Իրանը երկու ամիս տվեց ԵՄ-ին. Թեհրանը կդիմի պայմանագրին հակասող քայլերի

05/09/2019 schedule10:48

Չորեքշաբթի օրը Իրանը հանդես է եկել նոր սպառնալիքով՝ կապված 2015 թվականի միջուկային համաձայնագրի հետ: Իրանի նախագահ Հասան Ռուհանին եվրոպական տերություններին տրամադրել է ևս երկու ամիս՝ 2015 թվականի միջուկային պայմանագիրը փրկելու համար:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Իրանի նախագահը սպառնացել է, որ Թեհրանը կդիմի պայմանագրին հակասող քայլերի, եթե ԵՄ-ը համապատասխան միջոցներ չձեռնարկի՝ մեղմացնելու ամերիկյան պատժամիջոցների բացասական հետևանքները:

Երկրի նախագահ Հասան Ռուհանին եվրոպական տերություններին ևս երկու ամիս է տվել ՝ 2015 թվականի պայմանագրիրը պահպանելու համար՝ սպառնալով, որ հակառակ պարագայում Թեհրանը, խախտելով պայմանագրի դրույթները, կդիմի քայլերի։

«Այս երրորդ քայլը հավանաբար չի լինի շատ դրամատիկ, սակայն այն շատ կարևոր է: Նրա հետևանքները կլինեն առավել հզոր»,- ասել է նախագահը:

Իրանի նախագահի հայտարարությունը հնչում այն ժամանակ, երբ Ֆրանսիան առաջարկում է Թեհրանին տրամադրել 15 միլիարդ դոլարի վարկային գիծ մինչև այս տարվա վերջը: Իրանը ողջունել է Ֆրանսիայի առաջարկը:

Այս առաջարկության պայմանն այն է, որ Իրանը պետք է ամբողջապես պահպանի պայմանագրի դրույթները:

Ռուհանին նշել է, որ եվրոպական տերությունների հետ բանակցություններն առաջ են շարժվում:

Իրանը պարտավոր է դադարեցնել իր միջուկային ծրագիրը պատժամիջոցների վերացման դիմաց: Ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո Իրանը ձեռնամուխ եղավ պայմանագրի դրույթների խախտումներին:

Այժմ Թեհրանը սպառնում է եվրոպական տերություններին պայմանագրի խախտմամբ, եթե վերջիններս միջոցներ չձեռնարկեն ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար: Պատժամիջոցները ազդել են նաև երկրի նավթի վաճառքի վրա, ինչը նվազել է 80 տոկոսով:

Տպել
795 դիտում

Երկու երկրները շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ

ՍԴ նիստը ընդմիջվել է մինչև վաղը 11:00. նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը չի քննարկվել

Քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը. հայտնաբերվել է 411 ինքնակամ կառույց

Սամվել Բալասանյանն ու Գյումրու փոխքաղաքապետը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ

Հոր եւ որդու կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

94-ամյա քաղաքացին սայթաքել, ընկել է նկուղը

Տանկիստներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՊԵԿ-ը բացահայտել է կանխամտածված սնանկության դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 200 մլն դրամի վնաս

Արսեն Ջուլֆալակյանի մանդատը կանցնի Նարեկ Ղահրամանյանին

78-ամյա զոքանչին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը

2020 թվականի հուլիսի համեմատ օգոստոսին աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով

Արարատի Շահումյան համայնքում հայտնաբերված ապօրինի ջերմոցների գործով ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է դատախազություն

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է

Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են

Սահմանադրական դատարանում ընտրում են դատարանի նախագահ եւ փոխնախագահ

Շառլ Միշելն ինքնամեկուսացված է. ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով

Նորշենից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Հանրակրթության չափորոշիչների մասին նախագիծն ամենաքննարկվածներից է. առաջ քաշված հիմնական խնդիրներն ու ԿԳՄՍՆ պատասխանները