«Թեժ աշուն» քարոզիչներին սառը ցնցուղ է սպասում

06/09/2019 schedule23:00

Քաղաքական թեժ աշնան վերաբերյալ կանխատեսումներ անողներն ըստ երեւույթին այդպես էլ չեն կարողանում հասկանալ հանրային տրամադրությունների խորքային իմաստը: Ու սա առաջին հերթին վերաբերում է նախկիններին, իսկ ավելի կոնկրետ՝ հանրապետականներին ու նրանց ծպտված կամ բացահայտ կողմնակիցներին: Եթե հասկանային՝ շատ չէին զարգացնի «թեժ աշնան» թեման ու հույսեր չէին փայփայի, թե իրենց կհաջողվի օգտագործել տարբեր հարցերի վերաբերյալ հասարակության տարբեր շերտերում առկա դժգոհությունները:

Բանն այն է, որ որոշակի դժգոհություններ իսկապես կան, բայց այդ դժգոհությունները հիմնականում երկու մասի են բաժանվում. առաջին՝ որ նոր իշխանությունները չեն կարողանում չեզոքացնել նախկինների արած «ղալաթների» հետեւանքները, եւ երկրորդ՝ որ շատ են «ձեւականությունների ետեւից ընկնում» ու դանդաղում են նախկիններին պատասխանատվության ենթարկելու (եւ պետությանը հասցված վնասը վերականգնելու) գործում: Հասկանալի է, որ եթե հիմնական դժգոհությունները սրանք են, հասարակության մեջ առկա դժգոհություններից կարող են օգտվել ովքեր ասես՝ նախկիններից բացի, մինչդեռ հենց նախկիններն են ամենաշատը խոսում «թեժ աշնան» մասին:

Խոսենք կոնկրետ օրինակներով: Ասենք՝ Ամուլսարի հարցում հասարակության որոշ շերտերի մեջ դժգոհություններ կան, եւ ընդդիմադիր քարոզչամիջոցները մեծ ոգեւորությամբ թեժ են պահում այդ թեման: Բայց մեծ հաշվով՝ հարցի էությունն այն է, որ իշխանություններն ընդամենը ձգտում են հնարավորինս փոքր կորուստներով դուրս գալ նախկինների ստեղծած իրավիճակից (հանքավայրի շահագործման թույլտվությունը Սերժ Սարգսյանի օրոք է տրվել): Կամ վերցնենք մեկ այլ օրինակ: Ասենք՝ բազմաթիվ մարդիկ դժգոհում են, որ հունվարի 1-ից ավտոմեքենաները կտրուկ թանկանալու են, շուկան փլուզվելու է, իրենք զրկվելու են իրենց բիզնեսներից, եւ այլն: Ամեն ինչ ճիշտ է, բայց դրա միակ պատճառն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ եւ Մաքսային միության անդամ է, իսկ այդ «գիշերային որոշումը» կայացրել է Սերժ Սարգսյանը՝ դեռեւս վեց տարի առաջ: Իսկ նոր իշխանություններն ընդամենը փորձում են մեղմել դրա հետեւանքները՝ այնքանով, ինչքանով թույլ են տալիս ներքին կարգավորումները: Նույնն է նաեւ բազմաթիվ այլ ոլորտներում: Տասնամյակներ շարունակ իշխանությունները ստեղծել էին մի վիճակ, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ արժանապատիվ, օրինական աշխատանք ունենալու փոխարեն զբաղվեն ապօրինի բիզնեսներով: Տավուշում ու Լոռիում՝ ապօրինի անտառահատումներով, Գեղարքունիքում՝ ապօրինի ձկնորսությամբ, եւ այլն: Հիմա նոր իշխանությունները ձգտում են վերացնել այդ ապօրինությունները, եւ բնականաբար՝ նաեւ դժգոհություններ են լինում: Բայց հասկանալի է, չէ՞, որ այդ դժգոհություններից չեն կարող օգտվել նրանք, ովքեր այդ մարդկանց ըստ էության հանցագործներ են դարձրել: Համակարգի զոհերը չեն կարող օգտագործվել որպես գործիք՝ այդ նույն համակարգը վերադարձնելու գործում:

Հիմա՝ նախկիններին պատասխանատվության ենթարկելու հարցում իշխանությունների «դանդաղկոտության» մասին: Ինչ եք կարծում, հնարավո՞ր է, որ, ասենք, տասնյակ հազարավոր մարդիկ, որ դժգոհում են, թե ինչու է, օրինակ, Սերժ Սարգսյանը դեռ ազատության մեջ, դուրս գան փողոց, իշխանությունների դեմ ցույցեր անեն եւ պահանջեն Սերժ Սարգսյանի վերադարձը: Նման բան չի կարող լինել: Հետեւաբար՝ եթե անգամ «թեժ աշուն» լինի, դա լինելու է նախկինում կատարված հանցագործություններն ավելի արագ բացահայտելու եւ մեղավորներին ավելի կտրուկ միջոցներով պատժելու «օրակարգով»: Իսկ սա նշանակում է, որ նախկիններն ու նրանց կողմնակիցները «թեժ աշնան» մասին ոգեւորված կանխատեսումներ անելու փոխարեն պիտի ամեն օր մոմ վառեն, որ հանկարծ «թեժ աշուն» չլինի:

Տպել
7271 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը