Վիճակագրությանը ծանոթանալուց հետո ծրագրվում է մի փաթեթում միավորել 0-18 տարեկանների բուժօգնությունը

Երեխայի կյանքին եւ ոչ միայն երեխայի, այլեւ բոլորի կյանքին վտանգ սպառնալու դեպքում նախատեսված օգնությունը չի պայմանավորվում միայն փաստաթղթերով, որոնք կարող են ներկայացվել պոստ-ֆակտում։ Ազգային Ժողովի այսօրվա նիստում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե կխանգարի՞ արդյոք փաստաթղթերի բացակայությունը երեխայի շտապ բժշկական օգնություն ստանալուն։

Պատգամավորը հարցրեց, թե որ դեպքերում է ապահովվում մինչեւ 18 տարեկան անձանց անվճար բուժումը եւ վերաբերում է այն արդյոք արտակարգ դեպքերին։

«Նույնիսկ եթե պետությունը չի վճարում, վճարման հարցերը հետո են պարզաբանվում»,- պատասխանեց Թորոսյանը։

Նախարարը խնդրեց ներկայացնել տեղեկատվություն այնպիսի դեպքերի մասին, երբ փաստաթղթերի պատճառով օգնություն չի ցուցաբերվել մարդու կյանքին վտանգ սպառնալու դեպքում։ Նախարարը հայտարարեց, որ եթե շատ խորանա, դա նույնիսկ քրեական հանցագործություն է։ 

Ինչ վերաբերում է երեխաների համար բժշկական օգնության ընդլայնված ծրագրին, որը ներդրվել է հուլիսին, նախարարն ասաց, որ ավելացրել են մի շարք ծառայություններ, որոնք բժշկական հաստատություններում մատուցվում են 7-18 տարեկան անձանց։

Արսեն Թորոսյանն օրինակ բերեց, որ եթե 10-ամյա երեխային ուզում են տանել նյարդաբանի մոտ ոչ այն բուժհաստատությունում, որտեղ նա գրանցված է, ապա այդ ծառայությունը մնում է վճարովի։ Թորոսյանը հավելեց, որ ամբուլատոր բուժման համար չեն վճարում։

Նախարարի խոսքով՝ սովորական հանգամանքներում, երբ կյանքին վտանգ չի սպառնում, եթե դիմելու պահին բժշկական այդ ուղղությունը չկա, ապա ծնողին կամ երեխայի ներկայացուցչին խնդրում են բերել երեխային՝ նրան ստացիոնար օգնություն ցուցաբերելու համար։

«Անհրաժեշտության դեպքում դա եւս կարելի է պոստֆակտում կատարել»,- ընդգծեց նախարարը։

Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ հետագայում, վիճակագրությանը ծանոթանալուց հետո ծրագրվում է միավորել 0-18 տարեկանների բուժօգնությունը մի փաթեթում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Տպել
1540 դիտում

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նշվել է Գիրք նվիրելու օրը, քկհ գրադարանը համալրվել է նոր գրքերով

Գյուղաջակցության ծրագրերն այս անգամ ներկայացվել են Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարներին եւ ֆերմերներին

Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23

Վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր Սեդա Վերմիշևան

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Աղոթք՝ Ուհանի բնակիչների համար» միջոցառմանը

SOAD-ի շրջագայության արդեն 3 համերգի տոմսերը սպառված են. Երեւանի մասին նորություն չկա, ելույթների քանակն ավելացել է

Նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը. Նելլի Դուրյան

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի

Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ գումար

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԵՄ միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին

Հունիսի 13-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում տեղի կունենա Յարխուշտայի 1-ին փառատոնը

Բակո Սահակյանը Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԿՄՀԳ փոխնախագահն առաջարկել է հայ մասնագետներին մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիացի խորհրդարանականների հետ

Ճգնաժամի մեջ գտնվող «Ռոման» պետք է փորձի չգլորվել անդունդը. վերսկսվում է Եվրոպա լիգան

Մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է. նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար հեքիաթ կարդաց

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է հրամանագրերը

Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է. Ադրբեջանում պետական ծրագրով հայատյացություն է ներարկվում

Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանին. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին