած էր, պարոն Սեյրան Օհանյանը եկավ հիվանդանոց, ես էլ զարմացա, ասեցի՝ երեւի եկել է որդուս տեսության, բանից պարզվեց՝ իր հայրն էլ է հիվանդանոցում։ Ես մոտեցա իրեն, ասեցի՝ եկել եք որդուս տեսությա՞ն, ձեր զինվորին, նա նույնիսկ չբարեհաճեց մտնել սենյակ՝ տեսնել էդ ի՞նչ զինվոր ա, որ պառկած ա էդտեղ»։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն արձագանքեց, որ ինքը Տիգրան Աբգարյանի մոր պատմած դրվագը չի հիշում․

«Կարծում եմ` մեր հանրությունը գիտի, որ այն ժամանակահատվածում, երբ զինվորները, տարբեր անձինք եղել են հիվանդանոցներում, ես երբեւէ անտարբեր չեմ եղել: Ես կպարզեմ»:

Օհանյանը նշեց, որ ինքն այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետն է եղել եւ չի կարծում քաղաքացիական հագուստով լիներ, ինչպես պնդել էր Աբգարյանի մայրը:

Օհանյանն ասաց նաեւ, թե չի հիշում, որ իր հայրն այդ հիվանդանոցում եղած լինի: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությանը՝ Սեյրան Օհանյանը ասաց, որ ինքը կողմ է, որպեսզի խափանման միջոցը փոփոխվի.

«Իրականում պետք է փոխվի խափանման միջոցը եւ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի»,- եզրափակեց Օհանյանը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը նույնպես մեղադրվում է սամանադրական կարգը տապալելու մեջ: Գործով ամբաստանյալներից միայն Ռոբերտ Քոչարյանն էլ գտնվում կալանքի տակ»:

Տպել
2422 դիտում

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Ելակը մտավ զորամաս. վարչապետ (տեսանյութ)

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները գտնվում են Պոդոլսկում՝ ժամանակավոր կացարանում

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

Քիմ Քարդաշյանի քույրն աշխարհի ամեաերիտասարդ միլիարդատերն է

ԳՇ պետը եւ ՊՆ փոխնախարարը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ քննարկում են անցկացրել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ