ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է, և ուշադրությունն այդ ոլորտին նպատակ ունի լուծել աշխատաշուկայում առկա խնդիրները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդյունավետ կլինի այս ոլորտում` հաշվի առնելով Ճապոնիայի դրական փորձը։

Կողմերը նախանշել են նաև տեխնոլոգիաների ոլորոտում փոխգործակցության ուղիները՝ ընդգծելով, որ կրթությունն ու տեխնոլոգիաները մեր օրերում համընթաց պետք է լինեն։

Դեսպան Ջուն Յամադայը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտներում։ Քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի օրերի և Ճապոնիայում Հայաստանի օրերի անցկացման հնարավորությունը։

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է 2020թ. Տոկիոյում նախատեսված Ամառային օլիմպիական խաղերի մասին` հույս հայտնելով, որ հայկական պատվիրակությունը Տոկիոյում աննախադեպ հաջողություններ կարձանագրի:  

Տպել
1978 դիտում

Հայաստանի եւ Արցախի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր

Տիգրան Բադալյանի շրթունքները կարված են եղել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է. ՀՀ դատախազությունը դիմում կուղարկի ԱՄՆ

ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ազատման դիմում է գրել. ոլորտում ամենաաղմկոտ իրադարձությունները նրա հետ են կապվում

ՔՊ-ում ընդլայնված նիստ է հրավիրվել. ներկա կլինի նաեւ վարչապետը

«Էությունն էլ եմ հասկանում, տողատակերն էլ». Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց

Վլադիմիր Պուտինին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

Սեդրակ Առուստամյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է Գյումրիում

Բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ, իսկ շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են

11 կամավորներ և 2 ՀԿ-ներ կազմակերպել են աղտոտված արագիլների մաքրումն ու խնամքը (լուսանկարներ)

Մարմաշեն գյուղի մոտակայքում մեքենա է կողաշրջվել. վարորդին գտել են մեքենայից դուրս, հոսպիտալացրել

Սեդրակ Առուստամյանը բերվեց դատարան. սկսվեց նրա գործով առաջին դատական նիստը

ՍԴ-ում ժամը 11-ից մինչ այս պահը քննարկվել է նիստը դռնբաց անցկացնելու հարցը. Էդգար Շաթիրյան

Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին

30 մլն եվրո աջակցություն կտրամադրվի Հայաստանին դատական ոլորտի բարեփոխումների համար

«Այսօր դադարեց իմ պատգամավորական գործունեությունը». Արմեն Փամբուխչյանը հրաժեշտի լուսանկար է հրապարակել

Ներկայում քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. նախարար

Ծայրահեղ քայլի դիմած կալանավորի ոտքի մեխերը հանվել են. նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Լուսինե Թորոյանին շնորհավորում են թանգարանի տնօրեն դառնալու առթիվ, բայց պաշտոնական նշանակում դեռ չկա