Դպրոցի ղեկավարման հավաստագիր ստացել են 356 հավակնորդից 212-ը կամ քննությանը մասնակցածների 62 տոկոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում ամփոփվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունների արդյունքները: Այդ քննություններն անցկացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը՝ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի եւ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից, դրական շեմը հաղթահարել եւ հավաստագիր է ստացել 356 հավակնորդներից 212-ը կամ մասնակիցների 62%-ը: Նրանցից 40-ը գործող տնօրեններ են եւ տնօրենի պաշտոնակատարներ, 172-ը՝ ուսուցիչներ եւ փոխտնօրեններ: Քննությունները չհաղթահարած 130 հավակնորդներից 16-ը եղել են գործող տնօրեն եւ տնօրենի պաշտոնակատար: 14 հավակնորդ չի ներկայացել քննություններին:

Քննություններին մասնակցել է 293 կին (82%) եւ 63 տղամարդ (18%): Հավաստագիր է շնորհվել 171 կնոջ կամ մասնակից կանանց 61%-ին եւ 41 տղամարդու՝ 65%-ին: Հավաստագիր է շնորհվել Երեւանի 47, իսկ մարզերի 165 հավակնորդի:

Այս տարի առաջին անգամ 4 վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին՝  «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, «Կրթություն առանց սահմանների», «Հույս եւ ապագա», «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացա ՀԿ-ներին միացել են եւս 3-ը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի մանկավարժական համալսարանները եւ Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցը: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է 300 հավակնորդ:

Տպել
3443 դիտում

Լեդի Գագայի նոր տեսահոլովակում Փարաջանովի «Նռան գույնը» հիշեցնող պատկերներ կան ու հայերեն բառեր

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի մտադրությունն ի ցույց է դնում այդ պետության իրական դեմքը

Մորուքով ՀՀ վարչապետն ու ռուս գործակալները․ ովքե՞ր են գաղտնի փաստաթղթերում հայտնված Կանդիդատը, Սվետլանան ու Միշան

Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց. Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցը բաց նամակով դիմել է վարչապետին

«Ֆորդ Տրանզիտ»-ում 5 խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Աշնանացանի համար նպաստավոր տարի է, սակայն գյուղացիները ոչ միշտ են կարողացել գտնել մատակարարներին

Մայր Տաճարը վերականգնող ճարտարապետները բացահայտել են 4-5-րդ դարերի կղմինդրածածկի շարվածքի տեխնոլոգիան

Արթիկում 440 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ փողոցը նորոգվում է տուֆով. ծրագրի արժեքը 41 մլն 232 հազար դրամ է

Ինչպես է վերականգնվում համաշխարհային տնտեսությունը համաճարակից հետո. կանխատեսումներ եւ իրականություն

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին

Ականի պայթյունի հետևանքով Ճամբարակի ԱԿ հոսպիտալացված զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ

Ներկայացումից հետո դերասանը մատուցող է աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ ծափահարում էր իրեն. Ռաֆայել Երանոսյան

Բարձրաշենի միջնակարգ դպրոցն ամբողջությամբ կբարեկարգվի

Սեպտեմբերի 18-ից 22-ը փակ կլինի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարզումները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Հրազդանում նախատեսվում է սանիտարական աղբավայր կառուցել. հանդիպել են Ռոմանոս Պետրոսյանն ու տիկին Ահլամ ԱլՍալամին

Սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվող ֆերմերների խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է

Ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման. ԱԳ նախարարի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին

Այնթապ գյուղի կամրջի տակ քաղաքացին փամփուշտ և զենք է թողել (տեսանյութ)