Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

22/08/2019 schedule14:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի օգոստոսի 22-ի համարում

Արդեն շուրջ երեք տարի է, ինչ մեծահասակ կինը` տիկին Հասմիկը, ամեն Աստծու օր պայուսակները ձեռքին մտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդեն շուրջ երեք տարի է, ինչ միջին տարիքի նրա տղան` Արմենը, պառկած է վերակենդանացման բաժանմունքում` մի տեսակ դրա «անժամկետ բնակիչը» դարձած, նրա փոքրամարմին մայրն էլ ուտելիք է բերում որդու համար: Արմենի հարազատներն ու նաեւ բժիշկները չեն հուսահատվում` հիվանդին չպակասող հոգատարությամբ խնամելով: Վերջինիս մոտ առկա երեւույթի մասին խոսելիս բժիշկներն ասում են, որ դա «վեգետատիվ ստատուս» է: Այսինքն` հիվանդն ադեկվատ չէ շրջապատի նկատմամբ, չի պատկերացնում` որտե՞ղ է, ի՞նչ է անում, ի՞նչ է ուտում եւ այլն: Նրա օրգան-համակարգերը նորմալ աշխատում են, ինչի շնորհիվ անգիտակից հիվանդի մեջ կյանքը չի մարում: Նույնը, սակայն, չի կարելի ասել նրա ուղեղի մասին:

«Ուղեղի կեղեւի մասով չունենք ռեալ արդյունքներ, ունենք քիչ փոփոխություններ»,- ասում է «Էրեբունի» բ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը` նշելով, որ այս ընթացքում հիվանդի մոտ որոշակի ռեակցիաներ կան, «հայացքը ֆիքսում է, ձայնին կարող է ռեակցիա տալ, զգում ես, որ ճանաչում է, բայց դա լիարժեք չէ»: Իսկ ամեն ինչ ահա թե ինչից է սկսվել: Արմենի մոտ առկա է եղել ուղեղի իշեմիա: Քնած ժամանակ հաճախակի է շնչառության կանգ նկատվել: Նրա այդ հիվանդությունը բավականին խորն է եղել: Այնքան, որ Արմենի քունն անպայման պետք էր հսկել եւ նման դեպքերում նրան արագ արթնացնել, «թե չէ ինքը ուղղակի կարող էր չշնչել ու վերջ»:

Շնչառության կանգի այդ երեւույթը վերացնելու համար տիկին Հասմիկի որդին մի քանի անգամ անարդյունք վիրահատության է ենթարկվել: Իսկ վերջին վիրահատությունն արդեն ճակատագրական է եղել: Ինչպես Արթուր Ռոստոմյանն է պատմում, շնչառության կանգ եղել է նաեւ այդ վիրահատությունից հետո, երբ հիվանդն արդեն գիտակից վիճակում գտնվել է հետվիրահատական սենյակում: Նրա մոտ, ըստ Ռոստոմյանի, հարազատներից մարդ չի եղել, եւ այդ երեւույթը երկար է տեւել, «մինչեւ իրեն էդ վիճակով հայտնաբերել են, կանչել են բժիշկներին, կատարվել է ամեն ինչ: Սակայն արդեն սրտի կանգ է եղել մոտը: Դրա համար առաջին հերթին տուժում են ուղեղի բջիջները»: Այսինքն` «սիրտ-թոքային վերակենդանացումից հետո տուժել է ուղեղը»:

Արմենի մոտ առկա «վեգետատիվ ստատուսի» վերաբերյալ «Էրեբունու» գործադիր տնօրենն ասում է, որ «ամբողջ աշխարհում էլ սրա դեմ պայքարը նույնն է, նույն բաներն են անում: Որոշ կլինիկաներ գրում են, որ ունեն արդյունք, որոշները գրում են, որ չունեն արդյունք: Մի խոսքով` էս էլ գիտության զարգացման, տեխնիկայի հաջողությունների մի բարդությունն է»,- կարծում է գործադիր տնօրենը` պարզաբանելով, որ թեեւ դրանց շնորհիվ հիվանդին ծայրահեղ վիճակից ետ ես բերում, բայց նրա ուղեղը, միեւնույն է, չի վերականգնվում: Ու չնայած այս ամենին` Արմենի վիճակում առաջընթաց բժիշկները տեսնում են, եւ իրենց հույսը չեն կտրում: «Հույս որ չլինի, բացարձակ ձեռքներս կծալենք... Սպասում ենք, որ գոնե որոշակի արդյունքի կհասնենք, էլի բացարձակ` 100 տոկոս, ապաքինում չենք սպասում, բայց գոնե ինքն իրեն պատկերացնի, զգա տարածության մեջ, ժամանակի մեջ, ինքն իրեն մինիմում բաներով կարողանա ապահովել»,- ասում է Արթուր Ռոստոմյանը: Իսկ հրաշքի հնարավորությունը, համենայնդեպս, չի բացառվում:

Հ.Գ. Հերոսների անունները՝ իրենց խնդրանքով, փոխված են:

Աննա Զախարյան

Տպել
886 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք