Կալանավորված անձանց երկարատեւ տեսակցության իրավունքը պատշաճ չի ապահովվում. ՄԻՊ-ն այցելել է ՔԿՀ-ներ

06/09/2019 schedule12:10

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա սեպտեմբերի 3-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան» եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 14 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները:

Ազատությունից զրկված անձանց խնդիրները հիմնականում վերաբերել են նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով լրիվ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությանը, ցուցաբերվող բժշկական օգնության եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը:

Այցի ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաեւ երկարատեւ տեսակցություններին առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ըստ ստացած տեղեկությունների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տրամադրվում են երկարատեւ տեսակցություններ 2 օր տեւողությամբ, թեեւ ոլորտը կարգավորող իրավական ակտերը սահմանում են, որ երկարատեւ տեսակցությունները կարող են տրամադրվել մինչեւ 3 օր տեւողությամբ: Ըստ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի՝ պատճառն այն է, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում ներկայում կալանավորված անձինք նույնպես ունեն մինչեւ 3 օր տեւողությամբ երկարատեւ տեսակցության իրավունք, կտրուկ ավելացել է երկարատեւ տեսակցությունից օգտվող անձանց թիվը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում գործնականում՝ նկատի ունենալով, որ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չունեն բավարար հարմարեցվածություն:

Վարչակազմի այս պատճառաբանությունը թեեւ հասկանալի է, սակայն երկրի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից ընդունելի չէ. պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի տեխնիկական պատճառներով չսահմանափակվի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի կարեւոր իրավունքը:

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկներում բժշկական ցուցում ունեցող անձանց համար հատուկ սննդակարգի բացակայության, ինչպես նաեւ, դրանով պայմանավորված՝ հում սնունդ ընդունելու հարցերը:

Այս կապակցությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկում հում սննդամթերք, այդ թվում՝ բանջարեղեն ընդունելու ընդհանուր արգելքը խոչընդոտ է ազատությունից զրկված հիվանդ անձանց անհրաժեշտ սննդակարգ ապահովելու առումով: Ուստի, կարեւոր է ըստ անհրաժեշտության հատուկ սննդակարգի, այդ թվում՝ հում սնունդ ստանալու հնարավորության ապահովումը, որն էական նշանակություն ունի ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման տեսանկյունից:

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաեւ քրեակատարողական հիմնարկում լոգասենյակների ոչ բարվոք վիճակում գտնվելու հարց: Թեեւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը քննարկման արդյունքում պատրաստակամություն է հայտնել կարգավորել բարձրացված խնդիրը, ինչը կարեւոր է, սակայն Պաշտպանն, այնուամենայնիվ, հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց լոգանքի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է իրականացնել լոգասենյակների եւ սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

Այցերի ընթացքում ձեռք են բերվել նաեւ մի շարք տեղեկություններ այն մասին, որ  խափանման միջոց կալանքը ծանր հիվանդության հիմքով փոփոխելու համար ազատությունից զրկված մի շարք անձինք դիմել են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական հանձնաժողովին, սակայն եզրակացության տրամադրումը ձգձգվում է, որի արդյունքում, ինչպես վերջիններս պնդել են, շարունակում են մնալ իրենց հոգեկան առողջության խնդիրների հետ փաստացի անհամատեղելի կալանքի տակ:

Այս կապակցությամբ Պաշտպանն արձանագրում է, որ դեռեւս արդիական է մնում վերոնշյալ հանձնաժողովին դիմելու, գործի քննության եւ նրանց կողմից որոշում կայացնելու ժամկետների սահմանումը, ուստի անհրաժեշտ է hստակեցնել ծանր հիվանդության հիմքով կալանքից ազատվելու հարցերով բժշկական հանձնաժողովների գործունեության կարգը եւ դրանց փոխհարաբերությունները:

Հատկանշական է, որ վերը նշված խնդիրները, ներառյալ դիետիկ սննդի, լոգարանների բարեկարգման եւ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների գործունեության արդյունավետության հետ կապված հարցերը, քանիցս բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, եւ կոնկրետ գնահատականներով ու առաջարկություններով ներկայացվել են հաղորդումներում ու զեկույցներում:

Նշված հարցերը գտնվում են Պաշտպանի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով անմիջական ուշադրության կենտրոնում, եւ դրանց լուծմանն աջակցելու նպատակով Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Տպել
1039 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան