Արցախի Կամավոր ազգային զեկույցը ՄԱԿ-ում. ինչով է պայմանավորված Բաքվի «հուզմունքը»

Օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ նախօրեին ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Օրակարգը՝ կայուն զարգացման 17 նպատակներն են, որոնք՝ կոչված են վերացնելու աղքատությունն իր բոլոր ձեւերով, պայքարելու անհավասարությունների դեմ եւ լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ «հետեւելով, որ ոչ ոք չանտեսվի»: Վերջինը հատուկ ընդգծված է նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի՝ զեկույցին կից նամակում:

Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու եւ տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ: Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի մասին՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերների, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքների:

Այս քայլը, ինչպես կարելի էր ենթադրել, կտրուկ արձագանք է գտել Ադրբեջանում: Ըստ հարեւան երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւայի՝ «ի պատասխան հայկական կողմի հերթական սադրանքի»՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունն արդեն իսկ պաշտոնական բողոքի նամակ է ուղղել Գլխավոր քարտուղարի անունով:

Ադրբեջանական «ուղեղային կենտրոններից» մեկի՝ Միջազգային հարաբերությունների վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը, մեկնաբանելով Արցախի զեկույցը, նշել է, որ «նամակի բովանդակության համար պատասխանատու է ներկայացնող երկիրը», տվյալ դեպքում Հայաստանը: Բացի դրանից նա նշել է նաեւ, որ «ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը կարող էր պարունակել միջազգային խաղաղության եւ անվտանգության, առեւտրի, զարգացման եւ այլ հարցեր»: Վերջին պնդումը, սակայն, որոշակի հակասության մեջ է մտնում իր իսկ բերած փաստարկի հետ, համաձայն որի եղել են դեպքեր, երբ երկրները նամակ են ներկայացրել Գլխավոր քարտուղարի անունով, որոնցում գրված են եղել մշտական ներկայացուցիչների հեղինակած բանաստեղծություններ:

Շաֆիեւն իր տարակուսանքն է հայտնել նաեւ «օկուպացված տարածքներում» կայուն զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով տեղի ադրբեջանցի բնակչության նկատմամբ «Հայաստանի կողմից իրականացրած էթնիկ զտումները», որոնք իբր արտահայտված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերում: Բանաձեւերում, իհարկե, նման ձեւակերպումներ չկան եւ չէին էլ կարող լինել, առավել եւս հայկական կողմի գործողությունների վերաբերյալ:

Սակայն պաշտոնական Բաքվի գլխավոր նպատակն այլ էր: Դատելով Ադրբեջանի ԱԳՆ արձագանքից, ինչպես նաեւ մամուլով տարածվող գլխավոր թեզից՝ Բաքուն ցանկանում էր սեփական հասարակության շրջանում կանխարգելել փաստաթղթի սխալ ընկալումը: Թե՛ Աբդուլաեւայի մեկնաբանություններում, թե՛ փորձագետների կարծիքներում հիմնական թեզն այն էր, որ, թեեւ Արցախի կայուն զարգացման ծրագիրը տարածվել է որպես պաշտոնական փաստաթուղթ, որի վրա առկա է ՄԱԿ-ի խորհրդանիշները՝ դա չի հանդիսանում կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը եւ ՄԱԿ-ը չի ճանաչում «ապօրինի ռեժիմը»:

«Հայաստանն օգտագործում է ապօրինի անջատողական ռեժիմի անունից փաստաթղթեր տարածելու պրակտիկան ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում, սակայն դա որեւէ կերպ չի արտացոլում այդ կազմակերպությունների տեսակետը», - ասել է Աբդուլաեւան:

Հետաքրքրական է, որ հայկական կողմից որեւէ ձգտում չկար դա ներկայացնելու որպես ՄԱԿ-ի դիրքորոշում: Զեկույցն ուղղակի հերթական անգամ ընդգծում է Արցախի՝ իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու ձգտումը եւ, չնայած ճանաչված չլինելու հանգամանքին՝ հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ կայուն զարգացման նպատակներին: Ադրբեջանի ներկայացրած բողոքը նույնպես կարող է տեղ գտնել ՄԱԿ-ի փաստաթղթերի բաժնում, ինչը հավասարապես չի նշանակի որ ՄԱԿ-ը պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը, կամ առհասարակ դիրքորոշում է հայտնում Արցախի վերաբերյալ: Իրականում, պաշտոնական Բաքվի մտավախությունն այլ է. ցանկացած կառուցողական, ժողովրդավարական, իրավական գործընթաց Արցախում ուղղակիորեն հարվածում է Ադրբեջանի հեղինակությանը, որը ջանք ու եռանդ չի խնայում Արցախը ներկայացնել որպես անջատողական՝ ընդհուպ մինչեւ ահաբեկչական մարզ: Իսկ եթե դրան գումարում ենք Ադրբեջանում առկա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների մեղմ ասած անմխիթար վիճակը եւ պետական մակարդակով քարոզվող այլատյացությունը՝ ամեն ինչ պարզ է դառնում. Բաքվում խուսափում են համեմատություններից:

Տպել
2490 դիտում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին

3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

Ազդարարվել է ուսումնական տագնապ 1-ին եւ 2-րդ զորամիավորումներում. ՊՆ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ

Լաբորատորիայի արդյունքները հավաստում են՝ քաղաքացու վրա հարձակված կենդանին հովազ չէր. նա պնդում է հակառակը

Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են. «Կանաչ Հայաստան» ՀԿ (տեսանյութ)

Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Տեսախցիկները նկարահանել են ստորգետնյա անցումներում լամպերի գողության դեպքեր (տեսանյութ)

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

Չեմ կարծում, թե Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա դադարեցումը որեւէ խնդիր կառաջացնի․ Գոռ Գեւորգյան

«Ես կիրառել եմ երկու հատուկ միջոց». Լեւոն Երանոսյան

Քարաթափում է տեղի ունեցել Մեղրի-Երեւան ավտոճանապարհին. ԱԻՆ

Վարչապետն այցելել է ներդրումների աջակցման կենտրոն

Թող մրցույթ չլինի, գումարը մեզ տան՝ որպես դրամաշնորհ կամ նվիրատվություն. բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. նախնական տվյալներով չորս քաղաքացի տուժել է, չորսը՝ մահացել. ԱԻՆ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել. նրան կփոխարինի տեղակալ Վաչե Տերտերյանը

Մարդիկ պարտադրել են ծրագրեր, որ իրենց ազդեցությունն ունենան բուհական շրջանակներում. նախարարը շրջադարձի կողմնակից է

«Ռոմայի» գլխավոր մարզիչը ցանկանում է Մխիթարյանին պահել իր թիմում

Ըստ Լեւոն Երանոսյանի պաշտպանի՝ ցուցարարները ոստիկանների նկատմամբ բռնություն են կիրառել. Ալեն Սիմոնյանը առարկում է