Խոզերի մասսայական անկում Լոռու գյուղերում. Պատկան մարմինները 3 ամսում այդպես էլ չկարողացան պարզել պատճառը

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի կազմում գտնվող Ծաղկաշատ բնակավայրում նախորդ ամիս սկսված ու մինչեւ վերջերս շարունակվող խոզերի անկման պատճառով գյուղում ավելի քան 500 խոզ է սատկել: Բնակիչները միլիոնավոր դրամների վնաս են կրել, սակայն ոչ փոխհատուցում են ստացել, ոչ էլ անկման պատճառների մասին են տեղեկացվել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ծաղկաշատի վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանը պատմեց, որ առաջին անկումները նկատվեցին մոտ 2-3 ամիս առաջ, սկզբում մի քանի հատ էին ողջ գյուղում, հետո արդեն մասսայական դարձավ. «Սկզբում շատ քիչ էին, ամեն մեկի գոմում մի կամ երկու հատ սատկեց, հետո կանգնեց անկումը ու միանգամից թափ առավ: Ահազանգեցինք, եկան անասնաբույժերն ու ինֆեկցիոնիստները, անալիզներ վերցրին ու լաբորատորիա ուղարկեցին: Արդեն 2 ամիս ա՝ լաբորատորիայի պատասխանին ենք սպասում, բայց ոչ մի պատասխան էլ չեն տալիս»,-ասաց նա՝ նկատելով, որ մասնագետները պարտավոր էին 7 աշխատանքային օրվա ընթացքում պատասխաններն ուղարկել. «Հիմա էլ իբր որ ուղղարկեն, էլ ում ա պետք, գյուղում խոզ չի մնացել, սաղ սատկել են…մոտ 500 գլուխ, բերանով եք ասում…»:

Վարչական ղեկավարի խոսքով՝ ինքը դիմել է խոշորացված համայնքի ղեկավարին, նա էլ՝ մարզպետարան, խնդրի ասին բոլորն են տեղյակ, սակայն այս ամիսներին որեւէ բան չի արվել ոչ փոխհատուցման ոչ էլ հիվանդության պատճառների ու դրա կանխարգելման ուղղությամբ. «Ոչ մի ձեւի փրկություն չկար, տարբեր դեղեր ենք սրսկել, պատվաստումները ժամանակին արել էինք, հատկապես պետության տվածը, մենք էլ մեր հերթին ենք առել, բայց անարդյունք»:

Սամվել Թանդիլյանն ասում է, որ մասնագետների այցից հետո իրավիճակն ավելի է սրվել. «Մոտավոր 2 ամսվա ընթացքում սաղ խոզերը սատկեցին, ու էդ 2 ամսվա մեջ ոչ ոք չկարողացավ ասել, թե ինչից սատկեցին, գոնե լաբորատորիան պատասխան տար, մի բան փորձեինք անել»:

Վարչական ղեկավարն ասաց, որ խոզերի անկման դեպքեր գրանցվել են նաեւ հարակից համայնքներում. «Շնողում էլ կար, Հաղպատում էլ կար… հիմա էլ կովերի ցավ է տարածվել ու հասել մինչեւ Նոյեմբերյանի գյուղեր… հիմա էլ խոշոր եղջերավորներն են սատկում»,-ասաց նա՝ նշելով, որ հիվանդությունը միանշանակ խոզերի աֆրիկյան ժանտախտ չի եղել:

Սամվել Թանդիլյանը, որը նաեւ Ծաղկաշատի բնակիչ է, 50 խոզ է կորցրել, ասում է՝ շուրջ 6 միլիոն դրամի վնաս է կրել. «Բոլոր խոզերը սատկել են, գնացել տեխնիկա եմ վարձել, փոս փորել ու թաղել, անգամ էդ տեխնիկայի վառելիքը չտրամադրեցին, գնացել 50 հազարի սալյարկա եմ առել տարել թաղել: 50 հատից 10 հատ մենակ մայր խոզ է սատկել, ամեն մեկը 100 ու ավել կիլոգրամ քաշով, այսինքն մենակ էդ 10 մայր խոզը 1 տոն միս էր, 30 գոճի է սատկել, ամեն մեկը 25000 դրամ շուկայական արժեք ուներ, բայց մենակ ես չեմ, իմ պես իմ համագյուղացիներն էլ են մեծ վնասներ կրել, սիրտս ցավում է ոչ միայն իմ, այլ նաեւ հարեւաններիս համար»:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ քանի որ հիվանդության տեսակը չի պարզվել, իրենք էլ փոխհատուցում չեն տրամադրել: Վարչության պետը թեմայի վերաբերյալ ուղղորդեց կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանի հետ:

Վերջինս մեր զրույցում ասաց, որ թեպետ անկած կենդանիների թիվը չեն հաշվառել, սակայն փորձանմուշներ, այնուամենայնիվ, վերցրել են. «Փորձանմուշներն ուղղարկել ենք հանրապետական լաբորատորիա, արդյունքները չունենք, այդտեղ որոշակի ախտորոշիչ հավաքածուների խնդիր կար։ Մի քանի հիվանդությունների մասով արվեց, բայց հիվանդույթուններ կային, որ ախտորոշիչ հավաքածուի խնդիր կար, էդ հավաքածուն ձեռք բերելուց հետո պետք է փորձաքննություն անեին, մնացածի մասով մեզ չեն տեղեկացրել»,-ասաց Սողոյանը՝ նշելով, որ ներկայումս ահազանգ չկա հիվանդությունների անկման շարունակության վերաբերյալ:

Փաստորեն, ստացվում է՝ գյուղացիները կատարվածի մասին ժամանակին ահազանգել են վարչական ղեկավարին, նա էլ՝ Ալավերդու քաղաքապետին, վերջինս՝ մարզպետին ու անասնաբույժներին: Անասնաբույժները թեպետ վերցրել են փորձանմուշներ, սակայն այդպես էլ թե՛ կանխարգելիչ, թե՛ որեւէ այլ գործողություն չեն կատարել: Իսկ սրա արդյունքում շարքային գյուղացին շարունակում է միլիոնավոր դրամների վնաս կրել՝ չիմանալով անգամ ումից ինչ պահանջել:

Տպել
5875 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում