Մեր ժողովուրդը քիչ չի աշխատում, բայց աղքատ է, ինչո՞ւ, որովհետեւ անարդյունավետ է աշխատում. տնտեսագետ

Հուլիսի վերջում ՀՀ կառավարությունը հայտնեց, որ 2019-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 24.5 հազարով՝ 70 հազար 643-ից դառնալով 95 հազար 196: Գրանցված աշխատողների թիվը եւս նախորդ տարվա համեմատ աճել է՝ 9.9 տոկոսով:

Տնտեսագետ Արկադի Կարապետյանը կարծում է, որ աճը հիմնականում պայմանավորված է ստվերից դուրս եկած տնտեսվարողներով:

- Պարոն Կարապետյան, 2018-ի համեմատ այս տարի ակտիվ տնտեսվարողների թիվն աճել է 24.5 հազարով: Ըստ ձեզ, ինչո՞վ է սա պայմանավորված, ստվերից դուրս եկած տնտեսություննե՞րն են շատացել, թե շատ բիզնեսներ են հիմնվել:

- Իհարկե, շատը պայմանավորված է ստվերից դուրս գալով: Բայց մեկ այլ՝ ավելի կոնկրետ օրինակից խոսեմ. կա թիվ 50 հազար նոր աշխատատեղ, որը շատ էր քննարկվում երեւի դա վերցնենք, որպես հենակետ: Չնայած մայիսին էկոնոմիկայի նախարարը ասաց, որ 50 հազարից ընդամենը 10 հազարն է նոր աշխատատեղ 40 հազարը այլ է: Տնտեսագետ՝ Արթուր Օուկենը վիճակագրական տվյալների հիման վրա որոշակի կապ էր հայտնաբերել: Նա ԱՄՆ-ում ՝ 50-ական 60-ական թվականներին վերցրեց ՀՆԱ-ի 20 տարվա ցուցանիշները եւ վերցրեց գործազրկության մակարդակը ու այդտեղ տեսավ կապ: Նա տեսավ, որ եթե գործազրկությունը ինչ-որ չափի ավելանում է, ապա ՀՆԱ-ն նվազում է: Այդ ժամանակ ԱՄՆ-ում այդ գործակիցը կազմում էր 3: Եթե գործազրկությունն իջնում է 1 տոկոսով ՀՆԱ-ն բարձրանում էր 3 տոկոսով եւ հակառակը: Սա մի քիչ մոտավոր է, բայց այս կարգի գնահատականներ տալու համար, քանի որ մենք չունենք վիճակագրական հստակ տվյալ սա շատ լավ տարբերակ է:

Եթե մենք սա կիրառենք Հայաստանի պարագայում ի՞նչ կլինի. 2018 թվականին մենք ունեցել ենք 6.5 տոկոս ՀՆԱ-ի աճ, դրանից մաքուր 5 տոկոս տնտեսական աճ կարող ենք ունենալ այս բանաձեւի մեջ: Հայաստանում աշխատուժը մոտավորապես 1 մլն 250 հազար է, գործազրկությունը 20 տոկոս է՝ այսինքն 250 հազար: Հիմա ասում են 50 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, դա 250 հազարի 20 տոկոսն է, այսինքն մենք կարող ենք ասել, որ Հայաստանում գործազրկությունը ընկել է 20 տոկոսով ըստ այս տրամաբանության: Այսինքն, եթե մենք օգտագործենք իմ նշած գործակիցը մեր ՀՆԱ-ն պետք է աճեր 40 տոկոսով: Մեր ՀՆԱ-ն չի աճել 40 տոկոսով, աճել է ընդամենը 5 տոկոսով: 40-ը բաժանում ենք հինգի արդյունքում ստացվում է 8: Հետեւաբար 50 հազարը 8 անգամ գերագնահատված է, դա բաժանում ենք 8-ի եւ ստանում ենք 6200-ից մի փոքր ավելի մարդ: Էկոնոմիկայի նախարարությունը 10 հազար նոր աշխատատեղ է նշում, ես կարծում եմ ռեալ 6-7 հազար են, բայց մաքսիմում 10 հազար են, մնացածը ստվերից դուրս եկած մարդիկ են:

- Մոտ 35 տոկոսով ստացվում է, որ տնտեսվարողների թիվն աճում է, եթե հաշվի առնենք նաեւ, որ դրանց մեջ կան թե՛ նոր տնտեսություններ եւ թե՛ ստվերից դուրս եկած, սա ի՞նչ կարող է տալ Հայաստանի տնտեսությանը:

- Օրինակ վերցնենք նոր ստեղծված աշխատատեղերը: Եթե նոր ստեղծված աշխատատեղեր կան, ուրեմն բիզնեսը պետք է ներդրումներ անի, որպեսզի նոր եկած աշխատակիցը աշխատի: Դուք որոշակի ծախսեր եք անում՝ համակարգիչ եք գնում օրինակ եւ ստեղծում եք պահանջարկ այլ բիզնեսների համար, որոնք ձեզ մատակարարում են: Նաեւ դուք նրան աշխատավարձ եք տալիս, նա գնում է շուկա: Այսինքն դուք 2 տեղից ունենում եք աճ եւ իհարկե այդ աճը բերում է ներքին արդյունքի աճի: Շուկային չի հետաքրքրում ձեզ աշխատավարձ բանկով են փոխանցել, թե ծրարով եք ստացել, իր համար կարեւորը դուք գնացել վճարել եք եւ ձեր ապրանքը տվել է: Այսինքն՝ մարդը, որն այն ժամանակ ծրարով ստանում էր աշխատավարձ ինչ-որ գումար օրինակ, հիմա քանի որ այս մարդուն ստվերից հանել են ասել են քեզ պետք է հարկենք, նա 80 հազար է բերում շուկա ասենք 100 հազար դրամի փոխարեն, 20 հազարն էլ գնում է պետական բյուջե: Արդեն պետական բյուջեի այդ 20 հազար դրամը կգնա ներդրումների միջոցով ինչ-որ հատված՝ թոշակների բարձրացման, ճանապարհների վերանորոգում: Այսինքն զուտ էֆեկտ ՀՆԱ-ի վրա չի լինելու, եթե դուք ունենաք ստվեր կամ չունենաք ստվեր:

- Սոցիալական առումով իր ազդեցությունն այսինքն մեծ չի՞ լինի:

- Այո, մեծ չի լինի:

- Արդյո՞ք Հայաստանում ավելի հասանելի է դարձել բիզնես հիմնելը, գոնե այդ 24.5 հազարի մի որոշակի տոկոսը՝ պետք է որ նոր բիզնեսներ լինեն չէ՞:

- Պարտադիր չի, ես այդ տեսանկյունից չեմ նայում: Շատերից ենք լսում, որ հիմա շատ ավելի թեթեւ է այդ ամեն ինչը: Բայց ներդրողը առաջինը չի նայում, ձեր մոտ բյուրոկրատիա է թե չէ, բիզնեսմենը չի նայում ձեր մոտ կաշառակերություն է, թե չէ: Իհարկե, դրանց նայում է, բայց իր մոտ կազմած հարցերի մեջ այդ հարցերը ասենք 10-րդ տեղում են:

- Վարչապետը հաճախ է խոսում ստեղծարար եւ աշխատող մարդու տեսակի մասին: Այս պահին օգնող կամ խանգարող ի՞նչ հանգամանքներ կան, որպեսզի քաղաքացիները փորձեն այդպիսին դառնալ:

- Պետությունն իր դերը պիտի հասկանա, իր անելիքը պիտի հասկանա: Մարդն էլի գնա աշխատի՝ որտե՞ղ գնա աշխատի, գյուղատնտեսությունում՝ ուրիշ տեղ չկա: Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները շատ են աշխատում, պարզապես անարդյունավետ են աշխատում: Հիմա, եթե օրինակ մի բուժքույր Արագածոտնի մարզում 3 հերթափոխով աշխատում է, բայց 60 հազար դրամ է ստանում, նա քի՞չ է աշխատում, ոչ իհարկե:

- Վերջին տարիների ընթացքում աղքատությունը բավականաչափ «գովազդվել» է չէ՞ մարդկանց մեջ, այդպես են չէ՞ շատ դեպքերում տրամադրել քաղաքացիներին:

- Ձեր ասածը չի հակասում իմ ասածին: Մեր ժողովուրդը լոդր չի, քիչ չի աշխատում, բայց նա աղքատ է, ինչո՞ւ, որովհետեւ անարդյունավետ է աշխատում: Պետության դերն այստեղ ո՞րն է: Մեր խնդիրները գալիս են 1991 թվականից, երբ մենք որոշեցինք շուկայական մոդելը վերցնել եւ գնալ այդ ճանապարհով: Մենք սահմանեցինք ազատ շուկայական հարաբերություններ, մտածելով, որ ամեն ինչ ինքն իրենով կլինի, բայց ցավոք սրտի այդպես լինում է միայն բարի հեքիաթներում: Տնտեսությունը-տնտեսական զարգացումը պետք է անընդհատ ուղղորդել, այդ ուղղորդողն էլ պետությունն է:

- Հարկային օրենսգիրք է փոխվել, բիզնեսների համար արտոնություններ կան սահմանված, նոր կառավարությունն էլ բիզնեսներին մաքսային եւ հարկային արտոնություններ է տալիս նախորդներից մի քանի անգամ ավելի շատ: Այս պայմաններն ավելի գրավիչ կլինե՞ն, որպեսզի քաղաքացիները սկսեն մտածել իրենց բիզնեսը ստեղծելու կամ ընդարձակելու մասին:

- Իհարկե, փոփոխություններ կան, ես անգամ համահարթին եմ կողմ, բայց ես չեմ տեսնում թե հարկային տեսչությունն ինչ տնտեսություն է ուզում ունենալ: Ես ուզում եմ, որ նրանք կանգնեն տեղական արտադրողի կողքը: Եթե մենք կանչում ենք դրսից ինչ-որ ընկերություն, նա այստեղ աշխատում է, իր փողը ստեղծում է, մեզ էլ մի փոքր գումար է թողնում: Ես այս փոփոխությունը կուզեի տեսնել: Երկարաժամկետ կայուն աճի նախադրյալը դա արտահանման ավելացումն է, իսկ դրա համար մենք պետք է ունենանք մեծ ձեռնարկություններ:

Տպել
2859 դիտում

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին