«Ամուլսարն առանց հանքի» ցույցի ժամանակ միջադեպի գործով 1 անձ ձերբակալվել է, հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

2019թ. օգոստոսի 25-ին 57-ամյա տղամարդը ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ մի խումբ անձինք Գնդեվազ գյուղում ծեծի են ենթարկել իրեն:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2019 թ. օգօստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 57-ամյա տղամարդը դիտողություն է արել Գնդեվազ գյուղի կենտրոնական հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» բարձր ձայնով վանկարկումներ անող մի խումբ անձանց:

Նրանցից մեկը՝ Կեչուտի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, խուլիգանական մղումներով, մի քանի այլ երիտասարդների հետ ծեծի է ենթարկել նրան, ինչպես նաև հնչեցրել հայհոյանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: 

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Որոշում է կայացվել միջադեպի մասնակիցներից ևս մեկին՝ 22-ամյա երիտասարդին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Տպել
2090 դիտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ

Ստեփանակերտն այսօր (լուսանկարներ)

Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը. նախագահ

ՌԴ Պետդուման կոչ է արել դադարել խախտել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում

Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին

Կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ միջամտել՝ նոր ցեղասպանությունից խուսափելու համար․ Հենրիխ Մխիթարյան

Մենք վճռական ենք չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեր հրետանավորները ականանետով տանկեր են խփել. Արծրուն Հովհաննիսյան

ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ կեղծ հեռախոսահամարներից ստացվող հաղորդագրություններին

Ես ձեր ցավը տանեմ, միասնական ու պինդ լինենք, վերջին կռիվն է. մշակույթի գործիչների եւ մարզիկների հրապարակումները

Զոհերի ցանկում եւս մեկ անուն է սխալմամբ հայտնվել. Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. Արցախի ՊԲ

Ստեփանակերտի ապաստարաններում բնակիչներն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սննդից մինչեւ մահճակալ. Աննա Հակոբյան

Կիպրոսի խորհրդարանի նախագահն անելու է հնարավորը՝ ՀՀ դեմ ագրեսիայի եւ Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ

«Ջա՜ն». մեր Զինված ուժերը եւս մեկ ԱԹՍ են խոցել (տեսանյութ) ՀՄ տեղեկատվական կենտրոն

Առաջնագիծ. «Զինուժ Մեդիա»-ն լուսանկարներ է հրապարակել սահմանից

Ռաֆայել Երանոսյանն ու Արամ MP3-ին հորդորում են Բրազիլիայի հրապարակ տանել միայն ծխախոտներ

ՌԴ Պետդումայի պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնում. հայտարարությունը կփոխանցվի Ադրբեջանին ու ՀՀ-ին

ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել. ԱԳՆ-ն հայտարարություն կտարածի

Հակառակորդն այսօրվա ընթացքում արդեն կորցրել է 11 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ, կենդանի ուժ (տեսանյութ). Արցախի ՊԲ

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, եւս արյուն է հանձնել