Բացահայտվել է Շենգավիթում թաղային հեղինակության սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:

Ինչպես հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, 2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1976 և 1960թթ՝ համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք /կլինիկական մահ/ և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:

Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ: Առգրավվել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Ոստիկանությունը հայտնել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական տարածքում օգոստոսի 25-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է թաղային հեղինակություն՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ 

Տպել
9465 դիտում

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը․ Ալինա Նիկողոսյան

ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում 2 հարց է, որոնցից մեկն այսօր չընդունվեց պատգամավորների կողմից

Սուպերմարկետների գործունեությունը դադարեցվել էր՝ անվտանգության եւ սանիտարահամաճարակային կանոնները չպահպանելու համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ ԱԻՆ

Մեր ռուս գործընկերներին տեղեկացրել ենք գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցություններ սկսելու ցանկության մասին․ պարետ

Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել. Բակո Սահակյանը՝ Քոչարյանին մեկուսարանից դատարան տանելու կադրերի մասին

90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում․ վարչապետ

Սահմանափակումներն ավելի են խստացվելու․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից ուժեր․ Ավինյան

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50,534 ընտրող․ Արցախի ԿԸՀ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան

Ն. Փաշինյանը և Ա. Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում համագործակցության հարցեր

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների ենթադրյալ բռնության ահազանգերի հիման վրա հարուցվել է քրգործ

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով այսօր նշանակված առաջին դատական նիստը չի կայանա

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում պարտավորություններ ունեցող քաղաքացիների հանդեպ կկիրառվեն զիջումներ

«Atlantis European Airways»-ի չվերթով Հնդկաստանից Հայաստան վերադարձան մեր 68 հայրենակիցները