Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

22/08/2019 schedule14:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 22-ի համարում

«Արմավիայի»՝ մայիսի 3-ին Սոչիի մատույցներում վթարի ենթարկված «A-320»-ի կործանման պատճառների հետաքննությունը, որն իրականացրել է Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ), անցկացվել է միակողմանի: Մեզ հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ՄԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի` «A-320»-ի վթարի հետաքննության արդյունքում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել օդաչուների` ինքնաթիռը սխալ կառավարելու պատճառով: Արդյո՞ք այդ հայտարարությունը կդառնա նաեւ վթարի հետաքննության եզրակացություն, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը փաստացի պայմանավորված է հայկական կողմի դիրքորոշումից: Իսկ հետաքննությանը մասնակցող հայ մասնագետների ապագա դիրքորոշումը պայմանավորված կլինի «Արմավիայի» մոտեցմամբ:

Այս մասին ակնարկել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հատուկ ՄԱԿ-ի հայտարարությունը մեկնաբանելու նպատակով հրավիրված ասուլիսի ժամանակ: Այսինքն, եթե «Արմավիայի» մասնագետները կարծում են, որ հրապարակված մոտեցումը օբյեկտիվ չէ, ապա նրանք պետք է այդ ամենը հիմնավոր փաստարկներով ներկայացնեն ՔԱԳՎ մասնագետներին, որոնք ներգրավված են ՄԱԿ-ի` «A-320»-ի վթարը հետաքննող հանձնաժողովում: Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» իր տեսակետն արտահայտել է. ««A-320»-ի վթարի հետաքննությունն անցկացվել է, մեղմ ասած, միակողմանի: Բազմաթիվ հարցերի պատասխաններն առ այսօր դեռեւս տրված չեն: Ինչո՞ւ է օդաչուն անջատել ինքնաթիռի ինքնակառավարիչը, եւ ինքը ստանձնել կառավարումը: Նա հիմար չէր, որ հենց այնպես անջատեր ինքնակառավարիչը»,- ասում է Բաղդասարովը:

Հաջորդ հարցը, որի պատասխանը հետաքննության արդյունքների վերաբերյալ հայտարարությունում չկա, այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ Սոչիի օդանավակայանի դիսպետչերի մոտ եղանակը վատ է եղել, իսկ օդաչուների մոտ այդ մասին ոչինչ ասված չէ: Այսինքն, դիսպետչերը վատ եղանակի պատճառաբանությամբ ինքնաթիռին չի թույլատրել վայրէջք կատարել եւ ուղարկել է երկրորդ շրջան կատարելու, բայց, չգիտես ինչու,  ոչինչ ասված չէ այն մասին, որ օդաչուների մոտ եւս եղանակը վատ է եղել: «Հրապարակված վերլուծության մեջ ոչինչ ասված չէ այն վատ եղանակի մասին, որը ազդել է օդաչուի գործողությունների վրա, բայց նշված է դիսպետչերի գործողությունների վրա ազդած վատ եղանակի մասին»,- նկատում է Բաղդասարովը:

Ավելին, վերջինիս կարծիքով, մայիսի 3-ին Սոչիում արձանագրված եղանակային պայմաններում «A-320»-ն առանց բարդությունների կարող էր վայրէջք կատարել: Նման պայմաններում չեն կարողանում վայրէջք կատարել միայն խորհրդային տարիների արտադրության հին ինքնաթիռները: Այսինքն, ցանկության դեպքում, Սոչիի դիսպետչերը կարող էր հայկական ինքնաթիռին չուղարկել երկրորդ շրջան կատարելու: «Այս ամենը հետաքննության արդյունքներից դուրս են թողել, եւ հրապարակված հաշվետվության մեջ դա արտացոլված չէ»,- ասում է «Արմավիայի» սեփականատերը: Այնուհետեւ շարունակելով` ավելացնում է.

«Շատ հեշտ է ողջ մեղքը օդաչուների վրա բարդել, նրանք բոլորը զոհված են, եւ վկաներ չկան: Հեշտ է ասել` մահացածներն են մեղավոր, իսկ ողջերը կապ չունեն: Ոչ մի օդաչու կամիկաձե չէ, ոչ մեկը չի թռչում կործանվելու համար: Նրանք ամեն ինչ անում են` հետ վերադառնալու եւ ապրելու համար: Իսկ ՄԱԿ-ի հրապարակած հայտարարությունը ընթերցելիս կարելի է կարծել, թե օդաչուն պարապությունից սկսել է սխալներ թույլ տալ»: Մեր զրուցակցի խոսքերով, ցանկացած ավիավթարների հետաքննության հիմնական նպատակը ինքնաթիռի կործանման իրական պատճառները պարզելն է: Ճշմարտությունն անհրաժեշտ է գտնել` ապագայում նույն սխալը բացառելու համար: «Ես այսօր չգիտեմ, ինչ կարող եմ անել, որպեսզի նույնը չկրկնվի»,- նկատում է Բաղդասարովը:

Իհարկե, «Արմավիայի» սեփականատերը իսպառ չի բացառում օդաչուների սխալվելու տարբերակը եւ ավելացնում է. «Ես ցանկանում եմ ասել, որ այն, ինչ այսօր մեզ ցույց են տալիս, ճիշտ չէ»: Հայկական կողմից «A-320»-ի հետաքննությանը մասնակցողներից եւ ոչ մեկը մինչ օրս հետաքննության արդյունքների վերաբերյալ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել: Ուստի, Բաղդասարովի կարծիքով, նման պայմաններում «A-320»-ի հետաքննությունը չի կարող համարվել ավարտված, եւ ոչ մի խոսք չի կարող լինել եզրակացության պատրաստ լինելու մասին: Իսկ այն հանգամանքը, որ առանց եզրակացության ՄԱԿ-ը հրապարակել է հետաքննության արդյունքների իր տարբերակը, ըստ Բաղդասարովի, ավիացիոն միջազգային կանոնների կոպիտ խախտում է:

Բանն այն է, որ ավիացիոն միջազգային կանոններով ավիավթարների պատճառների վերաբերյալ հայտարարություններն արվում են համապատասխան հետաքննության ավարտից եւ եզրակացության պատրաստ լինելուց հետո միայն: Իսկ եզրակացության պատրաստ լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի հետաքննության մասնակից բոլոր կողմերը ստորագրեն հետաքննության արդյունքում արված եզրահանգումների ներքո: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՄԱԿ-ը խախտել միջազգային կանոնները եւ ժամանակից շուտ թերի հայտարարությամբ հանդես եկել, Բաղդասարովը պատասխանեց.

«Միգուցե կարծել են, թե Հայաստանում բոլորը կլռեն»: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հայտարարության հրապարակումից հետո Հայաստանում բարձրացած աղմուկին հաջորդեց ՌԴ ավիանավիգացիոն իշխանությունների հայտնի հայտարարությունը: Ըստ այդ հայտարարության, ռուսական կողմը «Արմավիային» սպառնում էր արգելել իր տարածքով թռիչքներ իրականացնելը: Այդ սպառնալիքը պայմանավորվում էր «Արմավիայի» կուտակած պարտքերով: Չնայած մատնանշվող պարտքը «Արմավիան» մարել է, բայց Բաղդասարովը նկատում է, որ նման երեւույթը լրիվ բնորոշ է ավիացիային: Բնական է, երբ չվերթներ իրականացնող ավիաընկերություններն ավիանավիգացիոն մարմիններին պարտքեր են ունենում, քանի որ այդ գումարները գոյանում են ավիաընկերությունների ընթացիկ գործունեությունից:

Այսօրվա պարտքը մարվում է, բայց վաղը նորն է ձեւավորվում, որը հաջորդ պահին կրկին մարվում է, եւ այսպես շարունակ: Բաղդասարովի խոսքերով, ռուսական ավիանավիգացիան խոստացել է նոր հայտարարությամբ հանդես գալ` ազդարարելով, որ «Արմավիայի» հետ իրենք որեւէ խնդիր չունեն: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու ռուսական կողմը սպառնաց «Արմավիային» եւ ինչ խնդիր էին նրանք ցանկանում այդ կերպ լուծել, Բաղդասարովը պատասխանեց. «Միանշանակ չեմ կարող ասել, թե ինչու ՌԴ ավիանավիգացիան նման հայտարարությամբ հանդես եկավ, արդյո՞ք ՄԱԿ-ի հայտարարությանը հաջորդելը զուգադիպություն էր, թե՞ այն մեզ ուղղված զգուշացում էր, չեմ կարող ասել»:

Վահագն Հովակիմյան

Տպել
922 դիտում

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է