Հաշվարկվել է 32 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. նշանակվել է 2 մլն դրամի չափով վարչական տուգանք

23/08/2019 schedule15:29

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 70 դեպք, որից 49 դեպքով հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պանության ոլորտ

Արձանագրվել է 62 դեպք, որից 49-ով  հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16-ով նշանակվել է 1.350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (120 կաղնի, 51 բոխի, 6 թխկի, 1 ակացիա, 3 լորենի, 3 բալենի, 1 խնձորենի, 29 հաճարենի, 6 հացենի, 2 ուռենի, 4 տանձենի) հաշվարկվել է 23.154.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 37 դեպքով (143,1 խմ վառելափայտ, 44,7 խմ թափուկ վառելափայտ, 21,87 խմ շինափայտ) հաշվարկվել է 7.637.000 ՀՀ դրամի, ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 կաղնի, 3 բոխի, 1 հաճարենի, 3 հացի, 2 ղաժի)՝   439.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Վայոց Ձոր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 թեղի) հաշվարկվել է  33.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի) հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (8,3 խմ վառելափայտ, 2,3 խմ գերան, 84 քմ տախտակ, 2 խմ անկողահատ տախտակ) հաշվարկվել է 1.026.615 ՀՀ  դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 3 դեպքով գործերի քննություններն ընթացքի մեջ են։

Սյունիք՝ 1 դեպով գործի քննություն ընթացքի մեջ է (1 հատ մոխրագույն կաքավի որս՝ առանց համապատասխան թույլտվության առկայության)։

Վայոց Ձոր՝ նախկինում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ 2 դեպքով հայտնաբերվել է 8 հատ պոլիէթիլենային ցանց, որոնցում եղել է ոչ պիտանի 20 հատ սիգ տեսակի ձուկ, 2 հատ խեցգետնահավաք, գործերի քննություններն  ընթացքի մեջ են։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արագածոտն՝ առանց անթափանց ծածկոցի ավազի ապօրինի տեղափոխման 1 դեպքով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։   

Արմավիր՝ նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում խախտումներ չի հայտնաբերվել։

Ընդերքի պահպանության ոլորտ

Իրականացվել է թվով 2 ստուգում.

Արմավիր՝ նախկինում «Լցոն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում «Արմավիր-Շին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (100 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե  մուտքագրվել է 1.329.000 ՀՀ դրամ: 

Տպել
1120 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում