Հեռուստացույց, անվադողեր, բժշկական թափոններ. աղբամանները դրանց համար չեն, ուրեմն ինչ անել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային վերջին խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ քաղաքի աղբամանները հաճախ օգտագործվում են ոչ ըստ իրենց նշանակության եւ կենցաղային աղբի փոխարեն այնտեղ են հայտնվում կենցաղային տեխնիկա, անվադողեր: Անդրադարձ է եղել նաեւ բժշկական թափոնները ընդհանուր աղբամաններում հայտնվելու երեւույթին, ինչը նույնպես անթույլատրելի է:

«Բնակչության հետ մեծ անելիք ունենք աղբ թափելու կարգի ձեւավորման առումով: Աղբահանության խնդրի կարգավորումից հետո կանցնենք աղբի տեսակավորմանը եւ սկսելու ենք ստվարաթղթից: Բայց մինչ այդ, մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել, օրինակ, հեռուստացույցները կամ անվադողերը եւ դրա պատճառով աղբահանության տեխնիկան շարքից դուրս կգա»,- նշել է նա:

Այսուհանդերձ հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվի բնակիչն, օրինակ, կենցաղային տեխնիկայի հետ, որը պետք է դեն նետել, բայց աղբամաններն էլ դրա համար չեն: Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից պարզաբանեցին, որ գոյություն ունի «Դավարս» մասնագիտացված ընկերություն, որին կարելի է դիմել՝ անհատական պատվերի սկզբունքով եւ ստանալ վճարի դիմաց ստանալ համապատասխան ծառայություն: Իսկ այն դեպքերում, երբ այդ թափոնները հայտնվում են աղբամանների մոտ, վարչական շրջանների աշխատակիցները նախ փորձում են հայտնաբերել դրա հեղինակին եւ պարտավորեցնել այդ աղբը տեղափոխել սեփական միջոցներով: Հաղոջություն չունենալու դեպքում դա կրկին «Դավարսն» է անում, քանի որ քաղաքապետարանի հետ կնքել է համապատասխան պայմանագիր:

Ինչ վերաբերում է բժշկական թափոններին, դրանք կենցաղային աղբի հետ խառնելու արգելքին անդրադարձել է նաեւ առողջապահության նախարարությունը: «Բժշկական թափոնների սխալ գործածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ հիվանդների, առողջապահության համակարգի աշխատողների եւ շրջակա միջավայրի վրա: Այդ պատճառով արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ: …Վարակիչ բժշկական թափոնները դրանց գոյացման վայրում անմիջապես պետք է առանձնացվեն այլ  թափոններից, այդ թվում՝ կենցաղային թափոններից, տեղադրվեն դրանց հավաքման համար հատուկ նախատեսված եւ մակնշված տարողությունների մեջ, հեռացվեն եւ վնասազերծվեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպությունների կողմից»,- ասվում է առողջապահական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ հիշեցվում է, որ սանիտարական կանոնների խախտման դեպքում սահմանվում է վարչական տույժ:

Տպել
4123 դիտում

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարահաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է