Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

25/08/2019 schedule12:23

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օգոստոսի 25-ի ժամը 11:30-ի դրությամբ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի կողմից հերթապահություն է իրականացնում 5, Աշտարակի կողմից՝ 2 փրկարար: Ապարանի  կողմում առկա է 5 ծխացող օջախ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի ընդհանուր մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 եւ Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաեւ անտառտնտեսության 18 աշխատակից:

Օգոստոսի 21-ին՝ ժամը 02:15-ին հրդեհը հաջողվել էր մեկուսացնել: Պարզվել է, որ Կոտայքի մարզի տարածքում այրվում էր մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել էր հրդեհի նոր օջախ, որը մեկուսացվել էր ժամը 18:15-ին. սահմանվել էր հերթապահություն:

Օգոստոսի 22-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 1800 հա: 

Տպել
723 դիտում

Կորոնավիրուսային արգելք. հայ ձյուդոիստները բաց կթողնեն «Մեծ սաղավարտի» կարևոր մրցաշարը

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 63 զինծառայողի անուն

Ահաբեկիչ վարձկաններ են տեղափոխվել տարածաշրջան. ցավոք, տարածաշրջանի երկրները բավարար չափով չեն արձագանքում. վարչապետ

Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առանձին քննարկել է կրակի դադարեցման հետ կապված անհետաձգելի հարցեր

Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահները

Խոցվել է ադրբեջանական եւս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա. թշնամու կորուստները՝ ամփոփ

Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ

«Թուրքիան փուչիկ է՝ տեռորով ու ագրեսիայով լի, պայթեցրեք այն»․ նոր նախաձեռնություն սոցցանցերում

Ռազմարդյունաբերական կոմիտեն այս օրերին աշխատում է 24/7 ռեժիմով. նախարարն այցելել է ընկերություններ

Ամեն կառույցի թեկուզ մեկ րոպե լռությունը հերթական զոհն է սահմանին․ ակցիա՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան մոտ

Հայրենիքի պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ընդունեց ցուցարարներից մեկին․ խոստացել է հենց այսօր կապվել իր ղեկավարության հետ

Ադրբեջանական դիերը երբեմն խոչընդոտում են իր իսկ զորքի տեղաշարժին. Ալեն Սիմոնյան

Հայաստանում և Ադրբեջանում ՈւԵՖԱ-ի հովանու ներքո հանդիպումեր չեն անցկացվի. ՀՖՖ-ն այլընտրանքային տարբերակներ չի դիտարկում

Ջրի անվտանգության հարցը՝ ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում

Beeline-ը Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին

Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու այլ երկրների առաջին տիկիններին

3 շաբաթում աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել

ԱԻՆ-ի աշխատակիցներն ավելի քան 52.000.000 ՀՀ դրամ են փոխանցել համահայկական հիմնադրամին

Այսօր որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի