Թբիլիսիի մոտակայքում այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից 4-ն այսօր կտեղափոխվեն Երեւան․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, որ Վրաստանի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշվել է այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից 4-ին այսօր տեղափոխել Երեւան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղեւորվեն Վրաստան։

Նախարարը հավելել է, որ տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը օգոստոսի 31-ին, ժամը 02։00-03։00 միջակայքում վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում եւ մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

 

Տպել
1433 դիտում

Գերության մեջ հայտնված անձանց համար զանգահարեք 010 297415 հեռախոսահամարով.ԿԽՄԿ

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կարող է տրամադրվել անապահով ընտանիքներին․ նախագիծ

Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂՀ-ում հրադադարի հաստատմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի եւ Ժոնաթան Լաքոտի հետ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբապաստարան

Արցախում ճշգրտվում են սահմանները. ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ

Արցախում ականի պայթյունից վիրավորված փրկարարների ու ՊԲ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ականի պայթյունի հետևանքով Արցախում ռուս սպա է վիրավորվել. ria.ru

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտն գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ ԱԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը Մարտունու շրջանի Բերդաշենին հակառակորդի և ռուսական ուժերի մոտենալու մասին լուրերին