Երեւան-Բաթումի վթարից տուժած եւ ՀՀ տեղափոխված անձանցից միայն մեկն է գտնվում հիվանդանոցում

Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի է հետեւանքով տուժած եւ Երեւան տեղափոխված քաղքացիներից այս պահին միայն մեկ անձ է գտնվում հիվանդանոցում:

Վերջին տվյալներով ՀՀ-ում բուժում ստացողների թիվը երեքն էր, սակայն երկուսն արդեն դուրս են գրվել: Վթարից տուժած «Սուրբ Գրիգոր Լոսավորիչ» ԲԿ տեղափոխված 30-ամյա կինը դուրս է գրվել երեկ: Այս մասին ՀԺ-ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լոսավորիչ» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը: Տուժածը ծանր վնասվածքներ չի ունեցել, սալջարդ է ստացել եւ աչքի մեջ բեկորներ են եղել:  

Էրեբունի ԲԿ-ում գտնվող երկու տուժածներից էլ մեկն արդեն դուրս է գրվել, մյուսի վիճակը գնահատվում է կայուն: Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի ողնաշարի կոտրվածք, գիտակցությունը տեղն է, ինքնուրույն է շնչում: Այս մասին տեղեկացանք «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանից:

Ավելի վաղ ՀՀ ռողջպահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, ՀԺ-ին հայտնել էր, որ Երեւան-Բաթումի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 3-ն են շարունակում մնալ հիվանդանոցում:

Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել օգոստոսի 31-ին, ժամը 02:00-ից 03:00-ի միջակայքում: Վթարի տեղի էր ունեցել Թբիլիսիի մոտակայքում: Ընդհանուր առմամբ տուժել էր 18 հայ, որից 2-ը մահացել էին:

Ավելի վաղ նաեւ հայտնել էինք, որ վթարից տուժած քաղաքացիներից 4-ը բուժումը շարունակում են Վրաստանի տարբեր հիվանդանոցներում, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էր, 1-ինը՝ ծանր: Մնացած 12 քաղաքացիները ստացել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել:

Տպել
392 դիտում

40-ամյա տղամարդը մահացել էր ներքին արնահոսության հետևանքով՝ վիճաբանության հաջորդ օրը (տեսանյութ)

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տալու նախագիծը

Դատարաններն ամենօրյա հրետանու տակ են. ԲԴԽ նախագահ

Փրկարարները մարել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը

Առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ․ հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ․ Ծառուկյան

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվել են քրեակատարողական 3 ծառայող

Արցախի Քաշաթաղի շրջանում բացվել է Ադամ Սահակյանի անվան դպրոց

Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են անապահով ընտանիքի ապրուստի միջոցը՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներ

Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ռազմավարական մակարդակի. հայ խորհրդարանականները Վաշինգտոնում են

Georgian Airways-ը դադարեցնում է որոշ թռիչքներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 11.3 հա տարածք

Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Երևանում և 2 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում. որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում. նախարար

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը