Առաջարկում են ինձ դատել նրա համար, որ պատշաճ մարմինները գործը չեն բացահայտել․ Ռոբերտ Քոչարյան

Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց՝ գոնե ձեւական մեկին պետք է պատժել, եւ այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։

Այսօր նիստի ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե ստիպված է հայտարարություն անում, քանի որ տուժողների իրավահաջորդների ելույթներում իրեն հասցեագրված որոշ հարցադրումներ կային։

«Ես Մարտի 1-ի դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի։ Իմ լիազորությունների շրջանակներում որպես իմ պարտականություն գործ բացահայտելը չի եղել, ընդհանրապես խառնվելու իրավունք չեմ ունեցել։ Եւ եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իր մոտ նստած դատախազներին։ Եւ եթե մարդ պետք է դատվի՝ գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի դատախազը, կամ քննչական մարմինները, որոնք պարտավոր էին գործը բացահայտել։ Առաջարկում են ինձ դատել նրա համար, որ պատշաճ մարմինները գործը չեն բացահայտել։ Ինձ համար սա վիրավորական է նաեւ այն պատճառով, որ փաստաբաններն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ։ Իմ տպավորությունն է, որ, ուղղակի, սովորեցնում են ասել այն, ինչը կարող է տպավորություն թողնել, թե մեղավորը ես եմ»,- ասաց Քոչարյանը, ապա շարունակեց, թե՝ տիկին Աբգարյանը՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանի մայրը, ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին․

«Ինքն ասաց այնպիսի բաներ, որոնք գործի հետ առնչություն չունեն, եւ իր կողքին նստած հարգարժան փաստաբան Սեդա Սաֆարյանը եւս գիտակցաբար չի բացատրել, որ դա այդպես չէ, առաջին հերթին, որ ես իբրեւ հայտարարել եմ, իբրեւ մեկը զոհվել է, դա եղել է ՀՔԾ պետի հայտարարությունը, ես ասել եմ, որ կան վիրավորներ, այդպիսի բան ուղղակի չեմ ասել։ Կամ ասվում էր, որ ցուցարարներ չկային Լեո փողոցում, կան բազմաթիվ ցուցմունքներ, որ կրակել են հենց ցուցարարների կողմից»։

Քոչարյանի խոսքով՝ գործի նյութերում կա հատված, որ ներքին զորքերի հրամանատարությունը կանչել է դիպուկահարին մի բանի համար՝ չեզոքացնելու այն մարդուն, որը կրակել է Տիգրան Աբգարյանի վրա։ Մեղադրյալ Քոչարյանն ասաց, որ ինքը առաջարկում է՝ եթե Տիգրան Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, ինքն իր փաստաբաններին կխնդրի՝ փաթեթ պատրաստեն Լեո փողոցում կատարվածի վերաբերյալ եւ տրամադրեն տիկին Աբգարյանին։ (Տիգրան Աբգարյանը սպանվել է Լեո փողոցում,-հեղ․):

Հիշեցնենք, Տիգրան Աբգարյանի մայրն այսօր դատարանում պատմեց, որ Քոչարյանը Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21։30 հեռուստացույցով ելույթ ունեցավ, ասաց՝ մեր կողմից էլ զոհեր կան, բայց այդ ժամանակ իր որդին դեռ ողջ է եղել․

«Մեղադրյալ Քոչարյանը ելույթ ունեցավ, ասաց՝ մեր կողմից էլ զոհեր կան, բայց իմ որդին դեռ կենդանի էր, կանգնած էր Լեո փողոցի վրա։ Ինչո՞ւ սպանվեց իմ որդին, որպեսզի ասեն՝ երկու կողմից էլ զոհե՞ր կան։ Իմ որդին զինվոր էր, 18 տարեկան։ Ո՞վ սպանեց իմ զինվորին։ Պարոն Քլոյանը ճիշտ է ասում՝ Սամվել Նիկոյանը տարիուկես մեզ համոզում էր, որ դա պատահական գնդակ էր։ Սնայպերը ո՞նց կարա պատահական կրակի։ Հետո ասում են՝ պարոն Քոչարյանը չի իմացել ոչ մի բան։ Մի ընտանիքում եթե խժդժություններ են լինում, մեղավորն ընտանիքի մեծն է։ Էդ ժամանակ դուք էինք հանրապետության նախագահը»,- ասաց Աբգարյանի մայրը

Տպել
2787 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի