Կառավարության աջակցությամբ Վանաձորի 14 փողոցում կապիտալ նորոգում կիրականացվի

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Վանաձորում նախատեսվում է իրականացնել 14 փողոցի կապիտալ ասֆալտապատում: Ծրագրի իրականացման նախահաշվային արժեքը 238 մլն դրամ է: Համայնքի ներդրումը կազմում է 45  տոկոս: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ հիմնականում ընդգրկված են երկրորդային փողոցները, կենտրոնական փողոցներից թերեւս Աբովյան փողոցն է ընդգրկված:

Բաժնի պետի փոխանցմամբ՝ հայտարարված մրցույթը կայացել է: Վերջնական արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ:

Պառավյանի փոխանցմամբ՝ եթե մրցույթը շահած կազմակերպությունը փաստաթղթային որեւէ խնդիր չունենա, ապա եկող շաբաթվա սկզբին կքննվի պայմանագիրն ու կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները: Որպես աշխատանքների վերջնաժամկետ սահմանված է աշխատանքները սկսելուց հետո 45 օր, դա էլ կախված եղանակային պայմաններից. «Մենք, ի դեմս քաղաքապետարանի, խիստ վերահսկողություն ենք սահմանելու որակի նկատմամբ»,-ասաց Կարեն Պառավյանը:

ՀԺ-ի դիտարկմանը՝ վանաձորցիները դժգոհում են աշխատանքների ուշացումից, Պառավյանը ասաց, որ մինչ այս մրցույթը, ավելի վաղ եւս մեկ մրցույթ է հայտարարված եղել, որին սակայն, մրցույթի մասնակցի հայտը թերի է եղել, այդ պատճառով էլ նոր մրցույթ է հայտարարվել:

Տպել
2119 դիտում

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ

Թուրքիայից ԵՄ արտահանումը 2019-ի 7 ամսում կազմել է 47.2 մլրդ եվրո

Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ