Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պատճառը երկուստեք իրականացվող ինժեներական աշխատանքներն էին: Այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով՝ ինժեներական աշխատանքների ընթացքում հակառակորդը փորձում էր դիրքային առավելություն ձեռք բերել, «ինչը, սակայն, կասեցվում է»։ Բալայանը նշեց նաեւ, որ ինժեներական աշխատանքների արդյունքում հայկական կողմը մի քանի դիրքերում առավելություն է ձեռք բերել։

Այս հայտարարությանը հետեւեց ադրբեջանական կողմի հուզական պատասխանը. նախորդ տարվանից ՀՀ Տավուշի մարզի հետ սահմանի հատվածում ծառայություն իրականցնող սահմանապահ ծառայությունը տեղեկատվություն տարածեց, համաձայն որի «ադրբեջանցի սահմանապահները Ղազախի ուղղությամբ ռազմավարական բարձունքներ են ազատագրել օկուպացիայից»: Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ապպարատի ղեկավար Էլչին Իբրահիմովի խոսքով՝ «ՊՍԾ ստորաբաժանումների ամրացումը Ղազախի եւ Աղսթաֆայի շրջաններում մեծ գործընթացի սկիզբ է» եւ «հասկանալի պատճառներով» հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրել: Այս հայտարարություներն ամբողջովին տեղավորվում է տեղեկատվական պատերազմի «ժանրի կաննոների» մեջ:

Հետաքրքրական է ադրբեջանական լրատվամիջոցների մոտեցումը. այս «ձեռքբերման» մասին լուրը տարածելիս՝ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից լուսանկարների հրապարակմանը զուգահեռ դրանք փորձում էին սեփական հանրության աչքերում «չեզոքացնել» հայկական կողմի հայտարությունները: Այդպես, օրինակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունն առ այն, որ դիրքերի տեղաշարժերն առաջնագծում մշտական բնույթ են կրում, ներկայացվել է որպես «ադրբեջանական ուժերի առաջխաղացման անուղղակի հաստատում»: ՊՆ մամուլի քարտուղարի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից կտրված: Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որին հղում էին կատարում ադրբեջանական լրատվամիջոցները, հերթական ընդգծում էր լրատվական դաշտի զգոն լինելու անհրաժեշտությունը:

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկանան տեղեկատվական դաշտը: Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում»,- գրել էր ՊՆ մամուլի քարտուղարը:

Հետագա վերլուծություններրը եւս ցույց տվեցին, որ ի հեճուկս ադրբեջանական քարոզչական թեզերի՝ հակառակորդը ոչ թե «ազատագրել է օկուպացված տարածքներ», այլ իր երկրի սահմաններում ինժեներական աշխատանքների արդյունքում որոշակի ֆիզիկական առաջխաղացում է ապահովել, ինչը, սակայն, մարտավարական, կամ առավել եւս ռազմավարական որեւէ առավելություն չի տվել: Ավելին՝ մեր ստորաբաժանումների համանման գործողությունների արդյունքում հայկական կողմին հաջողվել է էլ ավելի ամրապնդել դիրքային առավելութունը։ Այդ մասին արդեն ակնարկել էր Գաբրիել Բալայանը, իսկ ապատեղեկատվության տարածումից հետո պաշտոնապես հայտարարեց նաեւ Արծրուն Հովհաննիսյանը:

Խնդիրն այս ողջ պատմությունում ոչ թե պետական սահմանի ամրության կամ կողմերից որեւէ մեկի՝ սեփական տարածքում «ազատագրած» հեկտարների հարցն է, այլ մեր հասարակության խոցելիությունը տեղեկատվական առումով: Տեղեկատվական պայքարը հիմնականում ընթանում է նույն սցենարով. հակառակորդի ցանկացած գործողություն, անկախ դրա հաջողված կամ ձախողված լինելուց, իր իսկ կողմից ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում: Այնուհետեւ այդ «ձեռքբերումների» մասին լուրերը, անգամ թեթեւ քննադատությանը չդիմացող թեզերով նետվում են սեփական տեղեկատվակաքարոզչական դաշտ, որտեղից էլ հայկական որոշ լրատվականներ վերցնում եւ տարածում են դրանք: Դրանից հետո մեր պետական մարմինները ստիպված հերքում են դրանք եւ ներկայացնում իրական պատկերը, որը, բնականաբար, «դիտարժանությամբ» զիջում է հակառակորդի հորինվածքին:

Ինչ վերաբերվում է տեղեկատվության հարցում ՀՀ ԶՈւ զուսպ կեցվածքը պայմանավորված է նաեւ հակառակորդին տեղեկատվություն չտրամադրելու կամ որեւէ հարցի վերաբերյալ հավելյալ ուշադրություն չհրավիրելու գործոնով: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում հայկական կողմում վիրավորների պարագայում, երբ ՊՆ-ն հրապարակային հայտարարություն չի անում, այլ հայտնում է միայն վիրավորի ընտանիքին՝ խուսափելով հակառակորդին տեղեկատվություն տրամադրել վերջինիս գործողությունների արդյունավետության մասին:

Բացի դրանից՝ մեր ԶՈւ գործողությունների մասին հաճախ չի բարձրաձայնվում նաեւ այն պատճառով, որ դրված խնդրի լուծումը բանակի առօրյան է եւ համայն աշխարհով հայտարարել կատարված ամեն առաջադրանքի մասին առնվազն պրակտիկ չէ: Շարունակելով եւ խորացնելով այս մոտեցումը՝ կարելի է սպասել, որ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զեկույցները պետք է լինեն հրապարակային, չէ՞ որ դա էլ է կատարված առաջադրանք:

Եթե ավելի լուրջ, ապա ադրբեջանական քարոզչական թեզերի տարածմանը նպաստում է այդ տեղեկատվության մատչելիությունը. ավելի հեշտ է ադրբեջանական մեդիադաշտում հայտնված «լուրերը» արտատպել, լավագույն դեպքում դրանց վերաբերյալ ՀՀ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալ, քան ժամանակ, էներգիա եւ այլ ռեսուրսներ ծախսել դրանք խորապես ուսումնասիրելու վրա: Կոնկրետ դեպքում հակառակորդը ձախողեց ինչպես դիրքային, այնպես էլ տեղեկատվական պայքարը, սակայն որոշակի «նստվածք», այդուհանդերձ, մնաց, եւ հետագայում դրանից խուսափելու համար հարկավոր է որոշակիորեն փոխել գործելաոճը՝ բացառելով հակառակորդի թեզերի տարածումը սեփական ռեսուրսներով:

Տպել
3047 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան