Իրանը երբեք Ամերիկայի հետ երկկողմ բանակցություններ չի վարի. Հասան Ռոհանի

03/09/2019 schedule15:01

Իրանը երբեք Ամերիկայի հետ երկկողմ բանակցություններ չի վարի, բայց եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, Իրանը պատրաստ կլինի միանալ բազմակողմ բանակցություններին՝ այն ձևաչափով, որի շնորհիվ 2015 թվականին հաջողվել է կնքել միջուկային համաձայնությունը:

Այդ մասին այսօր ասել է նախագահ Հասան Ռոհանին:

«Եթե ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները, անկախ այն բանից՝ նրանք կվերադառնան միջուկային պայմանագրին, թե ոչ, դա չէ էականը, մեզ համար կարևորը պատժամիջոցներն է, եթե Ամերիկան դրանք վերացնի, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ԱՄՆ-ի մասնակցությամբ 5 գումարած 1 ձևաչափի մասին», - հայտարարել է Ռոհանին, գրում է Ազատությունը:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքը կշարունակի առավելագույն ճնշում բանեցնել Իրանի նկատմամբ, սակայն պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարներին և առանց նախապայմանների բանակցել ու վերջ տալ երկու երկրների առճակատմանը:

«Մենք չունենք և երբևէ չենք ունեցել երկկողմ բանակցություններ ԱՄՆ-ի հետ վարելու մտադրություն, այդպես էր նախկինում, այդպես է հիմա», - այսօր ընդգծել է Ռոհանին:

Տպել
662 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան