Գյումրին գործազուրկների թվով ՀՀ-ում լիդեր է. կայացավ Աշխատանքի տոնավաճառը

10/09/2019 schedule19:50

Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Գյումրիում այսօր անցկացվեց Աշխատանքի 12-րդ տոնավաճառը: Սա ամենամյա միջոցառում է, որը գործատուի եւ աշխատանք փնտրողի համար տեղում միմյանց ծանոթանալու, առաջարկ-պահանջարկը քննարկելու, հնարավոր աշխատանք գտնելու առումով եզակի հնարավորություն է ստեղծում:Այսօր Գյումրիում 36 գործատու 380 աշխատատեղ էր ներկայացրել: Թափուր աշխատատեղերի առյուծի բաժինը սպասարկման ոլորտին է բաժին հասել: 100 եւ ավելի աշխատատեղի պահանջ կա՝ մատուցող-մատուցողուհի, վարսահարդար, վաճառող: Երկրորդ տեղում արտադրական ձեռնարկություններն են, որոնք ունեն կարողների, ենթավարպետների, տարբեր մեքենասարքավորումների վրա աշխատելու հմտություններ ունեցող աշխատակիցների պահանջ: Թափուր աշխատատեղեր կային նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներիչ ոլորտում: Հիմնականում փնտրում են ծրագրավորողների:Այսօր շատերը պտտվեցին ներկայացվող տաղավարների շուրջբոլորը, գործատուների մոտ թողեցին իրենց ինքնակենսագրականներն ու նրանց տվյալները վերցրեցին: Մեծ մասը, սակայն, հույս չունի, որ տոնավաճառն օգնելու է, որ գտնեն իրենց ուզած աշխատանքը:Տիկին Հասմիկը վերջին տարիներին մշտապես մասնակցել է Աշխատանքի տոնավաճառներին: Ասում է դեռ աշխատանք չի գտել, սակայն հույսը չի կորցնում: Թոշակառու է, բայց ուժերին վստահ է: Ոսկեհասկի դպրոցի նախկին մանկավարժ է, հայոց-լեզու գրականություն է դասավանդել, դպրոցի երգչախմբի ղեկավարն է եղել, շատ փառատոնների են մասնակցել, հաղթել, գյուղի ճակատը բարձր պահել: «Առաջ նորմալ եմ ապրել, հիմա չգիտեմ, թե ինչ վիճակում եմ, տեսքս տեղն է, խելքս, ուժս տեղն է: Ինտերնետից էլ եմ շատ լավ, ռուսերենից էլ եմ շատ լավ, բայց թոշակառու եմ, ո՞վ գործի կընդունե: Անկախ ապրածս կյանքից հիմա ստիպված մաքրողի աշխատանք էլ որ լինի, պետք  է համաձայնեմ: Մանկավարժ եմ եղել, 2 դիպլոմ ունեմ, բայց այլ տարբերակ չկա: Տանը նստել չեմ ուզում, հետո էլ 51.000 դրամով ապրելն անհնար է: Անցյալ տարի էլ եկա, շրջեցի, հեչ բան էլ չգտա, ով էլ տվյալներս վերցրել էր, ոչ էլ զանգեց»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց տիկին Հասմիկը:

Գյումրին գործազրկության վիճակագրությամբ ՀՀ-ում շարունակում է լիդեր մնալ: 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը 13678 է, գործազուրկներինը՝ 10600: Շիրակի մարզում 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 15.7 հազար մարդ: Նրանցից 11.9 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ:

Շիրակի մարզում եւ Գյումրիում գործազուրկների բանակը շարունակում են գլխավորել կանայք՝ 8.4 հազար մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21.1 տոկոսը երիտասարդներ են, 3.4 տոկոսը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 24.3 տոկոսը՝ գյուղաբնակները:

«Առաջարկվող աշխատատեղերը աշխատանք փնտրողների համեմատությամբ մեծ չեն, բայց հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում կկարողանանք այդ թափուր աշխատատեղերը համալրել: Չնայած գործազուրկների տարիքային սահմանը դեռ տատանվում է միջին եւ միջինից բարձր սահմանագծում, այնուամենայնիվ, արդեն կարելի է ասել, որ վերջին տարիներին աճել է երիտասարդների թիվը: Սա ուրախացնող է, քանի որ մենք նրանց կարողանում ենք առկա տարբեր ծրագրերում ընդգրկել որպես շուկայում անմրցունակ անձի՝ նպաստելով նրա կայացմանը»,-ասաց Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Անկախ գործազուրկների մեծ թվից Շիրակի մարզում տարիներով հնարավոր չէ լրացնել բժիշկների, մարզի հեռավոր գյուղերում էլ մանկավարժների բացը: Բժիշկներ չկան, քանի որ ուսանողները Երեւանից ետ չեն վերադառնում, ուսուցիչները գյուղեր չեն գնում ցածր աշխատավարձի պատճառով:

Ընդհանուր առմամբ, Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 785 անձ:

Տպել
1716 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի