Դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ 77 մլն դրամ կհատկացվի

22/08/2019 schedule11:43

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ միջոցներ հատկացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչեւ երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված անձանց սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ կատարելու անհրաժեշտություններից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել դայակներին վճարելու համար հատկացնել լրացուցիչ 77,3 մլն դրամ:

Նախարարի խոսքով՝ ծրագրով նախատեսվել էր 2019 թվականի պետբյուջեով հատկացնել 242 մլն դրամ՝ 400 շահառուի ընդգրկմամբ, սակայն հետո որոշվել է ընդգրկել 472 անձի:

Ընթացիկ տարում՝ հունիսի 1-ի դրությամբ ծրագրում ընդգրկված շահառուների թիվը կազմել է 267 անձ, իսկ նախորդ տարվանից ընդգրկված անձինք 389 են, ընդամենը 656 անձ, որի համար փաստացի ծախսված ֆինանսական միջոցների չափը կազմել է 154,55 մլն դրամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվանից ընդգրկված 389 անձանց ֆինանսավորումը կշարունակվի, եւ ինն ամիսների ընթացքում ծրագրում կընդգրկվեն եւս 93 անձինք ուստի ծրագրի ինն ամիսների կատարողականի համար կպահանջվի լրացուցիչ գումարների ներգրավում:

Ծրագրի ինը ամիսների ֆինանսավորման համար լրացուցիչ կպահանջվի 77,334.5 հազար դրամ, որի արդյունքում ինը ամսվա գումարը կկազմի 295,1 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքն այն մասին է, որ մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող աշխատող ծնողները դայակ են վարձում պետությունը փոխհատուցում է մինչեւ 55 հազար դրամ՝ հարկերը ներառյալ:

Բաթոյանը նկատեց, որ ցանկացողները շատ են, բայց 2018-ի բյուջեով նախատեսվել է ծրագրում ընդգրկել 200 մարդու, իսկ այս տարվա բյուջեով՝ եւս 400 մարդու. «Առաջնահերությունների կարգ է սահմանվել, թե ում ենք առաջին հերթին ընդգրկում ծրագրում»: Բաթոյանի խոսքով՝ այժմ քննարկվում է ծրագրի շրջանակներն ընդլայնելու հարցը:

Տպել
1972 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն