Բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը ավելի մատչելի է դառնալու. նոր օրենսդրական փաթեթ

Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», եւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը համապատասխանեցնելուն, բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրին (այսուհետ՝ գործակալություն) փոխանցելուն, եւ արդյունքում՝ այդ տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելուն։

Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ եւ չի վարում բաժնետիրական ընկերությունների ռեստր։ Մինչդեռ ինչպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, այնպես էլ բաժնետիրական ընկերությունները հավասար հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Հարկ է նկատել, որ իրենց ֆինանսական գործունեության ծավալով բաժնետիրական ընկերությունները հաճախ առավել բարձր հանրային հետաքրքրություն ունեն, քանի որ մասնակցում են տարբեր հանրային գործընթացների, այդ թվում՝ պետական գնումների, մատուցում են հանրության համար կարեւոր նշանակություն ունեցող ծառայություններ: Ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի առավել թափանցիկ եւ հասանելի, հանրությունը պետք է ունենա հնարավորություն՝ ստանալու տեղեկություն բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ, իրականացնելու հանրային վերահսկողություն պետություն-մասնավոր հատված համագործակցության, պետական գնումների գործընթացի, տնտեսական մրցակցային միջավայրի նկատմամբ:

Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ապահովումը անհրաժեշտ է նաև իրավախախտումների կանխարգելման եւ բացահայտման տեսանկյունից: Բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների գրառումը միասնական գրանցամատյանում եւ դրանց հասանելիությունը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը, բացահայտել անօրինական ազդեցությունները տարբեր բաժնետիրական ընկերությունների վրա եւ ընդհանուր առմամբ համակարգը դարձնել ավելի թափանցիկ:

Օրենքների նախագծերով առաջարկվող բարեփոխումները անհրաժեշտ հիմք են ստեղծում նաեւ իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման համար։ Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 2018 թվականի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլի զեկույցում Հայաստանին տրվել է իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարական[1]։

Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվով[2],  Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ եւ պահպանել  իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականտերերի վերաբերյալ համաչափ, հստակ եւ թարմ տեղեկատվություն։ Անդամ երկրները նաեւ պարտավոր են ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական ռեգիստրի առկայությունը։

Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը ապահովվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Ավստրիայում, Կոլումբիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Գերմանիայում, Հունաստանում, Հոնկոնգում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Իսրայելում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սինգապուրում, Թուրքիայում[3]:

Առաջարկվող փոփոխությունը կարեւոր է նաև ձեռնարկատիրական գործունեության ոլորտում չարաշահումները կանխարգելելու նպատակով։ Այս կապակցությամբ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը (ՖԱԹՖ)[4], իսկ հետագայում Գլոբալ ֆորումն իրենց չափորոշիչներում ներառել են բաժնետիրական սեփականության պահանջները, ինչպես նաեւ իրենց իրավասության սահմաններում բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության գնահատումների անցկացումը:

 

[1] https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf

[2]  http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX:32015L0849

[3] https://www.dlapiperintelligence.com/goingglobal/corporate/index.html?t=26-public-disclosure-of-identity

[4]  http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer-fsrb/MONEYVAL(2015)34_5thR_MER_Armenia.pdf

Տպել
1066 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները