Երկու տարի առաջ ոչ ոք չէր կարող պատասխանատու ձեւով ասել, թե երբ կավարտենք. Երեւանի կրկեսը դեռ պատրաստ չէ

Երեւանի կրկեսի վերանորոգված նոր շենքը շահագործման պետք է հանձնվեր դեռեւս 2017 թվականին, սակայն կրկեսում շինաշխատանքները չեն ավարտվի նաեւ 2019 թվականի տարեվերջին: Երեւանի կրկեսի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել էին 2011 թվականին՝ «Տաշիր» ՍՊԸ-ի կողմից: Տվյալ ընկերությունը բազմիցս հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն 2017 թվականին, սակայն դեռեւս ձգձգվում է:

«Երեւանի Կրկես» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում դժվարացավ նշել շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու հստակ ժամանակացույց․ «Անհամեմատ մեծ ծախսեր են արվում, եւ բազմաթիվ դրական լուծումներով ու հագեցած աշխատանք է կատարվում: Ոչ մի տեսակի խնդիր չունենք, եթե մարդ կա, որ մտածում է, թե Կարապետյանների հետ համագործակցելով գումարի խնդիր ունենք, դա ուղղակի ծիծաղելի է: Ոչ մի հետքայլ չի արվել, արվել է միայն դեպի առաջ ու դեպի լավը»,-ասաց Ավագ Հովհաննիսյանը:

Ապակյա շինություն, հրակայուն գմբեթ, ավելի քան 2 հազար նստատեղ․ ահա ինչպիսին է լինելու Երեւանի կրկեսի նոր շենքը: Այն ունի 8 հարկ, 6-ը`վերգետնյա, 2-ը`ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճում 2350 նստատեղ կա՝ Հովհաննիսյանի խոսքով` շենքի հարմարավետության համար։ Վերջին հարկերում հյուրանոցային համարներ են կառուցվել, որպեսզի կրկեսային հյուրախաղերի եկած արտիստները գումար չծախսեն հյուրանոցների վրա:

Ըստ գլխավոր ինժեների`շենքի ամենայուրահատուկ հատվածը գմբեթն է, որը 46 մետր տրամագծով թռչող կոնստրուկցիայի ձեւ ունի։ Գմբեթը հավաքվել է մետաղով եզերված փայտյա կոնստրուկցիաներով, ինչն էլ այն դարձնում է թեթեւ, սեյսմակայուն եւ հրակայուն:

«Երեւանի Կրկես» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներից հետաքրքրվեցինք, թե ինչ է փոխվել եւ ինչու աշխատանքներն այսքան ձգձգվեցին, քանի որ տարիներ առաջ, երբ շինարարությունը դեռ նոր էր սկսվել, պատասխանատուները հայտարարում էին, որ ամենաուշը 2017 թվականին դրանք կավարտվեն․ «Երկու տարի առաջ ոչ ոք պատասխանատու ձեւով չէր կարող ասած լինել, թե երբ կավարտվեն: Ես էլ կխուսափեմ կոնկրետտ ժամանակացույց նշելուց: Այս պահին 100-ից 120 հոգի աշխատում են այստեղ, մենք մեր աշխատանքը բնականոն հունով առաջ ենք տանում»,-նկատեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե այս պահին որտեղ են իրենց դերասաններն ու ինչով են զբաղվում․

«Դերասանները նախորդ տարիների նման մշտազբաղ են, կրկեսի հիմանական շենքի չլինելը նրանց չի խանգարում գործունեություն ծավալել: Մենք չենք կորել, մեր բոլոր դերասանները հյուրախաղերի են, ինդիվիդուալ աշխատում են՝ մինչեւ կրկեսը բացվի: Կրկեսը թատրոն չէ, որ նստեն սպասեն, իմ աշակերտները, մեր լավ դերասանները բոլորը հյուրախաղերի են»,-ասաց Սոս Պետրոսյանը: Վերջինիս եւս նկատեց, որ կրկեսը պետք է պատրաստ լիներ դեռեւս 3 տարի առաջ, բայց չգիտի ինչու՝ այդ գործընթացը երկարում է․

«Անկախ ամեն ինչից՝ ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Տաշիր» ընկերությանը, որ այդ մարդիկ մեզ կրկես են նվիրում»,-ասաց կրկեսի գեղարվեստական ղեկավարը:

Երեւանի կրկեսը որոշ ժամանակ վարձակալել էր նախկին առեւտրի պալատի երկրորդ հարկը, իսկ հիմա 100 հազար դրամ վարձավճարով վերցրել են Առնո Բաբաջանյան դահլիճը, որի գումարը դարձյալ «Տաշիր» ընկերությունն է վճարում: «Երեւանի Կրկես»-ի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ անհամբեր սպասում են նորակառույց եւ հագեցած շենքի բացմանը, նա անգամ բացման սցենարն է արդեն գրել:

Սոս Պետրոսյանը հայտնեց, որ իր որդին՝ կրկեսի իլյուզիոնիստ Սոս Պետրոսյանը, շուտով Գերմանիայից կգա Հայաստան, որպեսզի քննարկեն նոր կրկեսի գեղարվեստական մասը: «Կրկեսային աշխարհը հիմա շատ թանկ է, դերասաններ ենք ուզում դրսից բերել, բայց այնպես անել, որ տոմսերի գների վրա դա չազդի»,-ասաց նա:

Կրկեսի գեղարվեստական ղեկավարը նաեւ հայտնեց, որ սեպտեմբերի 16-ին Մոսկվայում մեծ շուքով կտոնեն սովետական կրկեսի 100-ամյակը: Հրավիրված է նաեւ ինքը: Սոս Պետրոսյանը ներկայացնելու է հայկական կրկեսի պատմությունը, դրա գեղարվեստական արժանիքները:

Տպել
6411 դիտում

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ ԼՂ նախագահների ձերբակալությունների վերաբերյալ հայտարարությանը

Ինչ վիճակում են երեկվա ողբերգական ավտովթարից տուժած Հայաստանի և արտերկրի քաղաքացիները. մանրամասներ

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, առանց հաշվարկային փաստաթղթերի մատակարարումներ. ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել

Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հանգամանքները

Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ միասին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանին դավաճանել է Եվրամիությունը, ոչ թե Ռուսաստանը. Զախարովա

Օրվա երկրորդ կեսին դոլարը կրկին էժանացել է. փոխարժեքը հայկական շուկայում շարունակ տատանվում է

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան (լուսանկար)

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է. ԼՂ-ում Բաքվի հարձակումից առաջ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ հանդիպում է եղել

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը

Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

Իջևանի սնկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին՝ կախված վիճակում. նա երկտող է թողել

Մարտական դիրքում շտապօգնության մեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու առթիվ նախաձեռնվել է վարույթ

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է․ Դավիթ Գալստյան

ԼՂ-ում անհետ կորած անձանց նույնականացման համար Դատաբժշկական կենտրոնն իրականացնում է նմուշների ընդունման գործընթաց

Ալիևը հրաժարվել է մեկնել Գրենադայի հանդիպմանը՝ հայտնելով պատճառները

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Կատրին Կոլոննայի հայտարարությունները ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության մասին

Հրապարակվել են կադրեր ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. ԳՇ պետ

Հոկտեմբերի 5-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ. հայտնի է օրակարգը

Բաքվում խիստ դժգոհ են Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Երևանում արված հայտարարություններից

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

Հայաստանում կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու. Մարիա Զախարովա

Սյունիքի մարզում Իրանի կողմից իրականացվող շինաշխատանքներում կներգրավվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ճապոնական պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանումն ու հումանիտար իրավիճակը

ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ԼՂ հարցով գաղտնի բանակցել են Ստամբուլում. Politico

Նրա ցուցմունքները կօգնեն գտնել շատ հարցերի պատասխաններ. Բաքվում Հարությունյանի փաստաբան

Դոլարի փոխարժեքը սկսել է կտրուկ թանկանալ

Հայաստանի հետ պետք է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ. ԵԽ գերմանացի պատգամավոր

ՏԿԵ նախարարն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը քննարկել են ձեռնարկությունում տիրող վիճակը

ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբեր ամիսներին ապահովել է 1,6 տրլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բաքվի կողմից ԼՂ նախկին նախագահների ապօրինի ձերբակալություններին

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չի տվել Ուկրաինային օգնություն տրամադրելուն. Պենտագոնում նշել են՝ այդ նպատակով էլ գումար չկա

ԱՄՆ պետդեպարտամենտից արձագանքել են Հռոմի ստատուտին միանալու ՀՀ որոշմանը

Բաքուն հայտարարել է, որ Ղարաբաղը լքած բնակիչները պահպանում են այնտեղ վերադառնալու իրավունքը

Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն, քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Տարածաշրջանում սահմանները պետք է պահպանվեն. Աբդոլլահիանը՝ Արմեն Գրիգորյանին

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն