Պարզվում են «Նուբարաշեն» եւ «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների հանգամանքները. ՔԿ

09/09/2019 schedule14:53

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում եւ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» եւ «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝  2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերեւույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել են հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին չիրականացնել իրենց պարտականությունները, կոչ արել ՔԿ հիմնարկի կալանավորված անձանց ու դատապարտյալներին իրականացնել զանգվածային անկարգություններ:

Արդյունքում՝ ՔԿ հիմնարկի կալանավորները եւ դատապարտյալները, նշված անձանց հրահանգով, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել՝ ոչնչացրել եւ վնասել են գույքը՝ խցերի դռներին հարվածելով եւ խցերի կերակրադռնակները կոտրելով, խցերից վառվող առարկաներ են նետել հիմնարկի պահպանության տարածք, ինչի հետեւանքով այրվել է խոտածածկ տարածքը, որը մեկուսացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից կանչված մեկ մարտական հաշվարկի կողմից: Բացի այդ, նույն ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի մերձակա տարածքում հավաքվել է շուրջ 30 ավտոմեքենա:

ՔԿ հիմնարկի մոտ հետագա կուտակումները հնարավոր է եղել կանխել՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի ժամանման արդյունքում: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ իրականացված միջոցառումների արդյունքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները դադարեցվել են:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը եւ մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ:

Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում զանգվածային անկարգություններին մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:

Բացի այդ, անկարգություններ են տեղի ունեցել նաեւ ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկում:

Այսպես՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկի աշխատակցից զեկուցագրեր են ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում, երկու կալանավորներ, իսկ այնուհետեւ ժամը 19:00-ից մինչեւ 19:55-ն ընկած ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի բնակելի գոտու երկու մասնաշենքերում կալանավորված անձինք եւ դատապարտյալները խոչընդոտել են հիմնարկի բնականոն աշխատանքը՝ հայհոյել են, հարվածել խցի դռանը, չեն ենթարկվել ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել խցի դուռն ու դուրս եկել խցերից:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:

Հարուցված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են մեծածավալ եւ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՔԿ հիմնարկներում անկարգություններին մասնակցություն ունեցած կալանավորված անձանց ու դատապարտյալների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը եւ գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին եւ ՔԿ հիմնարկների վարչակազմին:

Տպել
1869 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ