Նախկինի համեմատ մեր տնտեսության դիմադրողականությունը մեծացել է. Արտակ Մանուկյան

«Moody’s» միջազգային վարկանիշային գործակալությունը օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով եւ արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի եւ արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:

 

Գործակալությունը կանխատեսում է Հայաստանում գալիք տարիների տնտեսական աճ՝ 5.5-6 %-ի շրջակայքում: 2015-ին գործակալությունը դարձյալ Ba3 էր բարձրացրել Հայաստանի վարկանիշը, իսկ 2006-ին ունեցել ենք Ba2 վարկանիշ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ներկա եւ նախկին վարկանիշների տարբերությունները:

- Պարոն Մանուկյան, ինչո՞վ է պայմանավորված «Moody’s»-ի զեկույցում ՀՀ վարկանիշի բարձրացումը:

-  Առաջինը մակրոտնտեսական կայունությունն է եւ նաեւ այն դրական հեռանկարները, որ կան: Հիշենք, որ նախկինում շատ միջազգային կազմակերպություններ ավելի պահպանողական սցենարներ էին նախատեսում Հայաստանի համար: Բայց հեղափոխության արդյունքում՝ ի զարմանս շատ գործընկերների, ըստ էության այդ դրական զարգացման միտումն ավելի է զարգացել եւ խորացել, ինչով էլ պայմանավորված է, որ նույն «Moody’s»-ում արդեն խոսվում է 5.5-6 տոկոս տնտեսական աճի մասին: Հայաստանը ավելի բարձր վարկանիշ էլ է ունեցել այս ողջ ժամանակաշրջանում, հիմա եթե մենք դիտարկում ենք դրանց հետ, այժմ առկա է դիվերսիֆիկացիա, սա չափազանց կարեւոր է: Այստեղ խնդիրն այն է, որ տարիներ շարունակ խոսվել է, սրա մասին բոլորը բարձրաձայնել են, բայց կարծես թե հատկապես միջազգային հանրույթի համար որեւէ տեսանելի տեղաշարժ չի եղել: Այս ամենի հետ համատեղ այդ համեմատաբար միջնաժամկետ հեռանկարները «Moody’s»-ի գնահատմամբ ավելի բարվոք են, ինչը խոսում է այն մասին, որ սրա արդյունքում որոշակիորեն վերանայվել է Հայաստանի վարկանիշը:

- Moody’s-ում վարկանիշի բարձրացումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:

- Առաջինը, երբ որ երկրի վարկունակությունը բարձրանում է՝ այսինքն երկիրը դառնում է ավելի հուսալի, դրա արդյունքում որոշակիորեն նվազում է այն տոկոսադրույքները, որով երկիրը կարող է վարկեր կամ հավելյալ միջոցներ հայցել այլ կազմակերպություններից: Այսինքն` ավելի ցածր ռիսկային եւ հետեւաբար ավելի ցածր տոկոսադրույքներով ներգրավվող միջոցներ: Դրանից, ի դեպ, ոչ միայն շահում է երկիրը, այլ նաեւ ֆինանսաբանկային համակարգի կազմակերպություններն ու սովորական ձեռնարկությունները, որոնք արտասահմանյան իրենց գործընկերներից վարկեր են ներգրավում: Ինչո՞ւ, որովհետեւ ռիսկայնության նվազումը եւս կարեւորագույն պարամետր է այդ որոշումների համար:

Երկրորդը  ներդրողների գրավչության առումով է, իհարկե այստեղ էլի չափազանց կարեւոր է, որ մենք տեղափոխվենք էլ ավելի հուսալի գործընկերների շարքում, բայց այս համանման վարկանիշները սովորաբար դրվում են ներդրողների սեղանին, երբ որ նրանք ներդրումային որոշումներ են իրականացնում: Այս առումով, իհարկե, աշխատանք կա, որովհետեւ Վրաստանն ու Ադրբեջանը դեռեւս բարձր դիրքեր են գրավում մեզնից, բայց մենք արդեն այս վարկանիշի բարձրացումով եւս մեկ քայլ մոտեցանք նրանց, ինչը եւս դրական ազդեցություն ունի: Այս ամենի արդյունքում կարելի է նաեւ ակնկալել, որ շուկայում միջնաժամկետ հաստատված մենք պետք է ակնկալենք նաեւ տոկոսադրույքների՝ այդ թվում նաեւ վարկերի տոկոսադրույքների նվազեցում: Հատկապես արտարժույթով վարկերի:

- Ինչպես գիտենք, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի վարկանիշը բարձրանում է, նախորդ դեպքերի հետ համեմատած՝ ո՞րն է այս անգամ վարկանիշի բարձրացման տարբերությունը:

- Առաջին տարբերությունն այն է, որ նախկինում մենք այդ ժամանակաշրջանում համարվել ենք ավելի ցածր ռիսկային երկիր, բայց, միաժամանակ կարծես թե հենց ֆինանսական ճգնաժամը եղավ՝ սա հետ շպրտեց մեզ ինչպես տնտեսական զարգացման առումով, այնպես էլ այդ վարկանիշներում մեր դիրքերի առումով: Այսինքն՝ դիմադրողականությունը ավելի թույլ էր, չնայած ֆորմալ առումով բավարարում էր: Մեր տնտեսության դիմադրողականությունը մեծացել է, եւ միջնաժամկետ հատվածում պարզ է, որ սա էլ ավելի մեծ հեռանկարներ է ստեղծում: Եվ այն խզումը, որը նախկինում առաջացել է, փորձում ենք այդ ժամանակահատվածը որոշակիորեն կոմպենսացնել:

- Ձեր հաշվարկներով առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստանը կկարողանա՞ պահպանել այս վարկանիշը:

- Բոլոր այն մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, որոնք  մենք համադրում ենք եւ որոնք  հիմք են հանդիսանում նման կարգի կազմակերպությունների գնահատականի համար, շատ ավելի հավանական սցենար է, որ էլ ավելի կբարձրանանք այդ որակական սեգմենտով, քան որ հակառակ միտումը լինի, եթե, իհարկե, ֆորս-մաժորային իրավիճակ չլինի:

- Եթե հստակ օրինակներով նշենք, շարքային քաղաքացու վրա վարկանիշի բարձրացումն ի՞նչ ձեւով է անդրադառնալու:

- Եթե հիմա մենք դիտարկում ենք, որ նախկինում բանկը դրսի իրենց գործընկերներից միջոցներ էր ներգրավում որոշակի տոկոսադրույքով, ապա երկրի կայունությանը զուգընթաց նրանք հավելյալ հնարավորություն են ունենում այդ նույն միջոցները ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով, ինչը իր հերթին նշանակում է, որ որոշակիորեն պետք է քո տրամադրած միջոցները էժանանան: Արդյունքում մենք ակնկալում ենք, որ հատկապես միջնաժամկետ հատվածում շուկայում որոշակի տեղաշարժ կլինի ռիսկայնության նվազմանը զուգընթաց՝ տոկոսադրույքների նվազմամբ:

Քանի որ մենք պատրաստվում ենք պետական պարտատոմսեր թողարկել՝ ակնհայտ է, որ սա դրական էֆեկտ է ունենալու նաեւ տոկոսադրույքների վրա, նախկինում եթե այդ դրական միտումները չլիներ եւ այդ տոկոսադրույքները համեմատաբար ավելի բարձր լիներ, կնշանակեր, որ մեր պետական պարտքի արտաքին կոմպոնենտը սպասարկելու համար էլ ավելի շատ գումարներ պետք է հարկատուները վճարեին, հիմա իհարկե, չնչին, բայց այնուհանդերձ դրական ազդեցություն է ունենալու:

- Այսինքն «Moody’s»-ի կողմից վարկանիշի բարձրացումը այնպիսի դրական ազդեցություն կունենա, որը զգալի՞ կլինի առաջիկայում:

- Հատկապես ֆինանսական ոլորտի համար: Նախկինում, երբ   ավելի բարձր դիրքեր ենք ունեցել, մենք չենք ունեցել արտաքին աշխարհին առաջարկելու այն գործիքակազմը ինչը կոչվում է պարտատոմսեր: Այսինքն՝ պարտատոմսերի թողարկումը եւս լրջագույն գործիք է աշխարհում, որը մեծացնում է այդ վարկանիշում մեր բարձրացման հավելյալ հնարավորությունը:

- Այսպիսի զեկույցը ներդրողների համար ազդա՞կ է հանդիսանում:

- Այո, բայց ես մի բան էլ ասեմ, որպեսզի ավելորդ էյֆորիայի մեջ չընկնենք: Որոշակիորեն որակական սեգմենտը բարձրանում է, բայց երբ որ մենք դեռ գտնվում ենք այդ բարձր ռիսկային երկրների մակարդակում, որքան էլ որ մի մակարդակ բարձրացել ենք, դա դեռ այն մրցունակությունը չի ապահովում, ինչը ունեն այլ երկրները եւ որոնք ներդրողների տեսանկյունից ավելի նվազ ռիսկային գոտում են գտնվում:

Տպել
2173 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)