«Սանիթեքի» որոշ աշխատակիցներ տեղափոխվել են քաղաքապետարանի հիմնարկ. աղբահանության խնդիրը լուծվում է

Երեւանի աղբահանության խնդիրը դարձել է քաղաքային իշխանությունների աքիլեսյան գարշապարը՝ ետեւում թողնելով անգամ տրանսպորտի վերաբերյալ հանրային դժգոհությունը: Սոցիալական ցանցերը ողողված են այս կամ այն բակում գտնվող աղբակույտերի լուսանկարներով, իսկ քաղաքապետարանին հասցեագրվող մեղադրանքները չեն դադարում:

Ամիսներ առաջ, երբ ստեղծվեց աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը, հայտարարվում էր, որ այս կազմակերպությունը պետք է աշխատի քաղաքի այն հատվածներում, որտեղ կթերանա այդ ժամանակ միակ օպերատոր «Սանիթեքը»: Վերջինս, ինչպես հայտնի է, հասցրել էր քաղաքապետարանի դժգոհությունը հարուցել, եւ կողմերի փոխհարաբերություններում լարվածությունն աստիճանաբար խորանում էր: Այժմ էլ արդեն ավելի քան 10 օր է, ինչ ըստ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի, «Սանիթեքն» ընդհանրապես աղբահանություն չի իրականցնում մայրաքաղաքում: Ուստի նրանից հետաքրրքվեցինք, թե զուգահեռ աշխատելու համար ստեղծված համայնքային հիմնարկի հնարավորությունները որքա՞ն են ու Երեւանում աղբահանության ինչ ծածկույթ կարող է այն ապահովել:

«Այո, երբ ապրիլ ամսին ստեղծվեց համայնքային հիմնարկը, քաղաքապետը, եթե հիշում եք, օգտագործում էր հետեւյալ ձեւակերպումը, որ սա անվտանգության բարձիկ է՝ աղբահանության խնդրում էքսցեսներից խուսափելու համար: Այսինքն՝ եթե «Սանիթեքը» չի համալրում իր ուժերը, եւ վիճակը գնալով վատթարանում է, մենք ստեղծում ենք մի կառույց, որը կկարողանա լրացնել դրա տեղը: Եվ ի սկզբնե էլ հենց այդպիսի պատկերացում կար, որ եթե «Սանիթեքը» իր պարտականություններ լավ կատարի, աղբահանության համայնքային հիմնարկի գործերը, այսպես ասած, քիչ կլինեն, վատ կատարի, համապատասխանաբար շատ կլինեն: Եվ ամառվա ամիսների ընթացքում «Սանիթեքի» վատ կատարած աշխատանքին զուգընթաց ավելանում էին համայնքային հիմնարկի ռեսուրսները, մեծանում էր անձնակազմը, եւ արդեն սեպտեմբերից առաջ, երբ «Սանիթեքը» գնաց աշխատանքից հրաժարվելու այդ քայլին, համայնքային հիմնարկը ստիպված եղավ ստանձնել աշխատանքի ամբողջ ծավալը»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով, «Սանիթեքի» հրաժարումից հետո առաջին օրերին հասկանալիորեն մի քիչ բարդ իրավիճակ էր համայնքային հիմնարկի համար, որովհետեւ ե՛ւ եղած ռեսուրսներն էին դեռ անբավարար, ե՛ւ նախկինում, երբ համայնքային հիմնարկն աշխատում էր «Սանիթեքի» հետ համատեղ, չուներ հստակ երթուղիներ: Հիմա անհրաժեշտություն էր առաջացել արագ հստակեցնել երթուղիները, լուծել աշխատանքի կազմակերպման մի շարք այլ խնդիրներ, ինչի պատճառով էլ մոբիլիզացվել է համայնքային հիմնարկը:

Այսօր արդեն Երեւան է հասել աղբատար եւս 8 մեքենա: Համայնքային հիմնարկի շարքաժակազմի թիվը, այդպիսով, հասավ 34-ի, որից մեկն, ի դեպ, Չինաստանի կառավարության նվերն է: Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ, սա հիմնարկին անհրաժեշտ ամբողջ քանակն է: Բայց բացի այդ կարիք կա եւս 20 փոքր տեղատարողությամբ մեքենաների, որոնց աշխատաքը կարեւոր է նեղ փողոցներում ու բակային տարածքներում, որտեղ մեծ մեքենաները մուտք գործել չեն կարողանում: Նախատեսվում է, որ փոքր տեղատարողությամբ աղբատար ավտոմեքեանները տեղ կհասնեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Վարորդների եւ բանվորների հաստիքները համալրելու խնդիր, ըստ մեր զրուցակցի, համայնքային հիմնարկը չունի, ինչի հետ կապված դժվարությունների մասին հայտարարվում էր ավելի վաղ: Ի դեպ, «Սանիթեքի» որոշ աշխատակիցներ եւս տեղափոխվել են համայնքային հիմնարկ:

Քաղաքապետ Հայկ Մարության խոսնակից հետաքրքրվեցինք՝ դատելով նկարագրվածից՝ կարո՞ղ ենք ասել, որ հաշված օրեր հետո Երեւանի աղբահանության խնդիրը կարգավորված կլինի: «Ես կարող եմ ասել, որ խնդիրը անշեղորեն գնում է դեպի կարգավորում: Արդեն անցած մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար նոր ռեսուրսներ են ներգրավվել, եւ հենց դա էլ ինձ թույլ է տալիս ասելու, որ անշեղորեն խնդիրը գնում է դեպի կարգավորում»,- պատասխանեց նա: Նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Սանիթեքը», որը ժամանակին հաղթել էր մրցույթում, աշխատանքները սկսեց դրանից մեկուկես-երկու տարի հետո, այն դեպքում, երբ մասնագիտացված ընկերություն էր, փորձառու, ինչպես վստահեցրել էր, եւ գնումներ կատարելիս էլ կաշկանդված չէր երկարատեւ ընթացակարգերով: Այնինչ, ըստ Հակոբ Կարապետյանի, համայնքային հիմնարկը ստեղծվեց ու սկսեց գործել ամիսների ընթացքում:  

Քաղաքային իշխանությունները «Սանիթեք» ընկերությունից պարզաբանում չեն պահանջել, թե ինչու է ընդհանրապես հրաժարավել աղբահանություն իրականացնելուց: Քաղաքապետարանի իրավաբաններն այժմ աշխատում են՝ պարզելու համար, թե այս իրավիճակում ինչ կարող է անել եւ ինչ պետք է անի քաղաքապետարանը:

Հ.Գ.-1. Երեւանի աղբահանության խնդրին այսօր անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նախ նշել է ձեռք բերված նոր աղբատարների մասին, ապա նաեւ համոզմունք հայտնել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ցուցաբերում է կառավարչական հրաշալի հմտություններ: «Եւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման: Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Հ.Գ. -2. «Սանիթեք» ընկերությունից չեն պատասխանել մեր թղթակցի հարցմանը, որը վերաբերում էր աղբահանությունից լրիվ հրաժարվելուն:

Տպել
4858 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է