Քաղաքացին պնդում է՝ ոստիկանը հոր ու եղբոր հետ ծեծել է իր որդուն, հարվածել 80-ամյա տատին

Լուսանկարում՝  ձախից՝ ոստիկան Արամ Նասիբյանը

Սույն թվականի հունիսի 23-ի երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանության աշխատակից Արամ Նասիբյանն իր հոր ու եղբոր՝ Յուրիկ եւ Դավիթ Նասիբյանների հետ ծեծի է ենթարկել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչներ Մհեր Նասիբյանին, հարվածներ հասցրել նրա 80-ամյա տատին, մորը եւ կնոջը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ահազանգել է ծեծի ենթարկված քաղաքացու մայրը՝ Կարինե Նասիբյանը։

Վերջինս մեր զրույցում պատմեց, որ նույն օրը երեկոյան իր որդին եւ նրա կինը մեքենայով ուղեւորվելիս են եղել իրենց տուն։ Ղեկին եղել է Մհեր Նասիբյանի կինը։ Նրանց հետեւից մեքենայով ընթացել է իրենց հարեւան 63-ամյա Յուրիկ Նասիբյանը, որը նաեւ հեռու ազգակցական կապ ունի Մհեր Նասիբյանի ընտանիքի հետ։ Ըստ մեր զրուցակցի՝ Յուրիկ Նասիբյանը Բերթաղ գնացող նեղ ճանապարհին անդադար հնչեցրել է մեքենայի ազդանշանը՝ փորձելով վազանց կատարել, եւ այդ ընթացքում շեղել է իր դիմացից ընթացող վարորդի ուշադրությունը, որովհետեւ վերջինս որեւէ խախտում չի արել եւ շատ հանգիստ է երթեւեկել։ Քանի որ ճանապարհի այդ հատվածում չի եղել վազանց կատարելու համար անհրաժեշտ տարածք, Յուրիկ Նասիբյանը սկսել է հայհոյանքներ հնչեցնել՝ դուրս նայելով մեքենայի պատուհանից։ Ընդ որում՝ Մհեր Նասիբյանի մեքենայում, եղել են նաեւ անչափահաս երեխաներ։ Մեքենայում եղած մարդիկ հարազատներին պատմել են, որ մինչեւ այդ նեղ ճանապարհին հասնելը՝ Յուրիկ Նասիբյանը վազանցի հնարավորություն ունեցել է, բայց չի կատարել, այլ ձորին մոտ նեղ ճանապարհահատվածում է սկսել ազդանշաններ տալ։

Մհեր Նասիբյանի քրոջ 12-ամյա որդին հարազատներին պատմել է, որ այդ իրավիճակում իր քեռին՝ Մհերը, կանգնեցրել է մեքենայի ընթացքը, դուրս եկել եւ փորձել ցուցաբերած վարքի համար պարզաբանում պահանջել Յուրիկ Նասիբյանից։ Վերջինս միանգամից հարձակվել է Մհեր Նասիբյանի վրա, քաշքշել նրան, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Այդ ընթացքում Յուրիկ Նասիբյանը հետեւից ձեռքերով ամուր բռնել է Մհեր Նասիբյանին, վերջինս էլ ինքնապաշտպանության նպատակով արմունկներով հարվածել է Յուրիկ Նասիբյանին, որն էլ սայթաքել ու ընկել է։

Ինչպես պատմեց մեր զրուցակիցը՝ Կարինե Նասիբյանը, իր որդին չի հասկացել, թե ինչու է Յուրիկ Նասիբյանն իրեն այդկերպ պահել։ Մհեր Նասիբյանն այդ պահին խնդրել է երեխաներին հասցնել տուն, հետ գալ՝ խնդիրը հասկանալու։ Երբ նստել է ղեկի առաջ, Յուրիկ Նասիբյանը պատուհանից բռնել է նրա ձեռքերը, որպեսզի չկարողանա տեղից շարժվել։ Կարինե Նասիբյանը պատմեց, որ իր որդին, մի կերպ պոկ գալով Յուրիկ Նասիբյանից, երեխաներին տուն է բերել, եւ մոտ 2-3 րոպե անց Յուրիկ Նասիբյանն իր ոստիկան որդի Արամ Նասիբյանի, մյուս որդու՝ Դավիթ Նասիբյանի եւ կնոջ՝ Անահիտ Ղազաչյանի հետ ներխուժել է իրենց տան դարպասներից ներս եւ միանգամից հարձակվել Մհերի վրա, գցել գետնին եւ սկսել հարվածներ հասցնել։ Երբ ինքը փորձել է կանխել հարվածները, իրեն պահել է Նասիբյանի կինը, իսկ որդին, որը ոստիկան է, ոտքով ուժեղ հարված է հասցրել Մհեր Նասիբյանի 80-ամյա տատին՝ Քնարիկ Յարալյանին, ինչից վերջինս վնասվածքներ է ստացել։

Կարինե Նասիբյանը մեր զրույցում պատմեց, որ այդ միջադեպի ժամանակ ինքը չէր կարող զանգել ոստիկանություն, որովհետեւ եթե մի պահ իր որդուն թողներ երեք տղամարդկանց հետ, նրան խեղդամահ կանեին։ Նա նաեւ ասաց, որ միջադեպին ներկա է եղել 12-ամյա տղան, մի հարված էլ ստացել է Մհեր Նասիբյանի կինը, որի գրկում երեխա է եղել։ Տիկնոջ խոսքով՝ Մհեր Նասիբյանը մի քանի օր նույնիսկ չի կարողացել նորմալ սնվել, քանի որ վնասված են եղել ձայնալարերը։

Այդ միջադեպից հետո Կարինե Նասիբյանի ամուսինը՝ Ռաֆիկ Նասիբյանը, որը ՌԴ-ում է եղել, այնտեղից զանգել է տեղի ոստիկանապետ Արմեն Անտոնյանին, տեղեկացրել միջադեպի մասին։ Երբ Անտոնյանը օրեր շարունակ չի արձագանքել, Նասիբյանը զանգահարել է ԱԱԾ թեժ գիծ։

Միջադեպի հաջորդ օրը Կարինե Նասիբյանը 80-ամյա կնոջը տարել է հիվանդանոց։ Ըստ Տիկին Կարինեի՝ երբ բժիշկը հիվանդասենյակում է եղել իրենց հետ, ներս են մտել երկու ոստիկան, մեկը՝ քաղաքացիական հագուստով, եւ հետաքրքրվել, թե «այդքան ինչ է գրում բժիշկը»։

 Կարինե Նասիբյանի կարծիքով՝ Յուրիկ Խաչատրյանը ավտոճանապարհին ստեղծված իրավիճակը դիտմամբ է արել, քանի որ տեսել է, որ ղեկին Մհեր Նասիբյանի կինն է, որը չունի վարորդական իրավունք․ «Քանի որ տղան ոստիկան է, երեւի ուզել է ինչ-որ իրավիճակ ստեղծել, գործ տալ։ Իրենց այդ բնավորության պատճառով էլ մենք արդեն երկար տարիներ չենք շփվում»։

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարցուվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ)։

Քրեական գործի շրջանակներում որպես տուժող են ներգրավվել 80-ամյա կինն ու Մհեր Նասիբյանը, իսկ ճանապարհի հատվածում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ծեծի ենթարկված Մհեր Նասիբյանն ունի կասկածյալի կարգավիճակ։

Ի դեպ՝ դատաբժիշկը վնասվածքներ ստացածներին ուղեգիր է տվել դեպքից հետո 16-րդ օրը։ Առաջին օրը ոստիկանությունը խմածությունը չի ստուգել։ Համաձայն դատաբժշկական փորձաքննության՝ Մհեր Նասիբյանի ստացել է վնասվածքները՝ պարանոցի ձախ կեսի, կրծքավանդակի, զույգ վերին եւ զույգ ստորին վերջույթների արյունազեղումների, աջ սրունքի, ձախ ծնկահոդի շրջանների քերծվածքերի, ոտնաթաթի ներբանային հատվածների մակերեսային վերքերի ձեւով։

Տիկին Կարինեն պատմեց, որ սկզբում գործով ՀՔԾ քննիչ է եղել Բ․ Չիլինգարյանը, որին անհասկանալի պատճառներով փոխարինել է Վահե Մարտիրոսյանը, որի վարքից տիկին Նասիբյանի ընտանիքի անդամները եւս դժգոհություն ունեն։ Ըստ տիկին Կարինեի պատմածի՝ այս քննիչը փաստաթուղթ է տվել 80-ամյա տիկնոջը, ասել՝ կարդա։ Վերջինս ասել է, որ չի կարող կարդալ (տեսողական խնդիրներ ունի), քննիչն արձագանքել է «խի՞, անգրագետ ե՞ս», երբ տ․ Կարինեն փորձել է բացատրել եղածը, քննիչն ասել է՝ «լկտիաբար ընդհատում ես», եւ այսպես շարունակ։ Կարինե Նասիբյանի պնդմամբ՝ քննիչը նույնիսկ չի եկել տեղանքն ուսումնասիրելու։

Կարինե Նասիբյանն ասաց, որ մի քանի օր առաջ՝ միջադեպից երկու ամիս անց, նոր վկա է հայտնվել, որն իրենցից մոտ 100 մետրի վրա ապրող հարեւանն է եղել։ Տ․ Կարինեի պնդմամբ՝ նա իր տանից չէր կարող տեսնել իրենց բակը, որովհետեւ շատ մութ է եղել, ոչ մի լույս վառված չի եղել, հեռու է եղել, խաղողի վազերն էլ վստահաբար կխանգարեին, սական վկան իր ցուցմունքում ասել է, թե բակում երեխաների չի տեսել, գոռգոռոցներ չի լսել։ Քննիչը տեղանքը չի ուսումնասիրում, թե չէ հաստատ կտեսներ, որ անհնար է այդ տնից ինչ-որ բան երեւալը։

Կարինե Նասիբյանը նաեւ ասաց, որ այս ընթացքում իրենց թաղայինը մի քանի անգամ խնդրել է չբողոքել, փակել գործը, չեն համաձայնվել։

Նասիբյանները այս խնդրի վերաբերյալ հրավիրում են ՀՔԾ պետի ուշադրությունը։ Կարինե Նասիբյանի խոսքով՝ իրենց միակ պահանջը արդար քննությունն է, որպեսզի հետագայում որեւէ  ոստիկան իրավունք չունենա նման պահվածք դրսեւորել, իսկ բոլոր հարցերը լուծվեն միայն օրենքի շրաջանակներում։

«Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց կապ հաստատել ոստիկան Արամ Նասիբյանի հետ։ Մենք պատրաստ ենք լսել նաեւ մյուս կողմի տեսակետը։

Լուսանկարներում՝ Մհեր Նասիբյանի ստացած մարմնական վնասվածքները։

Տպել
5104 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին