Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է. ՊԲ հրամանատար

02/09/2019 schedule11:28

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նույնպես շնորհավորական ուղերձէ հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին:

ՊԲ հրամանատարի ուղերձում նաեւ նշվում է.

«Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման  ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ:

Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար միավորեց ամբողջ հայությանը: Մայր Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ, մարտական գործողություններին զուգընթաց, ձեւավորվեցին Արցախի պետական կառավարման համակարգն ու պաշտպանության բանակը: Համաժողովրդական միասնականության, մարտադաշտում ամեն օր կատարվող անօրինակ սխրանքների, հեռատես եւ ճկուն կառավարման արդյունքում նորանկախ Արցախը կարողացավ ռազմական հաղթանակ տանել եւ հրադադար պարտադրել նախահարձակ Ադրբեջանին:

Հրադադարի հաստատումից հետո ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի դժվարին պայմաններում Արցախի Հանրապետությունը պատմական առումով չափազանց կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ օրենքի գերակայության, ժողովրդավարության, կայուն տնտեսական զարգացման երկիր՝ միեւնույն ժամանակ կառուցելով մարտունակ զինված ուժեր եւ առանց երրորդ ուժի ներգրավման ապահովելով սեփական սահմանների անվտանգությունը:

Ադրբեջանի՝ 2016 թվականի ձախողված ռազմական արկածախնդրությունը նորից ողջ աշխարհին ցույց տվեց, որ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է, որ հայ զինվորականը հերոսական ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, որ հայ ժողովուրդը հայրենիքի պաշտպանության հարցում ավելի միակամ եւ վճռական է, քան երբեւէ:

Այս տոնը հերթական առիթն է նաեւ նորից հիշելու բոլոր նրանց, ովքեր հայրենիքին են զոհաբերել ամենից թանկը՝ սեփական կյանքը:

Փառք մեր զոհված զինակիցներին:

Նրանց հիշատակը հավերժ է: Նրանց անունները սուրբ են ցանկացած հայի համար:

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի ազատամարտիկներ,

Պաշտպանության բանակի հարգելի զինծառայողներ,

ՊԲ հրամանատարության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազատ եւ անկախ Արցախը ողջ հայ ժողովրդի հպարտությունն է: Պաշտպանության բանակը ամուր կանգնած է Արցախի անկախության, հայ ժողովրդի արժանապատվության ու ապագայի պաշտպանության դիրքերում: Մենք՝ զինվորականներս, այսուհետ եւս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար»:

Տպել
1111 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին