Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին: Նա պահանջում է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:

Բացի դրանից Թորոսյանը նաեւ փոխհատուցում է պահանջում: Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 28-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին: Թե որ հայտարարությունն է նախարարը զրպարտություն եւ վիրավորանք համարել, պարզել չհաջողվեց: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին նախարարը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի:

Նշենք, որ Խաչատրյանը վերջերս հայտարարել էր, որ Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

Օրերս Խաչատրյանը նաեւ ԿԸՀ կայքից վերցրել է Թորոսյանի բնակության վայրում գրանցված անձանց ցուցակը՝ թվով 43 անձ եւ նշել, որ Թորոսյանը «Սերժի Հայաստանի» գործելաոճն է կիրառել, սակայն ավելին չի ասել:

Տպել
7353 դիտում

Ահազանգ է ստացվել, որ 156 դպրոցում պայթուցիկ սարք կա, տեղում են փրկարար ծառայության աշխատակիցները  

Իտալական շուկայի մոտ 30 ձեռնարկություններ առաջիկայում կգան Հայաստան․ Իտալիայում ՀՀ դեսպան

Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվել են

ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի (տեսանյութ, լուսանկարներ)

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում

Սարհատ Պետրոսյանը ներկայացել է ոստիկանություն՝ իր հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու

Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի». նախորդ տարի հաջողություն չէր ունեցել

Դերասան Արտյոմ Կարապետյանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)

«Ջերմոց կմշակեմ». Լեւոն Երանոսյանը՝ իր հետագա անելիքների մասին

ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործերով խնդիրները

Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է քաղաքապետարանի պատճառով. մարդիկ զանգվածաբար վերադարձրել են տոմսերը

ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում. Twiplomacy

ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1 օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք. օպերատիվ իրավիճակը նոյեմբերի 21-ից 22-ը

Վարչապետը հանդիպում է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահ Կարլո Ֆերոյի հետ (տեսանյութ)

Լեւոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը. դատախազի խորհրդական