Միայն այս տարի ավելի շատ հրդեհ է եղել եւ սպասարկվել, քան 21-րդ դարի առաջին 6 տարիներին միասին վերցրած. Զարգարյան

Միայն այս տարի ավելի շատ հրդեհ է եղել եւ սպասարկվել, քան 21-րդ դարի առաջին 6 տարիներին միասին վերցրած: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

Հարցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված, Զարգարյանը պատասխանեց. «Մարդկային գործոնի հետեւանք է, որ ասենք արեւը վառեց՝ խոտը կպավ, մի քիչ բարդ է նման բան հիմնավորելը: Դիտավորություն, անփութություն: Ծխախոտ են գցում, ապակի են գցում, խորոված են անում նորմալ չեն հանգցնում քամին վերցնում է կայծը գցում է մի տեղ սկսում է հրդեհը: Կան նաեւ դիտավորյալ հրդեհի դեպքեր, նման դեպքերի մասին հաղորդում ենք ոստիկանություն, որպեսզի իրենք զբաղվեն»:

Խոսելով աշխատակիցների քանակի մասին, Զարգարյանն ասաց. «Այսօր 13 հրշեջ փրկարարական ջոկատ կա Երեւանում, բայց որպեսզի լավ սպասարկվի անհրաժեշտ է 22-ը: Ամենակարեւոր բաղադրիչն այս գործի մեջ մարդն է: Բայց առ այսօր չի եղել մի դեպք, որ մարդկային ռեսուրսի պատճառով այդ աշխատանքը չիրականացվի եւ չավարտվի: Այս տարվա հրդեհները նաեւ տարբերվում են իրենց ընդգրկման ծավալով, ասենք՝ 1800 հեկտար, 500 հեկտար»:

Անդրադառնալով հարցին, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, թե նախարարությունը 20-րդ դարի տեխնիկայով է աշխատում, արդյո՞ք դիմել են կառավարություն տեխնիկայի թարմացման համար, Զարգարյանն ասաց. «Մեր նախարարությունը ի տարբերություն մյուս բոլոր նախարարությունների մի խնդիր է ունեցել՝ պետական հատկացումներ տեխնիկա գնելու համար գրեթե չեն եղել: Այս բոլոր մեքենաները դոնոր կազմակերպություններն են տվել: Այս տարի ի պատիվ մեր վարչապետի առաջին անգամ ստացել ենք լուրջ հատկացում՝ 1 մլրդ 173 մլն դրամի չափով: Նման բան ՀՀ պատմության ընթացքում՝ անկախության ընթացքում չի եղել: Այդ գումարի սահմաններում նախատեսվում է հիմնանորոգել ՓԾ 32 հրշեջ փրկարարական ջոկատների զբաղեցրած 16921.25 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերը եւ շինությունները, իրականացնել Մարտունու եւ Գավառի ՀՓՋ-ների շենքերի ջեռուցման եւ 12x6 մետր չափերով կցակառույց կայանատեղերի կառուցման աշխատանքներ: 15 ՀՓՋ-ների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար օրենքով սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, հաղթել են 9 կազմակերպություններ եւ տնտեսվել է 138 մլն դրամ: Մնացած 17 ՀՓՋ-ների գնման գործընթացը ընթացքի մեջ է: Շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է եւ չի հանդուրժվելու շինարարական նորմերի որեւէ խախտում»:

Հարցին՝ աշխատավարձերի հետ կապված որոշակի փոփոխություն հնարավո՞ր է լինի, քանի որ շատ է խոսվում, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը ցածր է, Զարգարյանը պատասխանեց. «Եթե մարդը հիշի այն աշխատավարձը, որի համար գնում է կրակը հանգցնելու՝ չի գնա: Նա առաքելության համար է գնում, իր պարտքը կատարելու համար է գնում: Մեր նախարարը միշտ ասում է, որ ցածր է աշխատավարձը»:

Տպել
1586 դիտում

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց