ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայկական մշակույթի ժառանգության պահպանմանը. նախարարն ընդունել է դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։

Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն էր:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Խոսվել  է ինչպես դպրոցների ենթակառուցվածքների հզորացման, այնպես էլ կրթական ոլորտի բարեփոխումներում մեթոդական աջակցության մասին: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը:

Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և դրանց շարունակականության հարցին:

Նրանք համակարծիք են, որ սկսած հանրակրթական հաստատություններից, մեդիագրագիտության բարձրացումը չափազանց կարևոր է:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններին ու ծրագրերին: Նախարարն էլ վստահեցրել է, որ Հայաստանն ուրախ կլինի այս ոլորտում նույնպես համագործակցել ամերիկյան կողմի հետ:

Տպել
1144 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Մեքենան դուրս էր եկել ճանապարհից եւ սահել մոտ 300 մետր

Թուրքական արձագանքներ ու մեղադրանքներ՝ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում

Երևանում և որոշ մարզերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք

Երևանի Գյուրջյան փողոցում մեքենա է հրդեհվել. հրդեհի բարդության «1-Բիս» կանչ է գրանցվել

ՄԱԿ-ում ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր ճանաչելու բանաձևը. հեղինակը Հայաստանն էր

Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով կան տուժածներ

Ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. վարչապետ

Շնորհակալություն՝ իմ տատիկ-պապիկների անունից. Սերժ Թանկյանը՝ ԱՄՆ սենատի որոշման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին

Բանաձեւի ընդունումը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանության բանաձեւի հեղինակ Մենենդեսը հուզվել է դրա ընդունումից հետո իր խոսքի ավարտին (տեսանյութ)

Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Պիտակների առկայությունը կփաստի, որ տնտեսվարողը սպառում է միայն անվտանգ մսամթերք

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ. ԻՆՏԵՐՖԱՔՍ