Հայտնի է՝ Ջուլֆալակյանի աղմկահարույց հրաժարականից հետո ով է գլխավորելու ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզիչ է լինելու Էդուարդ Սահակյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ սա ֆեդերացիայի որոշումն է:

2-րդ մարզիչ է լինելու Գեւորգ Ալեքսանյանը, որը օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) հայրն է: Հավաքականի մյուս մարզիչը լինելու է Սամվել Գեւորգյանը: Այսինքն՝ նույն մարզչական շտաբը շարունակում է աշխատանքը պարզապես առանց Լեւոն Ջուլֆալակյանի: Մարզիչները վաղը՝ սեպտեմբերի 3-ին, «Օլիմպավանում» կհայտարարեն Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի 2019 թ. առաջնությանը մեկնող հավաքականի կազմը:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարականի մասին պաշտոնապես հայտնեց անցած շաբաթ: Նա ընտրանին գլխավորում էր շուրջ 20 տարի՝ 1999 թվականից:

Ջուլֆալակյանը հրաժարականը բացատրել է նրանով, որ հավաքականի որոշ մարզիկներ փորձում են իրենց կամքը թելադրել իրեն եւ դավադրություն են կազմակերպել: Հավաքականում առաջացած ինտրիգներից մեկն այն է, որ մարզիկների մեջ հարց է առաջացել, թե ով պետք է մրցումների մասնակցի օլիմպիական 87 կգ քաշային կարգում՝ ոչ օլիմպիական 80 եւ 82 կգ քաշային կարգերում համապատասխանաբար աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ մանուկյանը, թե 87 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանը: Մյուս ինտրիգը կապված է 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի ու Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանի հետ: Կան կարծիքներ, որ Լեւոն Ջուլֆալակյանը կողմնապահություն է անում որդու օգտին:

20 տարվա ընթացքում Ջուլֆալակյանը մեծ նվաճումների է հասցրել ընտրանու մարզիկներին: Նրա ղեկավարությամբ Հայաստանը 70 մեդալ է ձեռք բերել խոշոր մրցումներում՝ օլիմպիական խաղերում (6), աշխարհի (18), Եվրոպայի (41) առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում ու համաշխարհային ուսանողական խաղերում (5): Նրա գլխավորությամբ 20 տարի անց Հայաստանն օլիմպիական չեմպիոն ունեցավ. 2016 թ. Ռիոյի օլիմպիական խաղերում ոսկի նվաճեց Արթուր Ալեքսանյանը:

Տպել
3021 դիտում

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին