N199 դպրոցի առաջին դասարանում համալվել է 168 տեղից 62-ը, N102-ում՝ 75-ից 21-ը. ոչ գրավիչ դպրոցների թիվը բավական մեծ է

Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում արտացոլված ցուցանիշների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երեւանում գործող հանրակրթական հաստատությունների մեծ մասում ամբողջությամբ կամ գրեթե լրացվել են առաջին դասարանցիների համար լիցենզիայով սահմանված տեղերը: Միեւնույն ժամանակ կան բազմաթիվ դպրոցներ, որոնք ընդունել են մի քանի անգամ քիչ առաջին դասարանցիներ, քան ունեին այդ հնարավորությունը:

2019-2020 ուսումնական տարվա համար, հիշեցնենք, մայրաքաղաքի դպրոցներում ընդունելությունը կազմակերպվեց առցանց տարբերակով, եւ ցանկացողները կարող են հետեւել տեղերը համալրվելու տեմպերին: Ծնողների շրջանում նվազ հետաքրքրություն առաջացրած դպրոցների դեպքում առկա պատկերը բացատրվում է շենքային անբարեկարգ պայմաններով: Այդ դպրոցների՝ մեզ հետ զրուցած ներկայացուցիչները վստահեցնում էին, որ պատճառներն ամենեւին կապ չունեն բովանդակության, մասնագիտական կադրերի եւ այդօրինակ այլ խնդիրների հետ, որովհետեւ դրանք ուղղակի չկան, ինչը հիմնավորվում է չափելի արդյունքներով:

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող N102 դպրոցը, ըստ լիցենզիայով հատկացված տեղերի, կարող է ընդունել 75 առաջին դասարանցի: Այստեղ, սակայն, դիմել է ընդամենը 21 երեխա: «1965 թվականի դպրոց է: Դրանից հետո երբեւէ վերանորոգում չի արվել: Մեկ-երկու անգամ ուղղակի կտուրներն են վերանորոգվել, այն էլ մասնակի: Շենքը հին է, անհրապույր է, գալիս, տեսնում են այդ վիճակն է, երեխաներին չեն բերում»,- ասաց ուսումնական գծով փոխտնօրեն Գայանե Կիրակոսյանը:

Նկատեց, որ հարեւանությամբ գործում են երկու բարեկարգ դպրոցներ, որոնք էլ նախընտրելի են ծնողների համար: Ընդ որում, այդ հաստատությունները մեծ թվով աշակերտներ են ընդունել այնպես, ինչպես դա արվել է նախորդ տարիներին, եւ նախարարի ասած «օլիգարխ» դպրոցներն այս տարի էլ պահպանել են այդ կարգավիճակը:

«Առցանց հայտագրման տարբերակը բոլորովին մեզ չօգնեց, որովհետեւ այն դպրոցները, որոնք մեզանից տանում էին երեխաներին այն բանի համար, որ իրենց մոտ լավ վերանորոգված է եւ այլն, այդ դպրոցներին տրվեց հենց այնքան տեղերի չափաքանակ, ինչքան որ իրենք այն ժամանակ ընդունել են: Այդ դեպքում ես որտեղի՞ց ընդունեմ լրացուցիչ դասարան: Ոնց մտածում եմ, չեմ կարողանում հասկանալ՝ էլեկտրոնային տարբերակով հայտագրելու իմաստը որն էր, եթե չպիտի դա կարգավորվեր: Եթե հարեւանությամբ գործող դպրոցին նորից 188 աշակերտի տեղ են տվել ու այդ դպրոցներում կա երկրորդ, երրորդ հերթի խնդիր: Եթե իրենք նույնությամբ այդքան երեխա ընդունել են, ստացվում է՝ նորից աշխատելու են երկրորդ, երրորդ հերթով, բայց չէ՞ որ ասվում էր, որ երկրորդ, երրորդ հերթ չպիտի լինի»,- տարակուսեց N102 դպրոցի փոխտնօրենը:

Նրա կարծիքով, դպրոցի՝ իրապես պահանջված լինելու մասին հնարավոր կլինի դատել այն դեպքում, երբ բոլորն ունենան նույնպիսի վերանորոգում ու կահավորում: «Դրանից հետո կերեւար, որ դպրոցում է աշակերտ ավելանում: Այդ ժամանակ ծնողը չէր մտածի դուռ ու լուսամուտի մասին, այլ ընդամենը կկարեւորեր, թե որտեղ են իր երեխային ավելի լավ գիտելիք տալու»,- փաստեց մեր զրուցակիցը:

Դավթաշեն վարչական շրջանում գտնվող N199 դպրոցը կարող էր ընդունել 168 առաջին դասարանցի, բայց կընդունի 62-ը: Տնօրեն Ալվարդ Գալստյանն այս պատկերը բացատրում է օբյեկտիվ եւ սուբյեկտվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառն, ըստ նրա, այն է, որ ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ գործում է վերանորոգված ու բարեկարգ հանրակրթական հաստատություն: N199 դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 1990 թվականին ու մինչեւ օրս չի վերանորոգվել, թեպետ տանիքը նորացվել է ու, ինչպես նշեց տնօրենը, հրաշալի վիճակում է: Ջեռուցման համակարգով նույնպես դպրոցն ապահովված է:

«Բայց պատուհաններս բնականաբար փոխված չեն, եւ արդեն հոկտեմբերի կեսից հետո դպրոցում իրականացնում ենք ջերմամեկուսացման աշխատանքներ, ցելոֆանապատում ենք պատուհանները, որպեսզի կարողանանք ջեռուցման համակարգը գործարկելուց հետո ներսում ջերմային ռեժիմը ապահովել: Ուսուցիչներիս մանկավարժական, մասնագիտական որակը շատ բարձր է եւ տալիս են շատ խոր գիտելիքներ, բայց որեւէ ծնողի բնականաբար չեմ կարող մեղադրել, որ ինքն ուզում է իր երեխան վերանորոգված դպրոցում սովորի»,- ասաց Ալվարդ Գալստյանը:

Ինչ վերաբերում է առաջին դասարանցիների փոքր քանակի սուբյեկտիվ պատճառին, դա, ըստ նրա, դպրոցում խստապահանջության ու կարգապահության բարձր մակարդակն է, որտեղ թվանշաններ չեն նկարվում, իսկ դա ինչպես գրավում, այնպես էլ վանում է ծնողներին: «Դա գալիս է արդեն ծնողի մոտեցումից, մտածելակերպից: Եթե ինքը ուզում է, որ իր երեխան սովորի այդ տեսակ դպրոցում, որտեղ ռեալ գիտելիք են տալիս եւ գնահատում են, ոչ թե թվանշան են դնում, բերում է, այն ծնողը, որը դրանից խուսափում է, բնականաբար չի բերի»,- փաստեց հաստատության ղեկավարը:

Նա նույնպես շեշտադրեց դպրոցներին լիցենզիայով հատկացված տեղերի խնդիրը՝ օրինակներով ներկայացնելով դրսեւորված երկակի մոտեցումներն ու անհամապատասխանությունը, երբ միեւնույն տիպային դպրոցները ստացել են աշակերտ ընդունելու տարբեր հնարավորություններ: Դա, տնօրենի կարծիքով, լիցենզիոն գործակալության վրիպումն է:

«Այնպես չէ, որ ես 168 տեղը լրացրի ու հիմա մտահոգվում եմ: Հարցը դա չէ, բայց զուտ տեսականորեն, եթե մեր եւ կողքի դպրոցը տիպային շենքեր են, բոլոր սենյակները տառացիորեն նույնն են, ոնց է լինում, որ մեր դպրոցին տրվում է 168 տեղ, կողքի դպրոցին 175 տեղ: Բայց օրինակ Դավթաշենում կա դպրոց, որի տարածքը 3 հազար քմ-ով մեր դպրոցների տարածքից քիչ է, եւ տրված է 150 տեղ: Ո՞նց է դա լինում: Լիցենզիայով պիտի տրվի այնքան սահմանային տեղեր, ինչքան որ կա դասասենյակ, որովհետեւ մեզ բոլորիս լիցենզիան տրված է մեկ հերթով աշխատելու համար ու սահմանային տեղերի թիվը տրված է մեկ հերթի համար»,- արձանագրեց Ալվարդ Գալստյանը:

Հ.Գ. Երեւանի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին հատկացվել է առաջին դասարանների շուրջ 15 հազար տեղ: Կանխատեսվում էր, որ կհամալրվեն դրանցից 13 հազարը: Թե վերջին տվյալով որքան է եղել դիմողների ընդհանուր թիվը, մեզ պարզել չհաջողվեց:

Առաջին դասարանցիների տեղերն ամբողջությամբ կամ գրեթե լրացել են շուրջ 70 դպրոցում: Լիցենզիոն տեղերի համեմատությամբ մի քանի անգամ նվազ թվով աշակերտներ են ընդունել ավելի շուրջ 30 դպրոցում: Առաջին դասարանցի ընդունելու իրավունք ունեցող պետական հաստատությունների թիվը Երեւանում գրեթե 160 է: 

Տպել
5219 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել