ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

22/08/2019 schedule22:08

Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը, հայտնում է Ermenihaber-ը։

«Ընտրված քաղաքապետերին  պաշտոնանկ անելը և նրանց փոխարեն չընտրված պաշտոնյաներին նշանակելը մտահոգիչ է։ Մենք մշտապես խրախուսում ենք Թուրքիայի հանդուրժողական դիրքորոշումը քուրդ փոքրամասնության հետ հարաբերություններում։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան հարցը կլուծի  ժողովրդավարության շրջանակներում»,-ասել է խոսնակը։  

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։

Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Տպել
869 դիտում

Սեպտեմբերի 21-ին Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կտեղափոխվեն այլ հատված

Ամենաանհասկանալին նախկինների հրճվանքն է

Հրդեհի հետևանքով տուժած բնակիչը հոսպիտակացվել է

Աննա Հակոբյանը միացել է Վանաձորի կիրճում աշխատող խմբին (լուսանկարներ)

Հրդեհ Աբովյանում. այրվում է 3000 խմ կուտակած թափոն (տեսանյութ)

Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. Քննչական կոմիտե

Հրդեհ է բռնկվել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում

Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով, 33-ամյա տղամարդը կրակել է մի քանի անձանց ուղղությամբ

Աննա Հակոբյանը Վանաձորում է. մեկնարկել է «Մաքրապատում» ծրագիրը

Հաստատվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք, մահացել է 2 մարդ՝ 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ

Արցախի Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի

Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը. ԿԳՄՍ նախարարը Վերին Գետաշենում է

Յուրօրինակ տոնակատարություն կլինի սեպտեմբերի 21-ի հեռուստատեսային եթերում. Նիկոլ Փաշինյան

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-ից 27 տարեկան կանանց զինվորական վարժանքներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Լեդի Գագայի նոր տեսահոլովակում Փարաջանովի «Նռան գույնը» հիշեցնող պատկերներ կան ու հայերեն բառեր

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի մտադրությունն ի ցույց է դնում այդ պետության իրական դեմքը

Մորուքով ՀՀ վարչապետն ու ռուս գործակալները․ ովքե՞ր են գաղտնի փաստաթղթերում հայտնված Կանդիդատը, Սվետլանան ու Միշան

Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց. Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցը բաց նամակով դիմել է վարչապետին

«Ֆորդ Տրանզիտ»-ում 5 խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)