Երևան
22 °C
Երևանում այսօր մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) Ուսուցման մոնիթորինգի համաշխարհային դաշինքի (GAML) և «Կայուն զարգացման նպատակ 4-Կրթություն 2030»-ի ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) վեցերորդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբերի անդամ պետությունների և կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից, միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանը հպարտորեն մաս է կազմում և աջակցում այնպիսի մասշտաբային և հեռանկարային նախաձեռնության, ինչպիսին «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ն է:
«Կարևորելով ինչպես կրթության ոլորտի ներառականության, հավասար մատչելիության, որակի բարելավման և շարունակական կրթության հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը, այնպես էլ Կայուն զարգացման մյուս 16 նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացումն ու ընդլայնումը, մենք հավատում ենք, որ, այո, միասին կարող ենք հասնել ավելիին: Հայաստանում կրթությունն ավանդաբար մեծ արժեք ունի. դարեր շարունակ կրթությունն է եղել ազգային ինքնության պահպանման հիմնական գործոններից մեկը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ Հայաստանը թևակոխել է զարգացման նոր փուլ:
Նախարարի խոսքով, Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին զուգահեռ նախարարության օրակարգային խնդիր է մոնիթորինգի համակարգի զարգացումը՝ փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և միջազգային զարգացումներին համաքայլ ընթանալու համար: Այս տեսանկյունից «Կրթության մոնիթորինգի միջազգային ալյանսի» և «Կայում զարգացման 4-րդ նպատակի տեխնիկական համագործակցության խմբի» հերթական 6-րդ հանդիպումների անցկացումը Երևանում կնպաստի համակարգի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը:
Նշենք, որ աշխատանքային խմբերը ձևավորվել են 2016 թվականին` ուղղորդելու երկրներին Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման (որակյալ կրթություն) թիրախների առաջընթացի մշտադիտարկման գործընթացում, ինչպես նաև ապահովելու բաց հարթակ՝ «Կրթություն 2030 օրակարգ»-ի մոնիթորինգի համար անհրաժեշտ կրթական ցուցանիշների քննարկման և մշակման համար:
TCG-ի 6-րդ հանդիպմանը նախատեսվում է անդրադառնալ հետևյալ հարցերին՝
Հանդիպումները կշարունակվեն մինչև օգոստոսի 30-ը:
Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի
2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ
Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև
Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը
Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը
Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան
ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել
Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի
Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար
Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է
Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ
Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ
Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ
Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան
Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով
ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին
Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված
ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ
Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել
Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս
Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն
© 2024 Հայկական ժամանակ