Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցին

Կառավարություն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագծին: Հարցը զեկուցող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ Սերբիայի հետ անցկացրել է ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման թվով երեք բանակցային փուլ:

«Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար նոր առեւտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ եւ նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը»,- ասաց Խաչատրյանը:

Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առեւտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության եւ թափանցիկության ապահովմանը:

Տպել
1024 դիտում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 4 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ