Այս տարի շուկայում ընդհանրապես ծիրանի պակաս չի զգացվել. գյուղատնտես

Երեկ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել էր ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2019 թվականի հուլիսի դրությամբ:

Այնտեղ, բնականաբար, տեղեկություն չկար նախորդ ամսվա գյուղատնտեսական վիճակի մասին, ինչը պայմանավորված է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ եւ բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված՝ ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Գյուղատնտեսության մասին տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ՝ պարզելու  թե 2019-ի ամառն ինչպիսի՞ն էր գյուղատնտեսության համար:

- Պարոն Մնացականյան, այս ամառը գյուղատնտեսության համար ինչպիսի՞ն էր նախորդի համեմատ:

- Այս տարի դաշտավարության համար ծանր տարի էր, հատիկաընդեղենի բերքը շատ ցածր էր: Գյուղացիները ցորենից, գարուց, հաճարից հեկտարից 2-3 տոննա բերք ստանալու փոխարեն հավաքել են 500 կգ, մինչեւ 800 կգ բերք: Ֆերմերային տնտեսություններ են եղել, որոնք ընդհանրապես բերք չեն հավաքել, կոմբայնը չէր կարող քաղել: Մնացած բոստանային կուլտուրաների առումով այդքան վատ չէր: Այս տարի միայն սոխի գնի բարձրացում է եղել: Անցած տարի այս ժամանակահատվածում 70-80 դրամ էր, այս տարի 100-ը անցնում է, մինչեւ 250 դրամի հասնում է: Կաղամբն է այս տարի նախորդ տարվա համեմատ էժան. մեծածախը 30-50 դրամ: Պտուղների՝ այս տարի նախորդ տարվա համեմատ արտահանումը շատ է եղել, դրա համար գները մի քիչ բարձր է եղել:

- Ո՞ր բերքն էր հիմնականում առատ եւ որի՞ պակասը զգացվեց:

- Այս տարի շուկայում ծիրանի պակաս չի զգացվել ընդհանրապես, ոչ գինը բարձրացել է, ոչ իջել է: Նորմալ քանակով արտահանումը տեղի է ունեցել: Այս տարի՝ նաեւ հիմա, արդեն սեւ սալորն է շատ շուկայում, գինը կիջնի: Խնձորն է շատ, անցած տարի էլ էր գինը ցածր, այս տարի էլ: Այս տարի նաեւ շուկա դուրս եկավ ուշահաս ծիրանը, եթե սուպերմարկետներում տեսած կլինեք, կան 250 դրամով, որը նորույթ է, բնակչության քիմքին սովոր չէ, դրա համար այդքան լավ չի վաճառվում: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, աստիճանաբար արդեն կսովորեն կսկսեն գնել: Դեղձի գնային եւ քանակային փոփոխություն չկա: Անցյալ տարվա համեմատությամբ ձմերուկի բերքն էր նորմալ, ինչի շնորհիվ անցյալ տարվա համեմատ ահագին ցածր է գինը՝ 20- 60 դրամ մեծածախը: Առաջին անգամ հաճար կներմուծվի, գարու եւ ցորենի ներմուծման ծավալները կավելանան:

- Այս ամառ նախորդ ամառվա համեմատ կորուստներ շա՞տ ենք ունեցել:

- Գյուղատնտեսական բարենպաստ տարի չի եղել, երաշտ է եղել: Մայիս ամսին լավ անձրեւներ եկան, հետո երաշտ եղավ, որի պատճառով ընդհանուր գյուղատնտեսական համախառն արտադրանքը, իմ սուբյեկտիվ կարծիքով, ցածր է եղել, բերքը քիչ ենք ունեցել բոլոր ուղղություններով, բայց հատիկաընդեղենը ամենասարսափելի վիճակում է եղել, դրա համար այս տարի բավականին կմեծանա ներմուծման ծավալները:

- Ապրանքի իրացման խնդիրներ առաջացե՞լ են:

- Այս տարի մի պահ միայն կեռասի հետ կապված խնդիրներ առաջացավ, մնացած ոչ մի կուլտուրայի դեպքում չեմ հիշում, որ գյուղացին բարձրաձայնած լինի՝ ասի չի ստացվում վաճառել:

- Շուկայում գնային քաղաքականությունը նախորդ տարվա համեմատ ավելի ցա՞ծր էր, թե՞ ավելի բարձր:

- Նախորդ տարվա համեմատ ապրանքներ կան՝ գները բարձրացել են, ապրանքներ կան ցածր են: Լոլիկն է ցածր, կաղամբը: Լոբին է մի քիչ բարձր անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

- Մինչեւ տարեվերջ ո՞ր ապրանքների դեֆիցիտ կունենանք, ո՞րն անհրաժեշտ կլինի ներկրել` բացի հատիկաընդեղենից։

- Այս տարի համ կաղամբ կներկրենք, համ կարտոֆիլ, համ գազար։

Տպել
5857 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում