Հուսախաբ չարեցին. ՀՅԴ «Հանրապետական» ժողովը

08/09/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի համարում

Կառավարության նիստերի դահլիճում երեկ ժամը 15-ից մի քիչ պակաս ՀՅԴ ԳՄ պատասխանատուները կազմ ու պատրաստ շարվել էին միջանցքում եւ սպասում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Վերջինս, իհարկե, ՀՅԴ առաջնորդներից չէ, բայց դատելով պատասխանատու դաշնակների ներքին հուզմունքից` նրա ներկայությունը ՀՅԴ 10-րդ Գերագույն ժողովին ահավոր ցանկալի էր։ Ուղիղ ժամը 15-ին ՊՆախարարը՝ ՀՀ վարչապետի ուղեկցությամբ, ժամանեց, եւ ՀՅԴ 10-րդ Գերագույն ժողովը հայտարարվեց բացված։ Ի տարբերություն այլ կուսակցությունների, որոնք իրենց համագումարներին հրավերներ ուղարկում են անձնական համակրանքներից ելնելով, այս հարցում ՀՅԴ-ն առանձնակի կոմպլեքսներ չունի, եւ կուսակցության ԳԺ-ի բացման արարողությանը մասնակցելու հրավեր ուղարկվել էր Հայաստանի բոլոր քիչ թե շատ հայտնի կուսակցություններին։

ՀՅԴ ԳԺ-ին ներկա չէին ՀՀՇ-ն, որը այդ կուսակցության հրավերներն ավանդաբար չի ընդունում, «Հանրապետություն» կուսակցությունը, որը ավանդաբար չի մասնակցում այն կուսակցությունների միջոցառումներին, ում կասկածում է հոկտեմբերի 27-ի հետ կապ ունենալու մեջ, ու մեկ էլ «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի ներկայությունը ՀՅԴ ԳԺ-ին ընկալվելու էր որպես վերջնական դեմարշ ընդդեմ ՀՀԿ-ի։ Մնացած կուսակցությունները կա՛մ առաջին դեմքով էին ներկա Դաշնակցության Գերագույն ժողովին, կա՛մ ուղարկել էին իրենց առաջին տեղակալներին։ Ի տարբերություն հուլիսի 22-ի ՀՀԿ արտահերթ համագումարի, որին նախագահը որեւէ կերպ չէր արձագանքել, ՀՅԴ ԳԺ-ին Ռոբերտ Քոչարյանն ուղարկել էր իր աշխատակազմի ղեկավարին։

Գերագույն ժողովի բացման արարողությանը ներկա էր նաեւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը, որին մոտենալու համարձակություն ունեցան միայն դաշնակներն ու լրագրողները։ Եւ քանի որ ՀՅԴ Գերագույն ժողովը ամենաներկայացուցչականն էր վերջին երկու տարում տեղի ունեցած կուսակցական բոլոր միջոցառումներից, մի քանի րոպե միջանցքում կանգնելով` կարելի էր հստակ պատկերացնել քաղաքական ուժերի հարաբերությունները՝ թե ով ում հետ չի խոսում, ով ումից է զզվում, եւ ով ում ներկայությունը դեռ ի վիճակի է հանդուրժել։ Գերագույն ժողովի բացման արարողությունից հետո պարզ դարձավ, որ այդ միջոցառման ամենահետաքրքիր մասը դահլիճի միջանցքն էր։ Իսկ մեկ ժամանոց նիստի 30 րոպեն ողջույնի խոսքեր էին, որ հրավիրյալ կուսակցությունները հղում էին դաշնակցականներին։

Ինչպես եւ նախորդ ԳԺ-ի ժամանակ, ամենադաշնակցական ողջույնի խոսքը արտգործնախարար Վարդան Օսկանյանինն էր, որը բոլորիս խորհուրդ տվեց երկրում առկա կոռուպցիայի եւ անօրինականությունների դեմ պայքարել Դաշնակցությանը հատուկ հետեւողականությամբ եւ պահանջատիրությամբ։ Ինչ վերաբերում է Գերագույն ժողովի բացման արարողության բովանդակությանը, ապա 10-րդ հոբելյանական  ժողովն ամենավախվորածն էր ՀՅԴ բոլոր նախկին ժողովներից։ Կորել էր ոչ միայն դաշնակների երբեմնի հեղափոխականությունը, այլ նաեւ չկար ՀՅԴ-ի նախկին պաթոսը՝ հեղափոխական իմիջը պահպանելու համար երկրում տիրող կոռուպցիան, կրիմինալն ու բեսպրեդելն անհասցե քննադատելը, ինչը ժամանակին հրաշալի կատարում էին դաշնակները։

Հայտնի չէ, թե ում ներկայությունն էր այդպես ճնշել դաշնակցական ժողովի ոգին, բայց միակ գնահատականը, որ կարելի էր տալ այդ միջոցառմանը, այն է, որ ՀՅԴ 10-րդ ԳԺ-ի առաջին նիստն «ամենահանրապետականն» էր Դաշնակցության բոլոր ժողովներից։ «Հանրապետական» ոճով նույն «լայց» քննադատությունն ու ինքնաքննադատությունը երկրում դեռեւս չհաղթահարված կոռուպցիայի, անօրինականությունների, ոչ կատարյալ ընտրական համակարգի վերաբերյալ, նույն բուռն քննադատությունն ընդդիմության հասցեին, որը պարբերաբար ժողովրդին տարել է չպատճառաբանված փորձությունների, եւ նույն լավատեսությունը երկրի ապագայի հանդեպ։ Ահա այսպիսին էր ՀՅԴ 10-րդ ԳԺ-ի հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանի 25 րոպեանոց ելույթը, որը ՀՀԿ լիդերներ Սերժ Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը լսում էին անթաքույց հաճույքով։

Կասկած չկար, որ երեկ նրանք իրենց զգում էին ինչպես հարազատ կուսակցության համագումարում։ Իսկ ընդդիմության հասցեին իր որակումների մեջ սովորաբար զուսպ Արմեն Ռուստամյանն այնպիսի էնտուզիազմով բմբլեց ընդդիմության 2004-ի ապրիլյան գործողությունները, որ նրա ելույթի այդ հատվածի վրա նիստերի դահլիճը ցուցադրաբար լքեցին «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանն ու ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, որոնք անիմաստ համարեցին լսել մի ճառ, որտեղ խեղաթյուրվում է իրականությունը։ Մի խոսքով, ՀՅԴ Հայաստանի մարմնի ներկայացուցիչները լիովին արդարացրեցին սուպերկուսակցություն ՀՀԿ-ի ակնկալիքները եւ ոչ մի թիզ դուրս չեկան իշխանական կայունության ծիրից։

Իսկ եթե վերջնականապես լինենք անկեղծ, ապա ՀՅԴ 10-րդ Գերագույն ժողովի բացումը շատ ավելի «հանրապետական» էր, քան անգամ ՀՀԿ հուլիսի 22-ի արտահերթ համագումարը։ Իհարկե, ողջույնի իր խոսքում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փորձեց հավատարիմ մնալ հեղափոխական իր ոճին եւ չհրաժարվեց, որ երկրում դեռ կա կոռուպցիա, անօրինականություններ, կրիմինալ, սակայն դրանք հաղթահարելու՝ բյուրոյի ներկայացուցչի առաջարկը խիստ ուտոպիստական էր: «Հայաստանի զարգացումը խոչընդոտող երեւույթները՝ կոռուպցիան, անօրինականությունները, կարող է հաղթահարել այն կուսակցությունը, որը ունի վճռականություն, կամք, ծրագիր, հեռանկար եւ կազմակերպական իրական կառույց՝ այդ ծրագիրն իրականացնելու համար։

Եւ դա, ցավոք սրտի, ի վիճակի է անել միայն Դաշնակցությունը։ Եւ ուրեմն այս ժողովում վերանորոգենք մեր կամքը եւ նոր շնչառությամբ, արդար ընտրությունների միջոցով վաստակենք ժողովրդի գիտակից վստահության մանդատը»,- հայտարարեց Հրանտ Մարգարյանը։ Իսկ մեր հարցին, թե ստացվում է, որ Հանրապետականն ի վիճակի չէ՞ այս երկրում որեւէ բան անել, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց. «Իսկ դուք ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված հանրապետականներով»։ Ահա այսպես. ՀՅԴ 10-րդ ԳԺ-ի բացումն ավարտվեց, եւ Դաշնակցության լիդերներն իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մտան նիստերի դահլիճի կուլիսները։ ՀՅԴ ժողովը կշարունակվի Սեւանի Մոթելում։ Այնտեղ դաշնակները խոստանում են չլինել այդքան «հանրապետական», եւ քանի որ իրենց լսող չի լինելու, իրար մեջ մի լավ կբամբասեն երկիրը բռնազավթած հայտնի երկյակից, բայց վերջին պահին քվեարկությամբ կորոշեն չխարխլել երկրի կայունությունն ու խելոքացած կվերադառնան Երեւան։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1984 դիտում

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում