Սննդի մատակարարման նոր կարգի ներդրման համար էական ավելացումներ գումարային առումով չեն եղել. ՊՆ փոխնախարար

Արդեն մի քանի ամիս է՝ Պաշտպանության նախարարության զորամասերում գործում է սննդի մատակարարման նոր կարգ: Սրանով սննդի մատակարարումը նախարարությունից աստիճանաբար անցնում է մասնավորին: Ծրագիրն իրականացվում ե՛ւ ՀՀ ՊՆ, ե՛ւ Արցախի ՊԲ զորամասերում: Նշենք նաեւ, որ ծառայությունը իրականացվում է 6 տարբեր ընկերությունների կողմից:

Թեմայի վերաբերյալ երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ուրախ եմ տեղեկացնել, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի: Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետեւողականորեն եւ մինչեւ վերջ»:

Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ էլ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետին լուսանկար էր ուղարկել: Լուսանկարում զինվորները շնորհակալություն էին հայտնել, ափսեի վրա «Մերսի» բառը գրելով: 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ սննդի մատակարարման նոր կարգի ներդրման համար էական ավելացումներ՝ գումարային առումով, չեն եղել:

Բալայանի հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Բալայան, վարչապետը գրել էր, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի: Ե՞րբ կհաջողվի համակարգն ամբողջությամբ ներդնել բոլոր զորամասերում:

- Մինչեւ 2020 թվականի վերջն է նախատեսված ավարտել:

- Մասնավոր ընկերությունների միջոցով սննդի կազմակերպումն իրականացնելը գնային առումով ավելի թա՞նկ է, քան, երբ այն ՊՆ-ն էր իրականացնում:

- Չեմ կարող ասել, որ ավելի թանկ է, որովհետեւ կային ծախսեր, որոնք հաշվարկվում էին, կային ծախսեր, որոնք հնարավոր չէր ճշգրիտ հաշվարկել, օրինակ՝ ամորտիզացիոն ծախսերը եւ այլն: Սնունդը պատրաստող աշխատակազմին պահելու վրա նույնպես մենք մեծ գումար էինք ծախսում, տրանսպորտային ծախսեր էինք իրականացնում եւ այլն: Դրանք ընդհանուր զորամասի ծախսերի մեջ էր մտնում: Հիմա կարող եմ ասել, որ այսօր ծախսվող գումարը համահունչ է այդ բոլոր ծախսերի հետ, որոնք նախկինում կատարվել են: Էական ավելացումներ, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել:

- ՊՆ-ում աշխատող ճաշարանի աշխատակիցներին որոշակի առավելություններ էր չէ՞ տրվում:

- Դե, եթե զինծառայող էին՝ այո, բայց հիմնականում նրանք զինծառայողներ չեն եղել: Մի քանի հաստիքներ են եղել համալրված զինծառայողներով: Իսկ մնացածը եղել են պարզապես քաղաքացիաիրավական պայմանագրերով ընդունված ծառայողներ, որոնք այդ արտոնություններից չեն օգտվել:

- Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սննդակարգն է՞լ է փոխվել, քանի որ ինչպես գիտենք նրանց հիմնականում պահածոներ էր տրվում նախկինում:

- Այն զորամասները, որոնք անցնում են նոր սննդակարգի, այո, այնտեղ էլ է որոշակիորեն փոխվում: Առաջնագծում ճաշարաններ մենք չենք կարող տեղադրել, բայց որոշակի առումով նրանց սննդակարգում էլ է փոփոխություն իրականացվելու ժամանակի ընթացքում: Որոշներում արդեն իրականացվել է: Որտեղ դիրքերն այնքան մոտ են, որ հնարավոր է ճաշարանից հասցնել այդ տաք սնունդը՝ կառավարության որոշմամբ այդ կալորիականությունն ապահովել, ապա իրականացվում է: Մենք նախատեսում ենք ընդլայնել, ամբողջովին դա փոխել: «Сухой паёк»-ը որոշակի առումով հիմա տրվում է, բայց այդ սննդակարգը բավականին փոփոխություն է կրում՝ փորձ անելով նաեւ այդ թարմ սնունդը հասցնել:

- Պաշտպանության նախարարությո՞ւնն է վերահսկում մասնավորի իրականացրած գործունեությունը, թե զորամասերի թիկունքային ապահովումն իրականացնող սպաների վրա է դրված այդ աշխատանքը:

- Զորամասերի թիկունքային ապահովումը Պաշտպանության նախարարության մաս է կազմում: Մենք ունենք տարբեր ստորաբաժանումներ, որոնք ներգրավված են այդ գործընթացում: Այդ թվում նաեւ՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակա ստորաբաժանումները եւ իհարկե՝ զորամիավորում, բրիգադ, գունդ, նույն կերպ՝ բոլորը ներգրավված են դրա մեջ:

- Պաշտպանության նախարարության ճաշարանների աշխատակիցներն ազատվե՞լ են աշխատանքից, թե արդեն անցել են մասնավորի մոտ աշխատելու:

- Գիտեք ինչ, պայմանավորվածությունը հետեւյալն է եղել, ովքեր ցանկություն են հայտնել, անցել են մասնավորի մոտ աշխատելու: Մեծ մասամբ կարող եմ ասել, որ այդպես էլ եղել է՝ բոլորը մնացել են:

- Տեղեկություն ունե՞ք՝ ՊՆ-ից մասնավորին անցնելով նրանց աշխատավարձերի չափերը փոփոխության ենթարկվե՞լ են:

- Դա, կարծում եմ, առեւտրային գաղտնիք է, բայց բարձրացում է տեղի ունեցել: Այն զորամասերը, որտեղ ես այցելել եմ, այնտեղ հարցրել եմ, ասել են՝ բարձրացում է եղել: Բայց քանի որ դա գործատու եւ աշխատող հարաբերություն է, չէի ցանկանա թվերի մասին խոսել: Դա կարող է առեւտրային գաղտնիք պարունակել:

- Զինվորների հետ խոսե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունեն այս նոր համակարգի մասին:

- Ես կարծում եմ վարչապետի մի քանի հրապարակումից արդեն պարզ է, թե ինչ կարծիք ունեն:

Տպել
3718 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում