Նախորդ տարվա համեմատ ավտովթարների քանակն աճել է 419-ով, զոհերինը՝ 5-ով. ՃՈ պետ

2019 թվականի հունվար-օգոստոս ամիսների դրությամբ`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Սովորաբար, ավտովթարների աճը ճանապարհային ոստիկանությունը պայմանավորում է ավտոմեքենաների աճի հետ, սակայն թե ինչպես կարելի է դրանց քանակը նվազեցնել՝ դեռեւս պարզ չէ:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ՝ Եգոր Կարապետյանի հետ:

- Պարոն Կարապետյան, 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսների դրությամբ որքա՞ն ՃՏՊ-ներ են տեղի ունեցել եւ որքա՞ն ՃՏՊ էր տեղի ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Որքա՞ն է վիրավորների եւ զոհերի թիվը նույն ժամանակահատվածում:

- 2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ 2991 ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, 222 զոհ եւ 4303 վիրավոր: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել է 2572 ՃՏՊ, 217 զոհ եւ 3785 վիրավոր: Համեմատականով՝ 419 ՃՏՊ է ավել, 5 զոհ եւ 518 վիրավոր:

- Ինչո՞վ է պայմանավորված ՃՏՊ-ների աճը: Միշտ խոսվում է, որ ավտոմեքենաների քանակն է ավելացել, զսպող մեխանիզմներ չկա՞ն:

- 2018 թվականին ամբողջ տարվա ընթացքում մոտ 74 հազար նոր ներմուծված տրանսպորտային միջոց է հաշվառվել ՀՀ ՃՈ-ում: 2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ ՀՀ է ներմուծվել 42 հազար 427 տրանսպորտային միջոց, իսկ 2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ 86 հազար 759 տրանսպորտային միջոց: Այսինքն՝ 44 հազար 332-ով ավելի: Այս թվերի ներքո մի մասը կարող են ներկայացնել, որ ավտոմեքենաների շատ լինելը կապ չունի ՃՏՊ-ների հետ: Բայց հենց ավտոմեքենաներն են ՃՏՊ մասնակից դառնում եւ չեն կարող կապ չունենալ դրա հետ:

- Այսինքն՝ ամեն դեպքում ավտոմեքենաների ա՞ճն է ազդում ավտովթարների աճի վրա: Տեսակետներ են հնչում նաեւ, որ ՃՈ-ն թուլացրել է հսկողությունը եւ ինչ-որ չափով դա էլ է ազդում վթարների քանակի ավելացման վրա:

- Ե՛ւ ավտոմեքենաների ավելանալու հետ ե՛ւ որոշ անկարգապահ վարորդների հետ, որոնց հետ կապված բազմաթիվ ուժեղացված ծառայություններ ենք իրականացնում: Ինչպես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ, այնպես էլ մնացած խախտումների նկատմամբ ուժեղացված ծառայություն է իրականացվում: Եթե նկատել եք, արդեն սկսել ենք հետիոտնի ուղղությամբ ուժեղացված ծառայություն իրականացնել: Շատ լավ կլինի, որ այս պարագայում տվյալ ուժեղացված ծառայությունները լուսաբանեն մեր հարգարժան լրատվամիջոցները, որովհետեւ ինչքան շատ լուսաբանվեն տվյալ խախտումները, կարծում եմ այդքան էֆեկտիվ կլինի մեր կատարած գործը: Ճիշտ է, մենք այդ գործողությունը անում ենք, բայց միայն լուսաբանվում է մեր «02» լրատվական կայքով:

Քաղաքացիներ կան, որ ներկայացնում են, թե ՃՈ-ն չի աշխատում կամ դանդաղ է աշխատում, պարզապես արձանագրությունների հետ կապված տվյալներ նշեմ. 2018 թվականի հուլիսի վերջի դրությամբ 163 հազար 2 արձանագրություն է գրվել, 2019 թվականի նույն ժամանակահատվածում 239 հազար 664 արձանագրություն է գրվել: Այսինքն՝ 76 հազար 662-ով ավելի արձանագրություն է գրվել միայն տեսուչների կողմից, էլ չեմ ասում խախտումների արձանագրման կենտրոնի մասին: Այսինքն, եթե 7 ամսվա ընթացքում 239 հազար 664 արձանագրություն է գրվել եւ 76 հազարով ավելի է, ինչպե՞ս կարող է տեսուչը աշխատած չլինել: Եթե նկատել եք, բացի այն, որ տեսուչները ավել արձանագրություն են գրում, նաեւ ծանրաբեռնված փողոցներում եւ խաչմերուկներում ծառայություն են իրականացնում, օրը՝ 3 անգամ, առավոտյան, կեսօրին եւ երեկոյան՝ պիկ ժամերին: Վթարների ժամանակ տեսուչները գնում են վթար են ձեւակերպում: Ուղղակի շատ հեշտ է նստել համացանցի դիմաց եւ քննադատել մի կառույցի, որը առավոտից երեկո՝ 24 ժամ աշխատում է: Քննադատելը շատ հեշտ է, բայց այդ քննադատողներին մենք հրավիրում ենք, թող գոնե 1 օր տրամադրեն իրենց կյանքից եւ գան անցկացնեն ՃՈ-ում: Այդ ժամանակը կարող են անցկացնել տեսուչի կողքին նստելով, բաժնի պետի կողքին նստելով, Երեւանի հաշվառման քննական բաժնում, ՃՈ պետի աշխատասենյակում: Այդ ժամանակ նրանք կհասկանան ՃՈ-ի ծանրաբեռնված աշխատանքը, թե չէ քննադատել՝ երբ էլ ասես, ով էլ ասես կարող է:

- Ճանապարհային ոստիկանների քանակն ավելացնելու կարիք չկա՞:

- Այս պահին այդ հարցը չի քննարկվում: Մեր քանակությունը ինչքան որ եղել է, այդ քանակությամբ աշխատում ենք:

- Հանրապետության ո՞ր մարզում են թվով ամենաշատ վթարները տեղի ունեցել եւ ինչո՞վ է դա պայմանավորված:

- Այնպես չի, որ կոնկրետ կուտակված է եւ այս մարզում ավելի է: Օրինակ՝ Սեւան-Գավառ-Մարտունի ճանապարհահատվածը, քանի որ նեղ ճանապարհ է համեմատած Երեւան-Արտաշատ-Արարատ կամ Սյունիք գնացող ճանապարհների եւ Արցախից էլ այդ հատվածով շատ է երթեւեկությունը, մի քիչ ավելի ծանրաբեռնված է ու վթարները այնտեղ հաճախ են լինում:

- Բալային համակարգը ըստ ձեզ կզսպի՞ այս ամենը:

- Բալային համակարգը հենց այս ամենի զսպաշապիկը կհանդիսանա: Ավելի քան համոզված եմ, որ 99 տոկոսով այս հարցը լուծված կլինի:

- Նախկինում շատ էր խոսվում, որ վարորդական իրավունքի վկայական ստանալը շատ հեշտ է՝ ինչ-ինչ ճանապարհներով: Անգամ գին էին նշում՝ 120 հազար դրամ: Այժմ վարորդական իրավունքի վկայական ստանալը հե՞շտ է: Հնարավոր համարո՞ւմ եք, որ կան օղակներ, որոնք շարունակում են դարձյալ դրանց վաճառքով զբաղվել:

- Ես բացառում եմ հիմա նման բանը: Պետք է ուղղակի ձեզ 1 օր հրավիրեմ հաշվառման քննական բաժին եւ տեսնեք. այն գիտելիքները, որն օրենքով պահանջված է, դա են պահանջում ՃՈ աշխատակիցները: Եթե մարդն ունի այդ գիտելիքը ուրեմն նա կստանա վարորդական վկայական:

- Քննության կարգը բարդացնել առաջիկայում նախատեսվո՞ւմ է:

- Առաջիկայում նախատեսվում է, բայց հստակ ժամկետ չենք կարող նշել, որովհետեւ դրա հետ կապված մենք աշխատանքներ ենք իրականացնում՝ ավելի դժվարացնելու համար:

- Նախկինում տրված վկայականները, որոնք որոշ դեպքերում գուցե եւ չեն համապատասխանում վարորդի վարորդական գիտելիքների հետ, հնարավո՞ր է ինչ-որ կերպ վերանայվեն:

- Նման օրենսդրական կարգավորում ՀՀ-ում չկա:

- Այսինքն, եթե ժամանակին հնարավոր է եղել ինչ-ինչ միջոցներով վարորդական վկայական ձեռք բերել, այլեւս դրա դիմաց հնարավոր չէ՞ առնել:

- Եթե վարորդը ունի վարորդական իրավունքի վկայական եւ արդեն մոտ մեկուկես կամ 2 տարի է՝ մեքենա է վարում, չեմ կարծում, թե ինքն այդ գիտելիքները չունենա: Նորեկները, որոնք ուզում են վարորդական վկայական հանել՝ 10-15 պարապմունք պարապում են ավտոդպրոցներում եւ լիարժեք կարողանում են գալ եւ վարորդական իրավունքի վկայական ստանալ:

- Այս 8 ամիսների ընթացքում անչափահասների կողմից՝ մեքենա վարելու դեպքեր շա՞տ են բացահայտվել:

- Ամենաշատ դեպքը եղել է վերջին զանգի արարողության ժամանակ: Տարվա ընթացքում շատ քիչ դեպքեր լինում են:

Տպել
1949 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին