ՌԴ-ում հայերը դժգոհ են Հայաստանից սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ծրագրից. հանդիպում Սինանյանի հետ

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Օբնինսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր տեղի «Արաքս» կրթամշակութային կենտրոնի կողմից: Համայնքը Գլխավոր հանձնակատարին դիմավորեց աղուհացով, ասմունքով և հայկական ազգային երաժշտությամբ:

Ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, կենտրոնի տնօրեն Հովիկ Հովակիմյանը ներկայացրեց «Արաքս»-ի գործունեությունը, դպրոցի առօրյան և առկա խնդիրները: Այնուհետև համայնքային ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին: Առկա էին դժգոհություններ Հայաստանից սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ծրագրից, դասագրքերի բովանդակությունից և մատուցվող խրթին նյութերից, որոնք սփյուռքում ապրող երեխաների համար չեն կարող արդյունավետ լինել:

Համահայկական խաղերի մասին տեղեկատվություն համայնքը շատ ուշ է ստացել և չի կարողացել մասնակցել: Զարեհ Սինանյանը նշեց՝ այսուհետ սփյուռքին առնչվող ծրագրերի, հավաքների և նախագծերի մասին ցանկացած տեղեկատվություն նախօրոք կտրամադրվի համայնքներին և կտարածվի նաև գրասենյակի կողմից:

Համայնքում հատկապես գոհ էին «Քայլ դեպի տուն» ծրագրի այս տարվա արդյունքներից: Առաջարկներ եղան, որ մյուս տարի ընդլայնվի մասնակիցների քանակը: Գլխավոր հանձնակատարը ևս նման հույս հայտնեց և տեղեկացրեց, որ հաջորդ տարի հայտադիմումները ծրագրի մեկնարկից մի քանի ամիս առաջ արդեն հասանելի կլինեն, և սփյուռքի պատանիները կարող են վաղօրոք լրացնել հայտերը:

Հարցեր հնչեցին նաև հայրենադարձության վերաբերյալ: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ պետությունը պետք է ներկայացնի ամբողջ հայության շահերը: «Հայաստանի Հանրապետությունն իրոք շահագրգռված է, որ սփյուռքը լիովին ներգրավված լինի Հայաստանի կյանքին»,-նշեց նա:

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ քաղաքի ղեկավարության հետ՝ ի դեմս փոխքաղաքապետներ Կարինա Բաշկատովայի և Տատյանա Պոպովայի: Վերջիններս ընդգծեցին. «Հայ համայնքի միջոցով ենք մենք ճանաչել փոքրիկ Հայաստանը, որտեղ ապրում է մի ուժեղ և հիասքանչ, Ռուաստանին հարազատ ժողովուրդ»: Նրանք հատկապես կարևորեցին, որ հայ համայնքն ակտիվ ներգրավված է քաղաքային կյանքին, բոլոր նախագծերին, սոցիալապես և տնտեսապես ապահովված է: Քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

Օրվա ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև Repat Armenia հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամների հետ: Հանդիպումը վարում էր հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: Ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողոնյանը: Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին գրասենյակի դերին ու կարգավիճակին, սփյուռքի կրթական խնդիրներին, հայրենադարձությանը և հետագա համագործակցությանը: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են սփյուռքին, համակարգվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

Տպել
1685 դիտում

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան